Հարավային Կովկաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Այսրկովկասից)
Հարավային Կովկասի պետությունները

Հարավային Կովկաս (վրաց.՝ სამხრეთი კავკასია, «Սամխրեթի Կավկասիա», օսերեն՝ Фæскавказ, «Ֆը̆շքավքաժ», ադրբ.՝ Cənubi Qafqaz, «Ջա̈նուբի Գաֆգազ»), նաև՝ Այսրկովկաս կամ Անդրկովկաս[1], երկրամաս Արևելյան Եվրոպայում ու Ասիայում, Մեծ Կովկասի լեռնաշղթայից հարավ։ Ըստ որոշ օտար գիտնականների[փա՞ստ], Հարավային Կովկասում են գտնվում Կոլխիդայի ու Կուր-Արաքսյան դաշտավայրերը, Փոքր Կովկասի լեռնաշղթան, Արցախի լեռնաշղթան, Հայկական լեռնաշխարհի մի հատվածը, Թալիշի լեռները, Սևանա լիճը և այլն։

Իրականում Հայկական լեռնաշխարհն ամբողջությամբ մի առանձին աշխարհագրական միավոր է, որն իր տարածքով՝ գրեթե 450 հազար քառակուսի կիլոմետր, եթե չի գերազանցում, ապա գոնե չի զիջում ո՛չ միայն առանձին վերցրած Այսրկովկասին և Հյուսիսային Կովկասին, այլև ամբողջ Կովկասին՝ միասին վերցրած[2]։ Ավելին, այսպես կոչված Հարավային Կովկասը կամ Այսրկովկասը դարեր շարունակ եղել է Հայկական քաղաքակրթական գոտու մի մասը և հաճախ էլ պարզապես հայկական պետության մասն է կազմել[3], մասնավորապես՝ Արարատյան կամ Վանի թագավորության (Ք.ա. 9-7-րդ դարեր), Երվանդունիների Միացյալ Հայկական թագավորության, Արտաշիսյանների Մեծ Հայքի թագավորության[4] (Ք.ա. I դ. գրեթե ամբողջությամբ ներառվելով Տիգրան Բ Մեծի տերության կազմի մեջ), Արշակունիների Մեծ Հայքի թագավորության (I-V դդ.), Բագրատունիների համադաշնային տերության (IX-XI դդ.) ժամանակներում[5]։ Ամբողջ Հարավային Կովկասը դարեր շարունակ գտնվել է Հայաստանի քաղաքական, քաղաքակրթական, մշակութային, կրոնական բավական զորեղ ազդեցության ներքո[6][7][8][9]։

Հարավային Կովկասում են գտնվում 3 ճանաչված (Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի) և 3 չճանաչված կամ մասամբ ճանաչված (Արցախի, Հարավային Օսիայի և Աբխազիայի) հանրապետություններ։ Երկրամասը հյուսիսից սահմանակից է Ռուսաստանին, արևմուտքից և հարավ-արևմուտքից՝ Թուրքիային, հարավից՝ Իրանին։

Այսրկովկաս, Կովկասյան պարանոցի մասը Սև ու Կասպից ծովերի, Կովկասյան գլխավոր ջրբաժանի, Հայաստանի, Թուրքիայի և Իրանի պետական սահմանի միջև։ Ընդգրկում է Ադրբեջանի և Վրաստանի հիմնական մասը և Հայաստանը։ Տարածքը 186,1 հզ. քառ. կմ է, բնակչությունը՝ 15,5 միլիոն մարդ (1987 թվական)։ Լեռնային երկիր է, նվազագույն բարձրությունը՝ 29 մ (Կասպից ծովի ափ), առավելագույնը՝ 5058 մ (Շխարա լիճ)։

Երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախ պետություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չճանաչված կամ մասամբ ճանաչված երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
  2. Ամբողջ Կովկասի տարածքը կազմում է 444 հազ. 400 կմ²։ Այդ թվում՝ Հարավային Կովկասի տարածքը կազմում է 186 հազար 100 կմ² (որից՝ Հայաստանի Հանրապետությունը՝ 29 հազ. 800 կմ², Արցախի Հանրապետությունը՝ 12 հազ. կմ², Վրաստանը՝ 57 հազ. 700 կմ², Ադրբեջանը՝ 74 հազ. 600 կմ², Աբխազիան՝ 8 հազ. 700 կմ², Հարավային Օսիան՝ 3 հազ. 900 կմ²), իսկ Հյուսիսային Կովկասի տարածքը, որը ամբողջությամբ ներկայումս մտնում է Ռուսաստանի մեջ, կազմում է 258 հազար 300 կմ² ըստ ռուսական հավաստի աղբյուրների։ Տե՛ս Энциклоедия «Вокруг света». [1] Արխիվացված 2015-05-11 Wayback Machine
  3. Ուշագրավ է, որ Հարավային Կովկասի պետություններից մեկը՝ Աղվանքը կամ այսպես կոչված Կովկասյան Ալբանիան պատմության մեջ առաջին անգամ հայտնվում է որպես վասալ պետություն՝ Տիգրան Մեծի տերության կազմում։ «Albania first appears in history as a vassal state in the empire of Tigranes the Great of Armenia (95-56 BC)» : Տե՛ս Robert Hewsen, Armenia: A Historical Atlas. University of Chicago Press. Chicago. 2001, page 40, isbn: 0-226-33228-4.
  4. Ք.ա. II դ. Հարավային Կովկասի հարևան ժողովուրդների, մասնավորապես Ալբանիայի տարածքի մի մասը նվաճվեց կամ ազատագրվեց Մեծ Հայքի թագավորության կողմից, ենթադրելի է՝ խլելով Մարաստանից։ Թեպետ հնարավոր է, որ մինչև Արտաշիսյաններն էլ Աղվանքի մի մասը պատկանում էր Երվանդունիների հայկական թագավորությանը։ Տե՛ս Robert Hewsen. Armenia: A Historical Atlas. University of Chicago Press. Chicago. 2001, pages 32, 58, isbn: 0-226-33228-4.
  5. Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան։
  6. Համեմատիր՝ Minorsky. Sherwan. Encyclopædia Britannica. Article: Azerbaijan
  7. Walker, Christopher J. Armenia and Karabagh: The Struggle for Unity. London: Minority Rights Group Publications, 1991, p. 10.
  8. "kulichki.com">Istorija Vostoka. V 6 t. T. 2, Vostok v srednije veka Moskva, «Vostochnaya Literatura», 2002. ISBN 5-02-017711-3.
  9. Robert H. Hewsen. "Ethno-History and the Armenian Influence upon the Caucasian Albanians", in: Samuelian, Thomas J. (Ed.), Classical Armenian Culture. Influences and Creativity, Chicago: 1982

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային Կովկաս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 396