Առվույտի մլուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առվույտի մլուկ
Առվույտի մլուկ
Առվույտի մլուկ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Կիսակարծրաթևավորներ (Hemiptera)
Ընտանիք Miridae
Ցեղ Adelphocoris
Տեսակ Առվույտի մլուկ (A. lineolatus)
Միջազգային անվանում
Adelphocoris lineolatus

Առվույտի մլուկ (լատին․՝ Adelphocoris lineolatus), կուրամլուկների ընտանիքի միջատ, առվույտի, իշառվույտի, կորնգանի, երեքնուկի, շաքարի ճակնդեղի, բամբակենու և այլնի վնասատու։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 7,5-9 մմ է, գորշ է կամ դեղնավուն կանաչ, առաջնամեջքին կա 3-4 բիծ, իսկ վահանի վրա՝ 2 սև շերտ։ Տարեկան զարգանում է 1-3 սերունդ։ Ձվերը ձմեռում են բույսի ցողուններում, իսկ թրթուրները ծնվում են գարնանը և 25-30 օր անց փոխակերպվում են հասուն մլուկների։ Էգը ձվադրում է ցողունների մեջ, կողմնային ճյուղերի և ծաղկակիրների վրա՝ նախապես կնճիթով դրանք ծակելով։ Առվույտի մլուկը ծծում է երիտասարդ ընձյուղների, կոկոնների, ծաղիկների և պտուղների հյութերը։ Ծաղկաբողբոջները դեղնում են, իսկ կոկոններն ու ծաղիկները՝ թափվում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Արևելյան Ասիայում՝ Ճապոնիայում, Ռուսաստանի եվրոպական մասում, Այսրկովկասում, Միջին Ասիայում։

Պայքարի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագրոտեխնիկական միջոցառումներ, ֆոսֆորօրգանական միջատասպանների օգտագործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։