Աննա Բուլավկինա-Օնչուկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Բուլավկինա-Օնչուկովա
ռուս.՝ Анна Александровна Булавкина-Ончукова
Ծնվել էօգոստոսի 5, 1882(1882-08-05)
Տալլին, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 27, 1947(1947-10-27) (65 տարեկան)
Պենզա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
բնական մահով
ԳերեզմանՄիտրոֆանովսկի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Մասնագիտությունբուսաբան
Հաստատություն(ներ)Ժիգուլևսկի արգելոց, Կոմարովի անվան բուսաբանական ինստիտուտ և Պենզայի բուսաբանական այգի
Գործունեության ոլորտՖլորիստիկա
Գիտական աստիճանԿենսաբանական գիտությունների թեկնածու
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարՎլադիմիր Կոմարով
Պարգևներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Ամուսին(ներ)Նիկոլայ Օնչուկով

Աննա Ալեքսանդրովնա Բուլավկինա-Օնչուկովա (ռուս.՝ А́нна Алекса́ндровна Була́вкина-Ончукова, օգոստոսի 5, 1882(1882-08-05), Տալլին, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 27, 1947(1947-10-27), Պենզա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային գիտնական, մանկավարժ, ծաղկային նատյուրմորտի վարպետ, բուսաբան-աշխարհագրագետ, Պովոլժիեի շրջանի բուսական աշխարհի մասնագետ, Պենզայի բուսաբանական այգու համակարգող, Պենզայի հերբարիումի կոլեկցիոներներից մեկը։

Դառնալով Վլադիմիր Կոմարովի ուսանողուհին և հետևորդը՝ դեռևս սովորելու ժամանակ Բուլավկինա-Օնչուկովան սկսել է ակտիվորեն զբաղվել գիտությամբ։ Հետազոտական նպատակներով նա իր կյանքի ընթացքում այցելել է Ռուսաստանի բազմաթիվ վայրեր, ինչի արդյունքում ստեղծել է հերբարիումային բազմաթիվ հավաքածուներ և հրատարակել ավելի քան մեկ տասնյակ աշխատանքներ։ ԽՍՀՄ-ում նրա շրջագայությունները մեծապես կապված են ամուսնու՝ ազգագրագետ Նիկոլայ Օնչուկովի ճակատագրի հետ։ Աննա Բուլավկինա-Օնչուկովան երկար ժամանակ մանկավարժ է եղել նաև Լենինգրադի համալսարանում, մասնավորապես՝ զբաղվել է ուսանողների ամառային պրակտիկայի կազմակերպմամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Բուլավկինա-Օնչուկովան ծնվել է քաղքենիական ընտանիքում[1]։ Վաղ տարիքում կորցրել է ծնողներին․ մայրը մահացել է ծննդաբերության ժամանակ, հայրը, ով մասնագիտությամբ ուսուցիչ է եղել, մահացել է տուբերկուլյոզից, երբ դուստրը 12 տարեկան է եղել[2]։ Որբանալով՝ նա ստիպված է եղել մասնավոր դասեր տալ[3]։ Այնուհետև 1899-1907 թվականներին դասավանդել է ռուսերեն, բնագիտություն և աշխարհագրություն Ռևելի Պլեյշների և Պոդչերնիկովայի տարրական դպրոցներում։ Հենց այդ ժամանակ էլ նրա մոտ առաջացել է հետաքրքրություն բուսաբանության նկատմամբ, և շրջաակայքից նա հավաքել է իր առաջին հերբարիումային հավաքածուն (1901-1907 թվականներին[4])[5]:

Ուսում և առաջին արշավախմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1908 թվականին Աննա Բուլավկինան որոշել է շարունակել կրթությունը[1] և Սանկտ Պետերբուրգում ընդունվել է Մ. Ա. Լոխվիցկայա-Սկալոնի կանանց բնագիտական բարձրագույն դասընթացներ։ Դասընթացների դասախոսների թվում է եղել Սանկտ Պետերբուրգի համալսարանի բուսաբանության պրոֆեսոր Վլադիմիր Կոմարովը։ Նրա ամբիոնում ստեղծվել է բուսաբանության էնտուզիաստների խումբ, որի կազմում ընդգրկվել է Աննա Ալեքսանդրովնան։ Կոմարովն իր օգնականների հետ հաճախ է մեկնել բուսաբանական էքսկուրսիաների՝ հավաքելով և համակարգելով նյութեր ցուցադրման և ուսումնական ձեռնարկների համար[6]։ Շուտով ուսանողուհիները ինքնուրույն են բնության գրկից բույսեր հավաքել և այդպես սկսվել են Աննա Ալեքսանդրովնայի գիտարշավները[5]։

1910 և 1911 թվականներին նա ճանապարհորդել է Խարկովի նահանգի Ախտիրսկի և Իզյումսկի ուեզդներ, 1912 թվականին՝ Օրենբուրգի և Ուֆայի նահանգներ։ Նրա հավաքած հերբարիումը տեղափոխվել է Գլխավոր բուսաբանական այգի, ներկայումս գտնվում է ՌԳԱ–ի ԲԻՆ-ի հերբարիումում, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի Ա. Ի. Գերցենի անվան ՌՊՄՀ-ում[7][4]։

1913 թվականին Աննա Բուլավկինան մասնակցել է Կոմարովի Խանկա արշավախմբին դեպի Հարավային Ուսուրիյսկի երկրամաս։ Մյուս էքսպեդիցիոն ջոկատներից առանձին, նա ուսումնասիրել է կղզիները և տարածաշրջանի հարավային մասը՝ տեղաշարժվելով ցանկացած տրանսպորտով[6][8]։ Այդ աշխատանքների արդյունքները հիմք են հանդիսացել հերբարիումի ստեղծման և «Սուչանի և Պուտյատին կղզու բուսականությունը Հարավային Ուսուրիյսկի երկրամասում» հոդվածի համար[9]։

1914 և 1915 թվականներին Բուլավկինան Մոսկվայի մարզի տարածքում զբաղվել է հերբարիումներ հավաքելով[10][4]։ 1915 թվականին Բուլավկինան ավարտվել է ուսումը դասընթացներում, երեք տարի անց հանձնել է Պետրոգրադի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական հանձնաժողովի քննությունները տղամարդկանց գիմնազիաների կուրսում՝ ստանալով առաջին աստիճանի դիպլոմ[8]։

Պետրոգրադ և արշավախմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Առաջին համաշխարհային պատերազմի ծանր իրավիճակին և Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխություններին, Աննա Բուլավկինան շարունակել է քրտնաջան աշխատել։ Եղել է բուսաբանության ասիստենտ Ստրյոբուտովի բարձրագույն կանանց գյուղատնտեսական դասընթացներում, կազմակերպել է գիտահանրամատչելի էքսկուրսիաներ (1916), աշխատել որպես գիտաշխատող Բուսաբանական այգում (1917-1935 թվականներին[4]), բնագիտություն է դասավանդել Եկատերինյան տղամարդկանց դպրոցում, Քարե կղզում և աշխատել Պետրոգրադի համալսարանի բուսաբանության ամբիոնում (մինչև 1935 թվականը որպես ասիստենտ[4])։ Այդ տարիների ընթացքում նա շարունակել է բուսաբանական արշավները՝ հավաքելով հերբարիումային հավաքածուներ Սանկտ Պետերբուրգում, Պսկովում, Մուրմանսկի նահանգներում (Մուրմանսկի երկաթուղու շրջակայքում[4])։ 1918 թվականին նրան գործուղել են Նովգորոդի նահանգի Մստինսկի մոստ կայան՝ գիտական աշխատանքներ կատարելու, իսկ 1919 թվականին նա հետազոտություններ է անցկացրել Տվերի նահանգում[7][4]։ 1919-1921 թվականներին Աննա Ալեքսանդրովնան զբաղվել է գիտահանրամատչելի աշխատանքով Պետրոգրադի գլխավոր բուսաբանական այգու էքսկուրսիոն կայանում, ինչպես նաև շարունակել է գիտարշավները, չնայած դրանց համար գործնականում պայմաններ չեն եղել։ Նա Կոմարովին գրել է. «Պետք էր շրջագայել բոլորովին անսովոր ձևով՝ ոտաբոբիկ։ Ջրափոսերը շատ հաճախ ընդհատվում են ճահիճներով, այդ ամենը շատ ցավալի էր և՛ սարսափելի, կարծես օձը կծած լիներ»[11]։ 1921 թվականին, աշխատելով Պսկովի նահանգում և հավաքելով ավելի քան 400 բուսատեսակ, նա գրել է․ «Փողը հաստատ չի բավականացնում, այստեղ գները մոտ են Պետրոգրադի գներին և գրեթե ոչինչ չի կարելի գնել, միայն կաթն է առատ։ Մենք արդեն պետք է մտածենք, թե ինչպես է ավելի ձեռնտու օգտագործել այն ամենը, որը բերվել է անձնական իրերի գնումներ կատարելու համար... Մենք հագնված ենք մուրացկանի նման և անձրևի տակ թրջվելուց հետո գրեթե փոխվելու ոչինչ չունենք»[12]։

Բացի այդ, Աննա Ալեքսանդրովնան հետազոտություններ է անցկացրել և բուսատեսակներ հավաքել Աստրախանի մարզում։ Այդ աշխատանքը կապված է եղել Գիտությունների ակադեմիային կից Ռուսաստանի բնական արտադրողական ուժերի ուսումնասիրության հանձնաժողովի գործունեության հետ։ 1921 թվականին հրատարակվել է հանձնաժողովի աշխատանքների թեմատիկ թողարկումը՝ նվիրված Աստրախանի երկրամասի բուսականությանը, որի հեղինակը Ա. Ա. Բուլավկինան է եղել։ Այդ աշխատության մեջ նա տարածաշրջանը դասակարգել է որպես անապատային տափաստանների շրջան՝ այն բաժանելով ենթաշրջանների, կախված բուսականության տեսակներից՝ նշելով, որ տարածաշրջանը բուսաբանական առումով գրեթե ուսումնասիրված չէ[13][14]։

1922 թվականին Աննա Ալեքսանդրովնան սկսել է ուսումնասիրել Չերեպովեց նահանգի բուսական աշխարհը։ Աշխատանքը տևել է մինչև 1924 թվականը, մի քանի տարի անց նա այցելել է տարածաշրջան։ Նա առաջինն է, ով վերլուծել է այդ տարածաշրջանի բուսաշխարհը, որտեղ նա դաշտային մշակաբույսերում հայտնաբերել է մոլախոտերի 90 տեսակ։ 2004 թվականին հրատարակված «Վոլոգդայի մարզի Կարմիր գրքում» նշվում են երկու հազվագյուտ բույսեր, որոնք առաջին անգամ հայտնաբերվել են այդ տարածքում Բուլավկինայի կողմից[14]։

1924-1927 թվականներին, ինչպես նաև 1929 թվականին Աննա Ալեքսանդրովնան ղեկավարել է Լենինգրադի համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի ուսանողների ամառային պրակտիկան[4][15]։ 1925 թվականին նա դաշտային աշխատանքներ է կատարել Տվերի նահանգի Նևա-Վոլգա ջրբաժանի վրա, դասեր անցկացրել կենսաբանական կայանում՝ ուսուցիչների հմտությունները բարելավելու համար։ 1926 թվականին դաշտային աշխատանքներ են կատարվել Լենինգրադի մարզի Կոլտուշի գյուղում, 1928 թվականին՝ Սաբլինո կայարանում։ Աշխատանքային դժվար պայմանները բացասաբար են ազդել Բուլավկինայի առողջական վիճակի վրա, 1926 թվականին նա հայտնել է Կոմարովին․ «Ես, անկասկած, ակտիվ պրոցես ունեմ թոքերում և դրա հետ կապված՝ սարսափելի թուլություն։ Բայց ես տանը նստած եմ ոչ թե թոքերի, այլ խցանված քթանցքի պատճառով։ Վախենում եմ սառը օդը շնչելուց և վերջապես խլանալուց», սակայն ավելի ուշ նույն նամակում նա գրել է ամառային ուսանողական պրակտիկայի նոր ծրագիր կազմելու և աշխատանքները շարունակելու մասին[16]։

1929 թվականին Չերեպովեցում տպագրվել է տեղական պատմության «Չերեպովեցկի օկրուգ» գավառագիտական տեղեկագիրը Բուլավկինայի «Բուսականություն» ակնարկով, որտեղ նա առաջին անգամ նշել է տարածաշրջանում այնպիսի հազվագյուտ բույսերի առկայությունը, ինչպիսիք են իսկական էպիպոգիումը և անտերև էպիպոգիումը։ Այդ ակնարկը մեծ նշանակություն է ունեցել տեղի գավառագետների համար[17]։

Ազգագրագետ, բանահավաք Նիկոլայ Եվգենիևիչ Օնչուկովը

1929 թվականի ապրիլի 9-ին Աննա Ալեքսանդրովնան, ինչպես ինքն է գրել ավելի ուշ «Նիկոլայ Օնչուկովի համառ խնդրանքներից հետո»[18] ամուսնացել է նրա հետ[19]։ Նիկոլայ Եվգենիևիչ Օնչուկովը (1872-1942) բանահավաք, ազգագրագետ է եղել, ում աշխատանքները բազմիցս արժանացել են տարբեր մրցանակների․ Ռուսական կայսերական աշխարհագրական ընկերությունը նրան նաև արծաթե մեդալ է շնորհել «Չերդինի ուեզդում» (1901) գրքի համար, փոքր ոսկե մեդալ՝ «Պեչորայի բիլինաներ»-ի (1904) և մեծ ոսկե մեդալ «Հյուսիսային հեքիաթներ»-ի (1908) համար[14], հետագայում Վլադիմիր Լենինը նույնպես դրական է արտահայտվել նրա ստեղծագործությունների մասին[20]։ Ամուսինները ծանոթացել են Լենինգրադի համալսարանում, որտեղ Նիկոլայ Օնչուկովը ազգագրության դասախոս է եղել։ Օնչուկովն եղել է 57 տարեկան, Աննա Ալեքսանդրովնան՝ 47, նա դարձել է Նիկոլայ Եվգենևիչի երկրորդ կինը, նրանք երեխաներ չեն ունեցել[18]։

Շուտով Նիկոլայ Օնչուկովը հիվանդացել է պարատիֆով, որից բարդությունները պահպանվել են մինչև կյանքի վերջը[14]։ Վեց ամիս Աննա Ալեքսանդրովնան խնամել է ամուսնուն, իսկ 1930 թվականի ամռանը նրան տարել Ղրիմ՝ հետագա բուժման համար, որտեղ հնարավորության սահմաններում շարունակել է հերբարիզացիայի դասընթացները (Բատիլիմանում[4])[21]։ Բայց արդեն 1930 թվականի սեպտեմբերի 1-ին Նիկոլայ Եվգենևիչը ձերբակալվել է «հակահեղափոխական գործունեության և անօրինական գրականություն պահելու համար»։ Խուզարկության ընթացքում հայտնաբերվել են Ալեքսանդր Կոլչակի մասին նրա երկու ձեռագրերը։ 1931 թվականի մայիսի 20-ին նա դատապարտվել է արտաքսման Հյուսիսային երկրամաս, որտեղ բնակվել է Կոտլասում և Նիկոլսկում[15]։ Աննա Ալեքսանդրովնան դիմել է Վլադիմիր Բոնչ-Բրուևիչին, ով միջնորդել է Սերգեյ Կիրովին ազատ արձակելու Օնչուկովին, և 1932 թվականի հուլիսին նա ժամկետից շուտ ազատ է արձակվել[22]։

Այդ ընթացքում Աննա Ալեքսանդրովնան շարունակել է քրտնաջան աշխատել, 1932 թվականին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ բուսաբանական ինստիտուտում որպես բուսաբան, որտեղ նաև դասավանդել է, 1933 թվականին դասավանդել է ընդհանուր բուսաբանության դասընթաց երրորդ կուրսի հյուսվածաբանների համար Լենինգրադի համալսարանում և բուսաբանության դասընթաց Ժողովրդական համալսարանում, 1934 թվականին մասնակցել է Լենինգրադի համալսարանի ուսուցիչների վերապատրաստմանը, 1933-1935 թվականներին, միաժամանակ, դասավանդել է Գիտությունների ակադեմիայի բուսաբանական այգու դասընթացներում, որը կազմակերպվել է այգեպանների և այգեգործների համար բուսաբանության գծով հմտությունները բարելավելու համար[15]։ 1932-1933 թվականներին Աննա Ալեքսանդրովնան մասնակցել է Լենինգրադի մարզի Ստրուգի Կրասնիե և Օլոմկա ավանների հերբարիումային հավաքածուների ստեղծմանը[4]։

Պենզա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրովի սպանությունից հետո որպես «սոցիալապես վտանգավոր տարրի» Նիկոլայ Օնչուկովին և նրա կնոջը վտարել են Լենինգրադից՝ մայրաքաղաքում և ԽՍՀՄ 15 մարզերում բնակվելու արգելքով[22]։ 1935 թվականի ապրիլի 1-ին Բուլավկինա-Օնչուկովան «ազատվել է աշխատանքից՝ Լենինգրադից Պենզա արտաքսվելու պատճառով»[23]։ Պենզայում գտնվելու ընթացքում Աննա Ալեքսանդրովնան բախվել է փողի պակասության, աշխատանքի բացակայության և առողջության վատթարացման հետ, ինչը ինքը կապել է երկարատև, նյարդային ծանր հոգնածության և տարիքի հետ[24]։ Վլադիմիր Կոմարովը, փորձելով օգնել իր աշակերտին, նույնիսկ գումար է ուղարկել նրան[25]։

1935-1939 թվականներին Աննա Ալեքսանդրովնան աշխատել է որպես ավագ գիտաշխատող Կույբիշևի արգելոցում[Նշում 1][15][4]։ 1935 թվականի մայիսի 25-ին ԽՍՀՄ ԳԱ Բուսաբանական ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ Աննա Ալեքսանդրովային շնորհվել է կենսաբանական գիտությունների թեկնածուի աստիճան[26]։

1936 թվականին Աննա Ալեքսանդրովնան կատարել է բուսաբանական հետազոտություններ Կույբիշևի արգելոցի նոր հատվածում՝ Խմելևի ձորակում։ Ավելի քան 2500 հեկտար տարածքի վրա նա զբաղվել է բուսական կազմի ճշտմամբ, բուսականության տեսակների սահմանմամբ և տեղանքի գիտատնտեսական արժեքի գնահատմամբ[27]։ Աշխատանքն իրականացվել է դժվարին պայմաններում, արշավախմբի բազան բավականին հեռու է եղել ուսումնասիրվող տարածքից, եղել է միայն մեկ ձի, որը գրեթե խմելու ոչինչ չուներ, և անհրաժեշտ է եղել շարժվել եղինջներով և տապալված ծառերով պատված 1870-ական թվականների կածաններով։ «Երբեք ստիպված չեմ եղել աշխատել այսքան դժվարին պայմաններում, ինչպես հիմա, գրեթե չի եղել մեկ օր, որ անփորձանք անցնի։ Ամեն օր քինածառ էի կուլ տալիս մալարիայից փրկվելու համար», այսպես է գրել Աննա Ալեքսանդրովնան այս շրջանի մասին[28]։ 1936 թվականին նա ավարտել է իր «Արոտավայրեր և որմզդեղնի կերեր Բուզուլուկի անտառում» աշխատությունը, որն ուղարկել է Կոմարովին՝ ինչ-որ տեղ տպագրելու հույսով[29]։

1937 թվականին Աննա Ալեքսանդրովնան դասավանդել է բուսաբանության դասընթաց՝ Կույբիշևի արգելոցի աշխատակիցների որակավորման բարձրացման համար։ Մինչև 1938 թվականը նա ավարտել է երեք աշխատանք, 309 էջանոց համապարփակ զեկույց այլ մասնագետների հետ համատեղ «Ակնարկ Ժիգուլևյան լեռներում Խմելևի արգելոցի բուսածածկույթի մասին», մեքենագրված բույսերի լատիներեն անունների ձեռագիր ներդիրներով, ընդեղենների 29 տեսակների նկարագրությամբ՝ «Միջին Վոլգայի երկրամասի ֆլորայի» համար, ինչպես նաև «Բուսաբանության դասագիրք մեր պահպանվող տարածքների դիտարկման համար»։ Դասագրքի վրա աշխատելիս Աննա Ալեքսանդրովնան բախվել է լուրջ խնդրի՝ գիրքը նկարազարդելու ունակ արվեստագետի բացակայության հետ և առանց նկարազարդումների դասագիրքը «չէր կարելի տալ կիսագրագետներին», ինչի պատճառով դասագիրքը հրատարակվել է մեկ տարի ուշացումով[30]։

1938 թվականի ամռանը Աննա Ալեքսանդրովնան աշխատել է նոր ստեղծվող «Բուզուլուկսկի Բոր» արգելոցի հերբարիումի ֆլորայի կազմման վրա։ Աշխատանքը չի պահպանվել[31], նույնիսկ հայտնի չէ, թե որքանով է նա օգտագործել «բույս» տերմինը, քանի որ ապացույցներ կան, որ նա հետաքրքրվել է քարաքոսերով ու մամուռներով և կազմել է սնկերի հավաքածու։ Սակայն հայտնի գիտնականներ Վլադիմիր Սուկաչովը և Միխայիլ Մարկովը, իրենց աշխատություններում հղում անելով Բուլավկինա-Օնչուկովային, գրում են Բուզուլուկի արգելոցում 666 բուսատեսակ հայտնաբերելու մասին[32][33]։ Մինչ օրս այդ 666 անոթավոր բույսերից 374 տեսակ են հայտնաբերվել աշխատանքային ցուցակների, բուսաբանական ուսումնասիրությունների և հոդվածների նախագծերից։ Աննա Ալեքսանդրովնայի ամուսինը՝ Նիկոլայ Օնչուկովը, նույնպես մասնակցել է բույսերի նմուշների հավաքմանը, նրա անունը պահպանվել է սնկերի հավաքածուի պիտակների վրա[34]։

1939 թվականի հունվարի 1-ին Բուլավկինա-Օնչուկովան դարձել է Բուսաբանական այգու ավագ գիտաշխատող։ Նա ղեկավարել է ջերմոցային բույսերը և բաց տարածքի խոտաբույսերի բաժինը[34][35][4][Նշում 2][36]։

1940-1941 թվականներին[4] աշխատել է նաև երկրագիտական թանգարանում տարբեր պաշտոններում, շրջակայքում շարունակել է հերբարիումի հավաքածուներ ստեղծել և զբաղվել բույսերի մշակմամբ։ Նրա «Աշունը բուսաբանական այգում», «Գարունը բուսաբանական այգում» և մյուս հոդվածները տպագրվել են մարզային «Ստալինսկոյե զնամյա» թերթում[4]՝ նոր այցելուներ ներգրավելով բուսաբանական այգի, որտեղ նա աշխատել է 1943 թվականից[37]։ 1939 թվականի նոյեմբերին նրան շնորհվում է Բուսաբանական այգու պատվոգիր. «Ձեր խորը գիտելիքների և մեծ փորձի, բացառիկ բարեխղճության և էներգիայի շնորհիվ Պենզայի բուսաբանական այգին առևտրային այգեգործությունից վերածվել է մշակութային գիտական և կրթական տարածքի, հաստատությունում ձեր աշխատանքի կարճ ժամանակահատվածում»[38]։

1939 թվականի հոկտեմբերի 20-ին Աննա Ալեքսանդրովնայի ամուսինը՝ Նիկոլայ Եվգենիևիչ Օնչուկովը, երկրորդ անգամ ձերբակալվել է հակասովետական ագիտացիայի մեղադրանքով, որպես «եկեղեցականների հակահեղափոխական խմբի» անդամ[36]։ Չնայած նման դժվարին ժամանակներին, 1940 թվականին Աննա Ալեքսանդրովնան ավարտել է «Արծվամագիլ» տեսակի մասին մենագրությունը[34]։ Նույն թվականին Նիկոլայ Օնչուկովը դատապարտվել է տասը տարվա ազատազրկման, իսկ 1942 թվականի մարտի 11-ին մահացել է ՆԳԺԿ թիվ 1 կալանավայրում՝ Ախունի գյուղում[36]։

1945 թվականին Աննա Ալեքսանդրովնան Բորիս Սացերդոտովի հետ գրել է «Իվան Իվանովիչ Սպրիգին» հոդվածը, որը նախորդել է Պենզայում հրատարակված Սպրիգինի «Պենզայի շրջանի դեղաբույսերը» գրքին[39]։ Աննա Ալեքսանդրովնայի աշխատանքները պարգևատրվել են Բուսաբանական ինստիտուտի դիպլոմներով, նրան շնորհվել է նաև ակադեմիական թոշակ[40]։ 1946 թվականի հունիսի 30-ին Աննա Ալեքսանդրովնան պարգևատրվել է «Հայրենական մեծ պատերազմում անձնվեր աշխատանքի համար» մեդալով[41]։

Աննա Ալեքսանդրովնան մահացել է 1947 թվականի հոկտեմբերի 27-ին։ Թաղվել է Պենզայի Միտրոֆանևսկի գերեզմանատանը[42]։ Նրա գերեզմանի տեղը ներկայումս անհայտ է[36]։

Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ, Աննա Ալեքսանդրովնա Բուլավկինա-Օնչուկովան գրել է 47 գիտական աշխատանք, սակայն հրատարակվել է դրանցից միայն 16-ը, այդ թվում՝ երկու մենագրություն։ Նրա ամենահայտնի գործերն են[Նշում 3]՝

  • Булавкина А. А. Растительность Сучана и острова Путятин в Южно-Уссурийском крае // Тр. почв.-ботан. экспедиций по исследованию колонизационных районов Азиатской России. — Ч. 2: Бот. исследования 1913 г. — Пг., 1917. — С. 219—271.
  • Булавкина А. А. Астраханский край: растительность // Россия / Ком. по изучению естест. произв. сил России при Рос. АН. — СПб.: Гос. издательство, 1921. — Т. XII. Гл. 6. — С. 20.
  • Булавкина А. А. Материалы по растительности вдоль линии Мурманской железной дороги // Изв. Гл. бот. сада АН СССР : журнал. — Л.: Гл. бот. сад, 1927. — Т. 26. — № 2. — С. 154—173.
  • Булавкина А. А. Растительный мир // Череповецкий округ: Краеведческая справочная книга для учительства / Под ред. А. Н. Жемчугова, А. Н. Ефимова, Я. Т. Богачёва. — Череповец: Окроно, 1929. — С. 1—29. — 359 с. — 2300 экз.
  • Булавкина А. А. Сем. Zygophyllaceae Парнолистниковые // Сорные растения СССР: В 4 т. / Под ред. акад. Борис Александрович Келлера. — Л.: Издательство АН СССР, 1934. — Т. III. — С. 247—252.
  • Булавкина-Ончукова А. А., Галахов Р. В. Очерк растительности Хмелевого оврага в Жигулёвских горах. — Рукопись. — 1936.[43]
  • Булавкина А. А. Род 523. Водосбор, орлики — Aquilegia // Флора СССР : в 30 т. / гл. ред. В. Л. Комаров. — М. ; Л. : Изд-во АН СССР, 1937. — Т. 7 / ред. тома Б. К. Шишкин. — С. 86—99. — 792, XXVI с. — 5200 экз.

Բուլավկինա-Օնչուկովան մասնակցել է նաև բույսերի հետևյալ տեսակների մենագրության մշակմանը՝Aquilegia, Patrinia և Moehringia[4]։ Նա նաև նպաստել է «Delectus seminum»-ի համար բույսերի սահմանմանը, «Delectus»-ի կազմմանը և Լենինգրադի բուսաբանական այգու (1929-1935 թվականներին), Կույբիշևի արգելոցի (1936-1938 թվականներին), Պենզայի բուսաբանական այգու (1939 թվականից) ցուցակների խմբագրմանը[4].

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кин Н. О., Савинова Т. Н. А. А. Булавкина-Ончукова: экспедиция длиною в жизнь // Природа : журнал. — 2015. — № 2. — С. 89—96. — ISSN 0032-874X.
  • Булавкина-Ончукова А. А. // Историко-культурная энциклопедия Самарского края. Персоналии А — Д. — Самара: Самарский дом печати, 1993. — Т. 1. — С. 171—172. — 348 с.
  • Булавкина-Ончукова, Анна Александровна // Русские ботаники. — М., 1947. — Т. I. А — Б. — С. 298—299.
  • Запорожцева Н. С. Сарапульский сказочник // Иднакар: методы историко-культурной реконструкции : журнал. — 2014. — № 4 (21). — С. 69—91. — ISSN 1994-5698.

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. С 1959 года он носит название Жигулёвский заповедник
  2. По другим данным, лишь с 1 января 1941 года, а в Бузулукском заповеднике работала до 1940 года
  3. Более полный список опубликованных работ, а также рукописей Булавкиной-Ончуковой содержится в: Булавкина-Ончукова, Анна Александровна // Русские ботаники. — М., 1947. — Т. I. А — Б. — С. 298—299.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Санкт-Петербургский филиал Архива РАН (СПФ АРАН). Ф. 273. Оп. 3. Д. 24. Цит. по: Кин Н. О., Савинова Т. Н. А. А. Булавкина-Ончукова: экспедиция длиною в жизнь // Природа : журнал. — 2015. — № 2. — С. 89. — ISSN 0032-874X.
  2. Запорожцева, 2014, էջ 79
  3. Санкт-Петербургский филиал Архива РАН (СПФ АРАН) Ф. 277. Оп. 4. Д. 359. Л. 27. Цит. по: Кин Н. О., Савинова Т. Н. А. А. Булавкина-Ончукова: экспедиция длиною в жизнь // Природа : журнал. — 2015. — № 2. — С. 89. — ISSN 0032-874X.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 Русские ботаники, 1947, էջ 298
  5. 5,0 5,1 Кин, Савинова, 2015, էջ 89
  6. 6,0 6,1 Николай Васильевич Павлов Владимир Леонтьевич Комаров / АН СССР. — М.—Л.: Изд-во АН СССР, 1951. — 292, [16] с. — (Биографии).
  7. 7,0 7,1 Санкт-Петербургский филиал Архива РАН (СПФ АРАН). Ф. 273. Оп. 3. Д. 24. Цит. по: Кин Н. О., Савинова Т. Н. А. А. Булавкина-Ончукова: экспедиция длиною в жизнь // Природа : журнал. — 2015. — № 2. — С. 90. — ISSN 0032-874X.
  8. 8,0 8,1 Кин, Савинова, 2015, էջ 90
  9. Булавкина, 1917, էջ 219—271
  10. СПФ АРАН. Ф. 277. Оп. 4. Д. 359. Л. 5, 8. Цит. по: Кин Н. О., Савинова Т. Н. А. А. Булавкина-Ончукова: экспедиция длиною в жизнь // Природа : журнал. — 2015. — № 2. — С. 90. — ISSN 0032-874X.
  11. СПФ АРАН. Ф. 277. Оп. 4. Д. 359. Л. 21 об. Цит. по: Кин Н. О., Савинова Т. Н. А. А. Булавкина-Ончукова: экспедиция длиною в жизнь // Природа : журнал. — 2015. — № 2. — С. 90. — ISSN 0032-874X.
  12. СПФ АРАН. Ф. 277. Оп. 4. Д. 359. Л. 22, 22 об. Цит. по: Кин Н. О., Савинова Т. Н. А. А. Булавкина-Ончукова: экспедиция длиною в жизнь // Природа : журнал. — 2015. — № 2. — С. 90. — ISSN 0032-874X.
  13. Булавкина, 1921
  14. 14,0 14,1 14,2 14,3 Кин, Савинова, 2015, էջ 91
  15. 15,0 15,1 15,2 15,3 Кин, Савинова, 2015, էջ 92
  16. СПФ АРАН. Ф. 277. Оп. 4. Д. 359. Л. 23. Цит. по: Кин Н. О., Савинова Т. Н. А. А. Булавкина-Ончукова: экспедиция длиною в жизнь // Природа : журнал. — 2015. — № 2. — С. 91. — ISSN 0032-874X.
  17. Т. А. Суслова, А. В. Папанов, В. И. Антонова О редких и малоизвестных растениях Череповецкого района // Череповец: Краеведческий альманах / С. Г. Карпов. — Вологда: Легия, 2002. — Т. Выпуск 3. — 318 с.
  18. 18,0 18,1 Запорожцева, 2014, էջ 80
  19. РГАЛИ] Ф. 1366. Оп. 2. Д. 9. Цит. по: Кин Н. О., Савинова Т. Н. А. А. Булавкина-Ончукова: экспедиция длиною в жизнь // Природа : журнал. — 2015. — № 2. — С. 91. — ISSN 0032-874X.
  20. РГАЛИ, ф. 1366, оп. 2, ед. хр. 13. Бонч-Бруевич В. Д. Характеристика Н. Е. Ончукова, 1940 г. Цит. по: Запорожцева Н. С. Сарапульский сказочник // Иднакар: методы историко-культурной реконструкции : журнал. — 2014. — № 4 (21). — С. 82, 90. — ISSN 1994-5698.
  21. Запорожцева Н. С. Сказочник из Сарапула // Уральский следопыт. 2012. № 9. С. 36
  22. 22,0 22,1 Запорожцева, 2014, էջ 86
  23. Санкт-Петербургский филиал Архива РАН (СПФ АРАН). Ф. 273. Оп. 3. Д. 24. Цит. по: Кин Н. О., Савинова Т. Н. А. А. Булавкина-Ончукова: экспедиция длиною в жизнь // Природа : журнал. — 2015. — № 2. — С. 92. — ISSN 0032-874X.
  24. СПФ АРАН. Ф. 277. Оп. 4. Д. 359. Л. 27. Цит. по: Кин Н. О., Савинова Т. Н. А. А. Булавкина-Ончукова: экспедиция длиною в жизнь // Природа : журнал. — 2015. — № 2. — С. 92. — ISSN 0032-874X.
  25. СПФ АРАН. Ф. 277. Оп. 4. Д. 359. Л. 27, 27 об. Цит. по: Кин Н. О., Савинова Т. Н. А. А. Булавкина-Ончукова: экспедиция длиною в жизнь // Природа : журнал. — 2015. — № 2. — С. 92. — ISSN 0032-874X.
  26. Российский государственный архив литературы и искусства (РГАЛИ). Ф. 1366. Оп. 2. Д. 36. Цит. по: Кин Н. О., Савинова Т. Н. А. А. Булавкина-Ончукова: экспедиция длиною в жизнь // Природа : журнал. — 2015. — № 2. — С. 93. — ISSN 0032-874X.
  27. Государственный архив Российской Федерации (ГА РФ). Ф. А-358. Оп. 4. Д. 35. Л. 3. Цит. по: Кин Н. О., Савинова Т. Н. А. А. Булавкина-Ончукова: экспедиция длиною в жизнь // Природа : журнал. — 2015. — № 2. — С. 93. — ISSN 0032-874X.
  28. СПФ АРАН. Ф. 277. Оп. 4. Д. 359. Л. 28, 28 об. Цит. по: Кин Н. О., Савинова Т. Н. А. А. Булавкина-Ончукова: экспедиция длиною в жизнь // Природа : журнал. — 2015. — № 2. — С. 93. — ISSN 0032-874X.
  29. Кин, Савинова, 2015, էջ 93
  30. СПФ АРАН. Ф. 277. Оп. 4. Д. 359. Л. 31, 32 об. Цит. по: Кин Н. О., Савинова Т. Н. А. А. Булавкина-Ончукова: экспедиция длиною в жизнь // Природа : журнал. — 2015. — № 2. — С. 94. — ISSN 0032-874X.
  31. Российский государственный архив литературы и искусства (РГАЛИ). Ф. 1366. Оп. 2. Д. 37. Цит. по: Кин Н. О., Савинова Т. Н. А. А. Булавкина-Ончукова: экспедиция длиною в жизнь // Природа : журнал. — 2015. — № 2. — С. 94. — ISSN 0032-874X.
  32. Кин Н. О. Особенности современной флоры Бузулукского бора // Поволжский экологический журнал. — 2008. — № 4. — С. 277. Архивировано из первоисточника 3 փետրվարի 2016.
  33. Кин, Савинова, 2015, էջ 94
  34. 34,0 34,1 34,2 Кин, Савинова, 2015, էջ 95
  35. Санкт-Петербургский филиал Архива РАН (СПФ АРАН). Ф. 273. Оп. 3. Д. 24. Цит. по: Кин Н. О., Савинова Т. Н. А. А. Булавкина-Ончукова: экспедиция длиною в жизнь // Природа : журнал. — 2015. — № 2. — С. 95. — ISSN 0032-874X.
  36. 36,0 36,1 36,2 36,3 «Кто же это — загадочная Анна Александровна?! Судьба женщины». Управление культуры и архива Пензенской области. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
  37. Тюстин А. В. «Пензенский ботанический сад и его творцы». Пензенские хроники. Краеведческий портал. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
  38. СПФ АРАН. Ф. 277. Оп. 4. Д. 359. Л. 34. Цит. по: Кин Н. О., Савинова Т. Н. А. А. Булавкина-Ончукова: экспедиция длиною в жизнь // Природа : журнал. — 2015. — № 2. — С. 95. — ISSN 0032-874X.
  39. Ончукова-Булавкина А., Сацердотов Б. Иван Иванович Спрыгин // Лекарственные растения Пензенской области / Иван Иванович Спрыгин. — Пенза, 1945. — (Повторное издание: Пенза — 1998 — с. 4-5).
  40. Российский государственный архив литературы и искусства. Ф. 1366. Оп. 2. Д. 23, 35. Цит. по: Кин Н. О., Савинова Т. Н. А. А. Булавкина-Ончукова: экспедиция длиною в жизнь // Природа : журнал. — 2015. — № 2. — С. 96. — ISSN 0032-874X.
  41. Российский государственный архив литературы и искусства. Ф. 1366. Оп. 2. Д. 39. Цит. по: Кин Н. О., Савинова Т. Н. А. А. Булавкина-Ончукова: экспедиция длиною в жизнь // Природа : журнал. — 2015. — № 2. — С. 96. — ISSN 0032-874X.
  42. Кин, Савинова, 2015, էջ 96
  43. Государственный архив Российской Федерации (ГА РФ). Ф. А-358. Оп. 4. Д. 35. Цит. по: Кин Н. О., Савинова Т. Н. А. А. Булавкина-Ончукова: экспедиция длиною в жизнь // Природа : журнал. — 2015. — № 2. — С. 96. — ISSN 0032-874X.