Պարատիֆեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարատիֆեր
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
ՊատճառSalmonella Paratyphi A?, Salmonella Paratyphi B? և Salmonella Paratyphi C?
Հիվանդության ախտանշաններտենդ, Պապուլա, թունավորում, լյարդի մեծացում[1], սպլենոմեգալիա, լուծ, փորկապություն[1], Ֆարինգիտ, գլխացավ և Դանդաղասրտություն[1]
Վարակ տարածողմարդ
Բուժաքննությունմանրէաբանական կուլտուրա, ELISEA? և Պոլիմերազային շղթայական ռեակցիա
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն

Պարատիֆեր՝ աղիքային վարակիչ հիվանդությունների խումբ։ Հարուցիչները Salmonella խմբի միկրոօրգանիզմներն են։ Տարբերում են A և В պարատիֆեր, որոնք պատճառագիտությամբ և կլինիկական դրսևորմամբ նման են որովայնային տիֆին և պարատիֆ, որն ընթանում է սննդային տոքսիկոինֆեկցիաների ձևով (վարակի աղբյուր խոշոր եղջերավոր անասուններն են, խոզերը են։ Մարդիկ վարակվում են հիվանդը կենդանիների միսը թերեփած վիճակում օգտագործելուց)։ А և В Պրատիֆերի դեպքում վարակի աղբյուրը հիվանդ կամ բացիլակիր մարդն է։ Ի տարբերություն որովայնային տիֆի, Պարատիֆից հետո բացիլակրությունն առավել հաճախ է հանդիպում, սակայն կարճատև է։ Պարատիֆերի հարուցիչները օրգանիզմից արտաթորվում են կղանքի, մեզի միջոցով և կայուն են արտաքին միջավայրում (կաթի մեջ 18—20° պահպանվում են մինչև 10 օր, հողում՝ մի քանի ամիս)։ Վարակը փոխանցվում է ջրի, սննդամթերքների, ճանճերի, վարակված առարկաների միջոցով։ Գաղտնի շրջանը 3 օրից մինչև 2 շաբաթ է։ Ի տարբերություն որովայնային տիֆի, Պարատիֆերի սկիզբը սուր է, ընթացքը թեթև և կարճատև։ Հիմնական ախտանշաններն են՝ դող, սրտխառնոց, փսխում, գլխացավ, ջերմաստիճանի բարձրացում մինչև 39 С, հաճախ՝ լուծ։ Ախտորոշումը հիվանդության սկզբնական շրջանում կատարվում է արյան, այնուհետև մեզի և լեղու մեջ հարուցիչների հայտնաբերմամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Disease Ontology — 2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։