Գրիգորի Կոզինցև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Մաքսիմի պատանեկությունը» ֆիլմից

Գրիգորի Կոզինցև Միխայլովիչ (մարտի 9 (22), 1905, Կիև- մայիսի 11, 1973, Լենինգրադ), խորհրդային կինոռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1964)։ Սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում։ 1924 թվականից աշխատել է «Սևզապկինո» (այժմ՝ «Լենֆիլմ» կինոստուդիա) կինոֆաբրիկայում։ Խորհրդային կինոարվեստի նվաճումներից է Լ. Տրաուբերգի (համատեղ աշխատել են մինչե 1946 թվականը) հետ նկարահանած «Մաքսիմի պատանեկությունը» (1935), «Մաքսիմի վերադարձը» (1937), «Վիբորգյան կողմ» (1939) եռերգությունը։ Կոզինցև բեմադրել է Շեքսպիրի «Արքա Լիր» (1941), «Օթելլո» (1943), «Համլետ» (1954) պիեսները։ Էկրանավորել է Շեքսպիրի «Համլետ» (1964, լենինյան մրցանակ՝ 1965) և «Արքա Լիր» (1971, Մերվանտեսի «Դոն Կիխոտ» (1957) գործերը։ Կոզինցևը 1926-1932-ին դասավանդել է Լենինգրադի բեմական արվեստի, 1941-ից՝ Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտներում։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակների (1941, 1948

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png