Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ
Երկիր Ռուսաստան
ՏեսակՌուսաստանի Դաշնության պատվավոր կոչում և պատվավոր կոչում
ՊարգևատրողՌուսաստանի նախագահ
Կարգավիճակշնորհվում է
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվդեկտեմբերի 30, 1995
Հերթականություն
Կրտսեր պարգևՌուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ
 People's Artists of the Russian Federation Վիքիպահեստում

Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (ռուս.՝ Народный артист Российской Федерации), Ռուսաստանի Դաշնության բարձրագույն պատվավոր կոչումներից մեկն է, որը շնորհվում է թատերական, երաժշտական, կրկեսային, էստրադային և կինոարվեստի բնագավառներում ունեցած մեծագույն ներդրումների համար։ Այն մտնում է Ռուսաստանի Դաշնության պետական պարգևների համակարգի մեջ։

Շնորհման հիմնավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստի կոչումը շնորհվում է ռուսական արտիստներին, բալետմաստերներին, դիրիժորներին, կոմպոզիտորներին, դրամատուրգներին, ռեժիսորներին, խմբավարներին, դերասաններին, երգիչներին, երաժիշտներին և այլոց, ովքեր ստեղծել են բարձրակարգ գեղարվեստական կերպարներ, երաժշտական ստեղծագործություններ, համերգային և կրկեսային ծրագրեր, թատերական և կինեմատոգրաֆիական դերեր և ովքեր մեծագույն ներդրում ունեն ռուսական գեղարվեստական մշակույթի զարգացման և պահպանման, երիտասարդ սերնդի արտիստների ձևավորման գործում, հասարակության լայն շրջանակների և պրոֆեսիոնալ խմբակցությունների կողմից ստացել են մեծ ճանաչում։

Որպես օրենք, պատվավոր կոչումը շնորհվում է «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» կամ «Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումները շնորհելուց հետո` ոչ շուտ, քան 10 տարի անց։ Այն շնորհվում է Ռուսաստանի նախագահի հրամանագրով` տարին մեկ անգամ, «Մշակույթի աշխատակցի օրվան» (մարտի 25) նվիրված տոնակատարությանը նախորդող օրերին։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ փլուզումից հետո, Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության անվանումը Ռուսաստանի Դաշնության փոխարինվելուց հետո[1][2], «ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ» պատվավոր կոչումն անվանափոխվեց «Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ» կոչումով։ 1995 թվականից փոխվել է նաև կրծքանշանի նախկին տեսքը։ Պատվավոր կոչումը սահմանվել է ՌԴ նախագահի 1995 թվականի դեկտեմբերի 30[3] № 1341 հրամանագրով[4]։

Ներկայիս տեսքով, պատվավոր կոչման կարգավիճակը հաստատվել է ՌԴ նախագահի 2010 թվականի սեպտեմբերի 7-ի № 1099 հրամանագրով[5]։

Կրծքանշանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրծքանշանն ունի ՌԴ պատվավոր կոչումների համար նախատեսված մեկ միասնական ձև և պատրաստվում է արծաթից։ Այն ունի դափնու և կաղնու ճյուղերից կազմված պսակի տեսք, որի ներքևում ճյուղերը կապված են ժապավենով։ Պսակի վերևի հատվածում պատկերված է Ռուսաստանի Դաշնության զինանշանը։ Կենտրոնական հատվածում պատկերված զարդատախտակի վրա ռուսերեն լեզվով գրված է պատվավոր կոչման անվանումը։

2010 թվականի սեպտեմբերի 7-ից հետո շնորհվող կրծքանշանները ոսկեզօծված են[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Закон РСФСР от 25 декабря 1991 года № 2094-I «Об изменении наименования государства Российская Советская Федеративная Социалистическая Республика» Արխիվացված 2013-10-16 Wayback Machine
  2. Закон Российской Федерации от 21 апреля 1992 года № 2708-I «Об изменениях и дополнениях Конституции (Основного Закона) Российской Советской Федеративной Социалистической Республики». Данный закон вступил в силу с момента опубликования в Российской газете 16 мая 1992 года.
  3. Вступил в силу 1 апреля 1996 г.
  4. «Указ Президента Российской Федерации от 30 декабря 1995 года № 1341 «Об установлении почётных званий Российской Федерации, утверждении положений о почётных званиях и описания нагрудного знака к почётным званиям Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  5. 5,0 5,1 «Указ Президента Российской Федерации от 7 сентября 2010 года № 1099 «О мерах по совершенствованию государственной наградной системы Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.