Ալեքսեյ Գերման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Գերման
Ծննդյան թիվ՝հուլիսի 20, 1938(1938-07-20)[1]
Ծննդավայր՝Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
Վախճանի թիվ՝փետրվարի 21, 2013(2013-02-21)[3][1] (74 տարեկան)
Վախճանի վայր՝Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ռուսաստան
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, դերասան և սցենարիստ
Պարգևներ՝
IMDb։ID 0314516

Ալեքսեյ Յուրևիչ (Գեորգիևիչ)[6] Գերման (ռուս.՝ Алексе́й Ю́рьевич (Гео́ргиевич) Ге́рман, հուլիսի 20, 1938(1938-07-20)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] - փետրվարի 21, 2013(2013-02-21)[3][1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային և ռուս կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և պրոդյուսեր, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (1994)[6]: Տիրապետում է վավերագրականին բնորոշ սև-սպիտակ գեղարվեստական կինոնկարների նկարահանման ոճին և տեխնիկային։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Գերմանը ծնվել է 1938 թվականի հուլիսի 20-ին Լենինգրադում։ Գրող Յուրի (Գեորգիա) Գերմանի և Տատյանա Ալեքսանդրովնա Ռիտտենբերգի որդին է։ 1960 թվականին ավարտել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը (Գրիգորի Կոզինցևի արվեստանոցը, դասընթացի ղեկավար Ալեքսանդր Մուզիլ

Աշխատել է Սմոլենսկի դրամատիկական թատրոնում, այնուհետև, 1961-1964 թվականներին՝ Լենինգրադի դրամատիկական Մեծ թատրոնում Գեորգի Տովստոնոգովի հետ։

1964 թվականից եղել է «Լենֆիլմ» կինոստուդիայի երկրորդ ռեժիսոր, այնուհետև՝ բեմադրող ռեժիսոր։ Նրա «Ստուգում ճանապարհներին» ֆիլմը 15 տարի մնացել է դարակների վրա և էկրան է բարձրացել միայն վերակառուցման տարիներին։ 1985 թվականին ընտրվել է ԽՍՀՄ Կինեմատոգրաֆիստների միության քարտուղար։ 1990 թվականին կազմակերպել է «ԱՓՖՍ» կինոստուդիան (Առաջին փորձարարական ֆիլմի ստուդիա) և մինչև իր մահը` 2013 թվականը, եղել է նրա գեղարվեստական ղեկավարը։ 1998 թվականից Գերմանը Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներում կազմակերպել է հեղինակային արվեստանոց։ 2010 թվականից եղել է Սանկտ Պետերբուրգի միջազգային կինոֆորումի նախագահը։

Ալեքսեյ Գերմանը մահացել է 2013 թվականի փետրվարի 21-ին՝ 75 տարեկան հասակում, Սանկտ Պետերբուրգի Ռազմա-բժշկական ակադեմիայի հիվանդանոցում՝ երիկամային անբավարարությունից։ Թաղվել է փետրվարի 24-ին՝ Սանկտ Պետերբուրգի Բոգոսլավսկի գերեզմանոցում[7][8][9]։

2013 թվականի աշնանը հետմահու արժանացել է Հռոմի կինոփառատոնի «Կապիտոլիական ոսկե գայլ» մրցանակի՝ կինոարվեստում ունեցած ավանդի համար (Lifetime Achievement Award): Մրցանակի հանձնման արարողությունը կայացել է Հռոմում, նոյեմբերի 13-ին, Գերմանի «Դժվար է աստված լինել» ֆիլմի համաշխարհային պրեմիերայի շրջանակներում։ Մրցանակը ստացել են ռեժիսորի այրին՝ Սվետլանա Կարմալիտան և նրա որդին Ալեքսեյ Գերման կրտսերը[10][11]]: Կազմակերպիչները նշել են, որ առաջին անգամ եվրոպական փառատոների պատմության մեջ որոշվել է նման մրցանակ շնորհել մահացած կինեմատոգրաֆիստին[12]։ Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները խնդրել են Գերմանների ընտանիքին թույլատրել «Դժվար է աստված լինել» ֆիլմը ընդգրկել հիմնական մրցույթում, բայց մերժում են ստացել[13]։

Ընտանիք[14][խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Գերմանի շիրիմը
  • Մայրական կողմ
    • Նախապապը եղել է երդվյալ հավատարմատար, պետերբուրգյան հրեական համայնքի մեկենաս, պետական խորհրդական Գավրիիլ Անդրեյեվիչ Տիկտինը[15]։ Մյուս նախապապը Վլադիմիր Ազրիելևիչ Ռիտենբերգը և նրա եղբայրը Արոն Ազրիելևիչ Ռիտենբերգը (1867-?) եղել են մահուդի և մորթե կոշկեղենի պետերբուրգյան առևտրի տան և մանուֆակտուրայի սեփականատեր, որի հիմնադիրը եղել է առաջին գիլդիայի կովենյան վաճառական Ազրիել Դավիդովիչ Ռիտենբերգը[16]։
      • Պապը եղել է երդվյալ հավատարմատար, դատական վերահսկիչ, արքունի խորհրդական Ալեքսանդր Վլադիմիրովիչ Ռիտենբերգը։
      • Տատ՝ Յուլիա Գավրիլովնա Տիկտինա։
        • Մայր՝ Տատյանա Ալեքսանդրովնա Ռիտենբերգ (1904-1995)։
          • Քույր՝ Մարինա Նիկոլաևնա Կովարսկայա (1931), Նիկոլայ Արոնովիչ Կովարսկու և Տատյանա Ալեքսանդրովնա Ռիտենբերգի դուստրը։
  • Հայրական կողմ
      • Պապ՝ Պավել Նիկոլաևիչ Գերման, շտաբս կապիտան։
      • Տատ՝ Նադեժդա Կոնստանտինովնա Իգնատևա, գեներալի դուստր, գթության քույր։
        • Հայր՝ Յուրի Պավլովիչ Գերման, գրող (1910-1967)։
  • Կին՝ Սվետլանա Իգորևնա Կարմալիտա, սցենարիստ (1940-2017)։
    • Որդի՝ Ալեքսեյ Գերման կրտսեր, ռուս կինոռեժիսոր, սցենարիստ (1976)։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ
Ռեժիսոր Սցենարիստ Դերասան Դեր
1967 Յոթերորդ արբանյակը[17]
ԱյոY
1971 Ստուգում ճանապարհներին
ԱյոY
1976 Քսան օր առանց պատերազմի
ԱյոY
1977 Նստիր կողքիս, Միշկա
ԱյոY
1980 Ռաֆֆերտի
ԱյոY
լրագրող
1980 Սերգեյ Իվանովիչը թոշակի է անցնում
ԱյոY
Նիկոլայ Դմիտրիևիչ
1981 Տնօրենի անձնական կյանքը
ԱյոY
Կոնստանտին Մուստաֆիդի
1981 Ճամփորդություն Կովկասյան լեռներով
ԱյոY
1983 Տորպեդակիր ինքնաթիռներ[18]
ԱյոY
1984 Իմ ընկեր Իվան Լապշինը[19]
ԱյոY
ԱյոY
1985 Կար մի խիզախ կապիտան
ԱյոY
1986 Ասք խիզախ Խոչբարի մասին
ԱյոY
1987 Իմ ռազմական հաշվարկը
ԱյոY
1990 Канувшее время
ԱյոY
1991 Հաղթողի ստվերը (Օստրարայի մահը)
ԱյոY
1991 Կինոն փրկում է ժամանակը (վավերագրական)
ԱյոY
1991 Անդրեյ (վավերագրական)
ԱյոY
1994 Կողպեք
ԱյոY
Կլամմ
1994 Սատանայական վոդևիլ (վավերագրական)
ԱյոY
1995 Ժամանած գնացքներ / Տրոֆիմ
ԱյոY
1996 Ժիզելի մոլուցքը
ԱյոY
врач
1996 Սերգեյ Էյզենշտեյն, ինքնակենսագրական (վավերագրական)
ԱյոY
1998 Хрусталёв, машину!
ԱյոY
ԱյոY
1998 Սառը պատերազմ (վավերագրական, սերիա 14)
ԱյոY
1998 Որպեսզի հիշեն (վավերագրական, թողարկում 48)
ԱյոY
2003—2012 85-ում Գերմանը 122 է Արխիվացված 2019-03-29 Wayback Machine (վավերագրական)
ԱյոY
2005 Գերման՝ Գերմանի որդի Արխիվացված 2019-03-27 Wayback Machine (վավերագրական)
ԱյոY
2005 Այլ Միրոնով (վավերագրական)
ԱյոY
2008 Владимир Высоцкий. Я приду по ваши души (վավերագրական)
ԱյոY
2008 Գերմանոլոգիա (վավերագրական)
ԱյոY
ԱյոY
2008 Դեմիուրգ (վավերագրական)
ԱյոY
2010 Ավելին քան սերը. Գերման և Կարմալիտա (վավերագրական)
ԱյոY
2011 Իմ ընկեր Անդրեյ Բոլտնև (վավերագրական)
ԱյոY
2011 Ֆիլմի ղեկավարների պատմություն կամ շինարարները և վերակառուցողները Արխիվացված 2019-03-29 Wayback Machine (վավերագրական, սերիաներ 6—8)
ԱյոY
2012 Դժվար է աստված լինել (վավերագրական)
ԱյոY
2013 Դժվար է աստված լինել
ԱյոY
ԱյոY

Ճանաչում և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քսան օր առանց պատերազմի» ֆիլմի համար
  • «Իմ ընկեր Իվան Լապշինը» ֆիլմի համար
    • Ժյուրիի «Բրոնզե ընձառյուծ» մրցանակ և Է. Արտարիայի մրցանակ Լոկարնո-1986 միջազգային կինոփառատոնում
    • Վասիլև եղբայրների անվան ՌՍՖՍՀ պետական մրցանակ - 1987
  • «Ստուգում ճանապարհներին» ֆիլմի համար
    • ԽՍՀՄ պետական մրցանակ - 1988
  • Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում քննադատության մրցանակի դափնեկիր -1987 за фильмы: «Ստուգում ճանապարհներին», «Քսան օր առանց պատերազմի», «Իմ ընկեր Իվան Լապշինը» ֆիլմերի համար
  • «Խրուստալյով մեքենա» ֆիլմի համար
    • Ֆիլմը մասնակցել է Կաննի կինոփառատոնի մրցույթին (1998)
    • Վիսոցկու մրցանակի դափնեկիր «Իմ կյանքի ընթացքը» - 1999
    • «Ոսկե դար» բելգիական կինեմատոգրաֆիական պատվավոր մրցանակի դափնեկիր - 1999
    • «Նիկա» մրցանակներ 1999 թվականի համար` լավագույն խաղարկային ֆիլմ, լավագույն ռեժիսորական աշխատանք անվանակարգերում
    • Կինոգետների և կինոքննադատների գիլդիայի «Ոսկե Խոյ» ազգային մրցանակ 1999 թվականի համար, լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսորական աշխատանք անվանակարգերում Ռուսաստանի Դաշնության նախագահի մրցանակ։
  • Ռուսաստանի դաշնության ժողովրդական արտիստ (1994)[6]
  • ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1988)
  • «Ոսկե խոյ» մրցանակ «Կինեմատոգրաֆիական տարվա մարդ» անվանակարգում («Եզակի արվեստանոցի ստեղծման, ինտուիցիայի և հաստատակամության համար») - 1992
  • «Տրիումֆ» մրցանակ - 1998
  • Սերգեյ Դովլաթովի անվան մրցանակ - 1998
  • Ցարսկոսելսկի գեղարվեստական մրցանակ (2003)
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար » IV աստիճանի շքանշան[18]
  • Պատվո շքանշան (30 հուլիսի 2008) - հայրենական կինեմատոգրաֆիայի զարգացման բնագավառում ունեցած ավանդի և երկարամյա ստեղծագործական գործունեության համար[20]
  • Ցարսկոսելսկի գեղարվեստական մրցանակ (2012)
  • «Ոսկե կենտավր» համաշխարհային կինեմատոգրաֆիայում ունեցած ավանդի համար (2012) - «Ուղերձ մարդուն» փառատոնի բարձրագույն պարգևը[21]
  • «Ոսկե Կապիտոլիական գայլ» կինոարվեստում ներդրման համար (2013)
  • «Նիկա» մրցանակ 2015 թվականի համար (հետմահու) - տարվա լավագույն ֆիլմի և լավագույն ռեժիսուրայի համար («Դժվար է աստված լինել»)

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015 թվականին «Լյուդմիլա Գուրչենկո» հեռուստասերիալում ռեժիսորի դերը խաղում է դերասան Իգոր Մարիչևը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #119213427 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. http://www.kremlin.ru/acts/bank/27862
  5. http://www.kremlin.ru/acts/bank/5280
  6. 6,0 6,1 6,2 Награждён указом президента России № 86 от 11 января 1994 года
  7. А. Герман-мл. (2013 թ․ փետրվարի 21). «Не стало моего отца». «Эхо Москвы». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին.
  8. «Режиссёр Алексей Герман-старший скончался от почечной недостаточности». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
  9. Алексея Германа похоронили в Санкт-Петербурге
  10. «Герман-старший посмертно награждён в Риме за вклад в киноискусство» (ռուսերեն). РИА Новости. 2013 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 14-ին.
  11. Nick Vivarelli. (2013 թ․ հոկտեմբերի 8). «Rome Fest To Honor Aleksei German Posthumously» (անգլերեն). Variety. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 15-ին.
  12. «The great Russian filmmaker Aleksei Yuryevich German honoured with the Award for Lifetime Achievement» (անգլերեն). romacinemafest.it. 2013 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 15-ին.
  13. «Памяти Алексея Германа». Эхо Москвы. 21.02.2013.
  14. «Алексей Герман. Биография». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
  15. «Книга жизни: воспоминания С. М. Дубнова». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
  16. Владимир Колганов «Герман, или Божий человек»
  17. Համառեժիսոր Գրիգոր Արանովի հետ։
  18. В титрах фильма стоит только имя супруги режиссёра Светланы Кармалиты, сам Герман в связи со сложными отношениями с руководством студии в качестве автора сценария не указан
  19. В титрах фильма в качестве сценариста указан только Эдуард Володарский
  20. Указ Президента РФ от 30 июля 2008 г. № 1148
  21. «Первый приз фестиваля «Послание к человеку» получил Алексей Герман». РИА Новости. 2012 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]