Ալֆ Պոյեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆ Պոյեր
գերմ.՝ Alf Poier
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 22, 1967(1967-02-22)[1] (57 տարեկան)
ԾննդավայրՅուդենբուրգ, Շտիրիա, Ավստրիա[2]
Քաղաքացիություն Ավստրիա[3]
Մայրենի լեզուգերմաներեն
Մասնագիտությունգրող, երգիչ, կատակերգու, կոմպոզիտոր և դերասան
Կայքalfpoier.at
 Alf Poier Վիքիպահեստում

Ալֆրեդ «Ալֆ» Պոյեր (գերմ.՝ Alf Poier, փետրվարի 22, 1967(1967-02-22)[1], Յուդենբուրգ, Շտիրիա, Ավստրիա[2]), ավստրիացի երգիչ և զվարճախոս, 2003 թվականի Եվրատեսիլին ներկայացրել է Ավստրիան (6-րդ հորիզոնական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆ Պոյերը ավարտել է Սանկտ Պետերբուրգի ժողովրդական դպրոցը և գերազանց ավարտել է Յուդենբուրգի ուսումնարանը 1987 թվականին։ Մինչև 1955 թվական զբաղվել է ամենատարբեր աշխատանքներով․ հետաքրքրվելով թեթև ատլետիկայով՝ նա նույնիսկ մասնակցել է աշխարհի լեռնային վազքի առաջնությանը, անգլիական քաղաք Կեսվիկում, 50 մասնակիցներից զբաղեցրել է 21-րդ հորիզոնականը[4], ինչպես նաև աշխատել է որպես պահակ, խողովակ մաքրող, քարտուղար ընդունարանում, առևտրական և լրագրող[5]։ Սեփական հաստատմամբ, նա պնդում է, որ 10 տարվա ընթացքում չի հասկացել թե ինչու է կյանքի իմաստը կայանում համակարգչի դիմաց օրական 8 ժամ անցկացնելը։ Երկար ժամանակ Ալֆը ապրել է մեկուսացված, անցկացրել է քարանձավում, կարդացել է հոգեբանական և միստիկ գրքեր։ 1995 թվականին Պոյերը, որպես սկսնակ զվարճախոս կիրառական արվեստի ոլորտում արժանացել է «Grazer Kleinkunstvogel» մրցանակի և զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ 1966 թվականի օգոստոսին նա իր առաջին համերգային «Himmel, Arsch & Gartenzwerg» ծրագիրն է ներկայացրել։ Շրջագայություններից հետո այդ ծրագրով Պոյերը կիրառական արվեստի ոլորտում արժանացել է «Զալցբուրգյան հորթ» մրցանակին։ 1999 թվականին նա ներկայացել է իր նոր «Zen» ծրագրով, որի համար արժանացել է մի շարք մրցանակների, իսկ հետո թողարկել է իր «Mitsubischi» ծրագիրը։ 2005 թվականի հոկտեմբերի 5-ին կայացավ իր համերգը «Kill Eulenspiegel» («Սպանել Ուլենշպիգելին»), ինչպես նաև հայտնի է որպես «Kill Till» («Սպանել Թիլին»)։ 2005 թվականի փետրվարին հրատարակվել է իր «Mein K(r)ampf» գիրքը։ 2008 թվականի աշնանը նա նկարահանվում է կատակերգական (Alfs Welt) «Ալֆի աշխարհը» սերիալում, սեպտեմբերին Էգենդորֆեում բացում է իր սեփական թանգարանը (Botschaft für Bewusstsein, Scheißdreck und Kunst) և «Satsang» ծրագրով շրջագայում է Ավստիայով, Շվեյցարիայով և Բավարիայով։ 2010 թվականի ապրիլի 1-ին Պոյերը հանդես է գալիս Վենեում «This Isn't It» («Ոչ, սա ամենը չէ») երաժշտական ծրագրով, որի վերնագիրը համընկել է Մայքլ Ջեքսոնի մասին «Մայքլ Ջեքսոն, ահա և վերջ» վավերագրական ֆիլմի վերնագրին։ Հենց այդ շրջագայությունների ժամանակ ստեղծվում է Պոյերի «Die Obersteirische Wolfshilfe» խումբը, որում ելույթ են ունենում Լենի Դիքսոնը (հարվածային), Վոլֆգանգ Լաբը (կիթառ), Մարկո Վայկսելբրաուն (ստեղնային) և Հանս Շտայֆ (բաս-կիթառ))[6]։ Նույն թվականի դեկտեմբերին Ալֆը ելույթ է ունենում իր 19-րդ հումորային Arosa փառատոնին։ 2012 թվականին Պոյերը հանդես է գալիս «Backstage» («Ետնաբեմ») ծրագրով, պատմելով ետնաբեմի կյանքից և իր նախագիծը 2012 թվականի աշնանը արժանացել է Վիեննայի Օրփեոս մրցանակին։ 2014 թվականի հունիսին Պոյերի համագործակցությունը ավարտվում է իր հին ընկեր Ռենե Բերտոյի հետ[7]։ Բերտոն վերագրել է այն այնպես, որ իրենց հետ համագործակցել է Կոնչիտա Վուրստը և դա կատաղեցնում էր Պոյերին, ով նույնիսկ կոպիտ կերպով արտահայտվել է այդ թեմայով[8]։ Իր համերգային 20-ամյա գործունեության առիթով Ավստիայի Բանկ թանգարանում կազմակերպվել է Պոյերի աշխատանքների ցուցահանդեսը, հենց այդ ժամանակ էլ հրատարակվել է իր «123 Meisterwerke» (123 գլուխգործոց) գիրքը[9]։

Մասնակցությունը Եվրատեսիլում[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Ալֆ Պոյերը մասնակցել է Եվրատեսիլին՝ «Weil der Mensch zählt» երգով, որը անց էր կացվում Լատվիայում։ Պոյերը իրեն չէր համարում մրցույթի ֆավորիտ, քանի որ հաղթելու նպատակ ընդհանրապես չուներ[5]։ Իր սեփական խոսքերով Պոյերը ուղղակի ուզում էր ասել այն ամենը ինչ մտածում է Եվրատեսիլի և եվրոպական ինտեգրացիայի մասին ընդհանուր, և նաև խորհրդանշական ապտակ հասցնել Եվրոպային։ Հանուն դրա նա սկսեց տարածել սադրիչ թերթիկներ և լատինական կազմակերպիչները նույնիսկ անհանգստանում էին զվարճախոսի հնարավոր պահվածքի համար բեմի վրա[10]։ Իր «Weil der Mensch zählt» երգը անվանվել է անհատականության օրհներգ և պաշտպանություն կոլեկտիվիզմի դեմ և հենց ինքը Պոյերը նվիրել է այդ երգը «կենդանիներին, ովքեր ապրում են կեղտի մեջ և ստեղծված են մարդու կողմից»[5]։ Արդյունքում Ալֆը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը, որը չէր հաջողվել Ավստիային 1989 թվականաից։ Իր ելույթը շատ լավ գնահատեցին ոչ միայն հեռուստադիտողները, այլ նաև հանդիսադահլիճը[11][12]։ Երգը կատարվել է թոփ նմանակում ոճով, իսկ Պոյերը ստացել է 10-ական միավորներ Իսլանդիայի և Պորտուգալիայի կողմից։ Իռլանդիան, որ որոշել էր 12 միավոր տալ նրան, տեխնիկական խնդիրների պատճառով ստիպված էր զիչել հեռուստադիտողի քվեարկությանը և ժյուրիի օգնությունը խնդրել, ովքեր ընդհանրապես չգնահատեցին Պոյերին։ 2005 թվականի փետրվարին Ալֆը որոշեց երկրորդ անգամ ելույթ ունենալ մրցույթում, ընտրելով «Good Old Europe Is Dying» («Հին, բարի Եվրոպան մահանում է») երգը, սակայն հեռուստաքվեարկության խճճված և անհասկանալի համակարգը, որում ORF ընկերությունը առանձին-առանձին հաշվում էր հեռախոսային զանգերը և СМС-հաղորդագրությունները, իսկ յուրաքանչյուր շրջան կարող էր տալ նույնաչափ միավորներ կախված բնակչությունից։ Միասին ստացած հեռախոսային զանգերն ու СМС-հաղորդագրությունները կազմեցին ամբողջ երկրի բնակչության 1/10-րդ մասը։ Պոյերը ստացավ 106 հազար զանգ և հաղորդագրություն, իսկ Global Kryner խումբը ստացել է 60 հազար ձայն։ Նմանատիպ քվեարկության համակարգ անցկացրին մի քանի օր շարունակ, մինչև վերջնական ընտրության փուլը, և մի շարք հեռուստադիտող մեղադրեց կազմակերպիչներին՝ դիտմամբ կատարված փորձի համար, որ չթողնեն Պոյերին մասնակցել այդպիսի պրովոկացիոն երգով (մինչ այդ Պոյերը ստիպված էր վերափոխել երգը ոչ պատշաճ բառապաշարի համար)։ Իր պաշտոնական կայքում Ալֆ Պոյերը շնորհակալություն հայտնեց իր երկրպագուներին աջակցության համար[13]։ 2006 թվականին Պոյերը արժանացել է Amadeus Austrian Music Award, իսկ 2010 թվականի աշնանը երրորդ անգամ 2011 թվականի Եվրատեսիլին մասնակցելու հայտ է ներկայացրել «Happy Song» («Ուրախ երգ»), սակայն նախընտրական փուլը չի հաղթահարել։

Սկանդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իր «Good Old Europe Is Dying» երգում Պոյերը շոշափել է քրիստոնեական արևմտյան մշակույթի վրա հարձակման թեման, հիշատակելով մոեձինի հայտնվելը Հռոմում։ Պոյերը, ով անվանել է իրեն «վերջին ռազմիկ» և ելույթ է ունեցել դրոշով և զենքով՝ մեղադրվել է ռասիզմի և իսլամաֆոբիայի մեջ, իսկ FM4 ռադիոկայանում հաղորդավար Մարտին Բլումենաուն ընդհանրապես չծուլացավ անվանել նրան հիմար։ Պոյերը ստիպված էր վերնայել տեքստը[13]։
  • 2014 թվականի մայիսին Ալֆ Պոյերը կտրուկ կերպով է արտահայտվել իր հայրենակից Թոմաս Նոյվիրտայի, ով հայտնի է որպես Կոնչիտա Վուրստ, Նովիրտը հաղթեց 2014 թվականի Եվրատեսիլում, որը երկդիմի ռեակցիա առաջացրեց աշխարհում։ Պոյերի կարծիքներից առանձնացվել է (künstlich hochgezüchtetes Monster) «արհեստականորեն պատրաստված հրեշ», և «խորտակված ռոմանտիկ էակ» (verschwulte[r] Zumpferl-Romantik)։ Ավելին Պոյերը պահանջեց Նոյվիրտայից կողմնորոշվել իր գենդերային ծագման մեջ, կամ գնալ հոգեբուժի մոտ այլ ոչ թե մասնակցել երաժշտական փառատոնի[14][15]։ Զվարճախոսի փոխարեն՝ կատաղած մամուլի դիմաց ելույթ ունեցավ քաղաքական գործիչ Հայնց-Քրիստիան Շտռախեն՝ Ավստրիական ազատության կուսակցությունից[16][17], սակայն նա ներողություն խնդրեց չափազանցված ձևակերպման համար[18]։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի սեպտեմբերի 8-ին Պոյերը բացեց իր սեփական թանգարանը՝ «Ուղերձ գիտակցությանը, թափթփուկներին և արվեստին», (Botschaft für Bewusstsein, Scheißdreck und Kunst), Էգենդորֆեի տանը։ Պոյերը ցուցադրման է դրել այնտեղ իր նկարները և տարբեր ցուցադրանմուշներ․ «էլեկտրական աթոռ», «դիմակահանդեսային ձկան տեսակ» և «Մադոննային բացած ոտքերով»[19]։ Իր «Satsang» ծրագրով Պոյերը պատմել է իր թանգարանի մասին։ 2009 թվականի հոկտեմբերի կեսից տունը փակվել է, իսկ 2010 թվականի հունիսի 6-ին վաճառվել է։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Զալցբուրգական ցուլ» մրցանակ (1998) — «լավագույն ավստրիական սկսնակ զվարճախոս» կարգ
  • Գերմանական մրցանակ կիրառական արվեստի բնագավառում (2000) — «կաբարե» կարգ
  • «Պանթեոն» մրցանակ (2000) — «վաղահաս և փչացած» կարգ (ըստ ժյուրիի)
  • Գերմանական մրցանակ կատակերգության բնագավառում (2000) — «լավագույն առաջնելույթ» կարգ
  • Ավստրիական «Կառլ» հումորային մրցանակ(2000) — «Միցուբիսի» ծրագրի համար
  • Իբսիական զվարճախոս (2009), քաղաք Իբս-ան-դեր-Դոնաու
  • Ավստրիական հումորի մրցանակ (2013) — ոսկե DVD-սկավառակ «Kill Eulenspiegel» ծրագրով[20]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996: Himmel, Arsch & Gartenzwerg (Album-CD, Alf Poier und die obersteirische Wolfshilfe)
  • 2001: Zen (Album-CD)
  • 2003: Weil der Mensch zählt (Single-CD)
  • 2003: Alf singt die schönsten Lieder mit Band (Album-CD)
  • 2003: Mitsubischi (DVD, Neuerscheinung 2008)
  • 2005: Good Old Europe Is Dying (Single-CD)
  • 2005: Lustige Lieder der Traurigkeit und Not (Album-CD)
  • 2007: Zen (DVD)
  • 2007: Kill Eulenspiegel (DVD)
  • 2009: Satsang (DVD)
  • 2010: This Isn’t It (Album-CD, live)
  • 2011: Happy Song (Download-Single, Alf Poier & Die Obersteirische Wolfshilfe)
  • 2012: Oid & fett (Download-Single)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 http://www.discogs.com/artist/1093215-Alf-Poier
  3. http://www.lyricsmode.com/lyrics/a/alf_poier/
  4. mediasprint gmbh / WMRA (1988 թ․ հոկտեմբերի 15). «Rangliste der Berglauf-Weltmeisterschaften 1988 in der Kategorie „Männer einzeln, Kurzstrecke";». Wmra.ch. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 18-ին.
  5. 5,0 5,1 5,2 Австрия на Евровидении 2003 (ռուս.)
  6. «Facebook Infoseite zur Obersteirischen Wolfshilfe». Վերցված է 2011 թ․ հուլիսի 8-ին.
  7. «Heute.at: Wurst-Manager lässt Poier fallen». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  8. [1] Der Standard: Conchita Wursts Manager beendet Zusammenarbeit mit Alf Poier
  9. Alf Poier startet "Maler"-Karriere - wien.ORF.at
  10. "Евровидение": с песней в Европу (ռուս.)
  11. Музыка – вне политики? (ռուս.)
  12. Фрик-парад Արխիվացված 2015-05-12 Wayback Machine (ռուս.)
  13. 13,0 13,1 Stellungnahme Արխիվացված 2016-03-04 Wayback Machine auf alfpoier.at
  14. Западная пресса комментирует победу Кончиты Вурст и выступление сестер Толмачевых на «Евровидении» (ռուս.)
  15. Alf Poier über Conchita Wurst: Künstlich hochgezüchtetes Monster Artikel in der Tiroler Tageszeitung, abgerufen am 5. Mai 2014.
  16. «heute.at: H.C. Strache lobt Alf Poier». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  17. Der Standard: Viel Medienecho für Conchita Wurst
  18. Alf Poier vs. Conchita Wurst: Nach massiven Angriffen nun Entschuldigung Artikel auf vienna.at, abgerufen am 12. Mai 2014.
  19. [2] Արխիվացված 2014-09-16 Wayback Machine Kleine Zeitung: Alf Poier öffnete für einen Tag sein skurriles Privatmuseum
  20. «Goldene DVD für Alf Poier: Kabarettpreis mit Überraschungen». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆ Պոյեր» հոդվածին։