Ագա Քանքանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագա Քանքանյան
Ծնվել էհունիսի 25, 1977(1977-06-25) (46 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդիմահարդար և ոճաբան
Կայքagakankanyan.com

Ագա Քանքանյան (իրական անունը՝ Աղավնի Օհանջանի Քանքանյան, հունիսի 25, 1977(1977-06-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիմահարդար, մոդելավորող, ոճաբան, Aga Kankanyan Image Studio նորաձևության կենտրոնի և Aga Kankanyan Beauty Tools ապրանքանիշի հիմնադիրը[1], գեղեցկության ոլորտի առաջատար բլոգեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղավնի (Ագա) Քանքանյանը ծնվել է 1977 թվականի հունիսի 25-ին Երևանում։ 1996 թվականին սովորել է «Ատեքս» նորաձևության կենտրոնի ոճաբանների և դիմահարդարների դպրոցում՝ ստանալով դիմահարդարի որակավորում։ 1999 թվականին «Colour luxe» կազմակերպության ներկայացուցչությունում դեմքի և մարմնի մաշկի խնամքի, դիմահարդարման դասընթացքների շարք է անցել, նույն թվականին սովորել է «Ատեքս» նորաձևության կենտրոնում և ստացել նախագծող-մոդելավորողի դիպլոմ՝ սովորելով Անդրեյ Միլմոնի ղեկավարած դասարանում[2]։ Հենց նա, չկարողանալով արտասանել Աղավնի անունը, սկսել է աղջկան կոչել Ագա անվամբ։ Մասնագիտությամբ լինելով հագուստի մոդելավորող՝ Ագա Քանքանյանը փոխել է մասնագիտական ուղղվածությունը և սկսել զբաղվել դիմահարդարմամբ[3]։ 1999 թվականից որպես ոճաբան-դիմահարդար աշխատել է տարբեր գեղեցկության սրահներում։

Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին եղել է «Միսս Հայաստան 2000» և «Միսս ուսանողուհի 2000» մրցույթների ոճաբան-դիմահարդարը։ Առաջիններից մեկն է եղել, որն առանձին համագործակցություն է ունեցել հայկական մեդիայի ոլորտի ներկայացուցիչների հետ՝ ստեղծելով հատուկ դիմահարդարում[4]։ 2008 թվականին մասնակցել է «Եվրատեսիլ 2008»-ին և «Славянский базар»-ին՝ որպես Հայաստանի ներկայացուցիչ Սիրուշոյի ոճաբան-դիմահարդարը։ Ագա Քանքանյանը Սիրուշոյին ուղեկցել է նաև Կիպրոսում, Հունաստանում, ԱՄՆ-ում տեղի ունեցած համերգների ժամանակ, եղել է տեսահոլովակների ոճաբան-դիմահարդարը[5]։ Եղել է «Տաշիր 2009»[6], Ֆլորա Մարտիրոսյանի և Մայքլ Սթոունի՝ հայոց Եղեռնին նվիրված համերգի, Սամանթա Ջեյդի[2], Քսենյա Սոբչակի[7] և հայ բազմաթիվ արտիստների (Քրիստինե Պեպելյան[8][9][10][11], Օլգա Այվազյան[12], Անի Քրիստի, Հրաչուհի Ութմազյան, Արփի Գաբրիելյան[13], Արևիկ Ուդումյան, Մերի Մակարյան, Մարինե Գյուլումյան[14], Տաթևիկ Ադումյան, Վարդուհի Ալեքսանյան[15] և այլք[16][17]) նկարահանումների ոճաբան-դիմահարդարը։

2011-2015 թվականներին համագործակցել է «Cosmopolitan Armenia» հանդեսի հետ՝ լինելով լուսանկարահանումների դիմահարդար և «Նորաձևություն և գեղեցկություն» բաժնի նյութերի հեղինակ[18]։ Համագործակցել է նաև «Էլ Սթայլ», «Հարս», «Bali», «Сервис», «TV մոլ», «TV ալիք», «Афиша»[15] հանդեսների հետ։ Եղել է տարբեր հեռուստաալիքների նախագծերի դիմահարդար և ոճաբան[19] («Cosmic Show»[20], «Սպիտակ անկյուն»[21][22], «Անկախ տարիքից»[23][24], «Հայաստանի ձայնը»[25], «Փոփ արտ»[26] և այլն)։ Որպես ոճաբան-դիմահարդար՝ մասնակցել է նաև նորաձևության ցուցադրությունների[14][27]։ Առաջին հայ դիմահարդարն է, որ աշխարհի տարբեր քաղաքներում (Երևան, Էջմիածին, Լոս Անջելես, Գլենդել, Նյու Յորք, Լիոն, Մոսկվա, Տոմսկ, Մալյորկա) վարել է դիմահարդարման դասընթացներ[28][29]։ 2019 թվականին եղել է «Օրիֆլեյմ» շվեդական ընկերության կազմակերպած The One Beauty Award-ի ժյուրիի անդամ[30][31]։ Տարբեր տարիների եղել է Լոս Անջելեսում կազմակերպվող ամենամյա «Armenian Music Awards»-ի ոճաբան-դիմահարդար[32]։ Մասնակցել է աշխարհահռչակ տարբեր դիմահարդարների վարպետության դասերի (Սքոթ Բարնս, Մարիո Դեդիվանովիչ, Սամեր Խուզամի և այլք)[29][33]։ Եղել է «Միսս Աշխարհ Արմենիա 2021» և «Միսս Տիեզերք Արմենիա 2021» մրցույթների ժյուրիի կազմում[34][35]։

Ձեռնարկատիրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին բացել է սեփական «Aga Kankanyan Image Studio» նորաձևության կենտրոնը[26][36]։ Պարբերաբար կազմակերպել է դիմահարդարման դասընթացներ[33]։ Հիմնել է նաև Aga Kankanyan Beauty Tools ապրանքանիշը, որում ներկայումս ներառված են շուրթերի և աչքերի մատիտների հավաքածուներ, դիմահարդարման վրձիններ[1]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու զավակ[37]՝ Վիվիենը և Կարենը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Մշտապես մտածում եմ կատարել այնպիսի քայլեր, որոնք կլինեն առաջինը․ Ագա Քանքանյանն իր՝ նմանը չունեցող վրձինների ստեղծման մասին». asekose.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
  2. 2,0 2,1 «Ագա Քանքանյան՝ Սիրուշոյի, Ջանեթ Ջեքսոնի ու Սամանթա Ջեյդի դիմահարդարը». lurer.com. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
  3. «Ագայի հաջողության գաղտնիքը». Skill Blog. 2017 թ․ մարտի 6. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
  4. Ագա Քանքանյան - Մեր մեջ ասած, Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 12-ին
  5. «Սիրուշոն նոր հոլովակ է նկարահանում Սևանում. առաջին կադրերը». style.news.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 12-ին.
  6. «Ագա. «Սիրուշոն, իրոք, պահանջկոտ հաճախորդուհի է»». «Ազատ ժամանակ»: էջ 25. Մարտի 1-7, 2010.
  7. ՓՈՓ ART Ագա Քանքանյան, Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին
  8. «Քրիստինե Պեպելյան. «Կամուսնանամ ավելի շուտ, քան մարդիկ սպասում են»». Լինա: էջեր 8-10. 2006 թ․ հոկտեմբեր.
  9. Christine Pepelyan - Kamac - Kamac // Premiere 2017, Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին
  10. Christine Pepelyan - Im Enker // Official Music Video // Full HD 2014, Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին
  11. Christine Pepelyan - Eli Kentrem Qez / Քրիստինե Պեպելյան - Էլի Կընտրեմ Քեզ, Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին
  12. «Աստղային իմիջ՝ Ագա Քանքանյանի թեթև ձեռքով». TV մոլ: էջ 9. նոյեմբերի 7-13.
  13. «BlogNews.am». blognews.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
  14. 14,0 14,1 ««Տգեղ է այն կինը, ով չի ժպտում»,-վստահեցնում է Ագա Քանքանյանը». 3 միլիոն: էջեր 38-39. Հուլիսի 1-14, 2007.
  15. 15,0 15,1 «Скорее, сам упадет, но меня удержит...». Афиша. Մարտ 6-19, 2006.
  16. Gasparyan, Hasmik. «Ինձ համար մարդու կարևոր հատկանիշներից մեկը ժպիտն է. Ագա Քանքանյան». citylife.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 12-ին.
  17. ««Aga Kankanyan» իմիջ ստուդիոն նշում է իր 5-ամյակը». asekose.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 12-ին.
  18. «Խմբագրի կողմից». Cosmopolitan Armenia. 04.2011, 05.2011, 06.2011, 07.2011, 08.2011, 11.2011, 12.2011, 04.2012, 06.2012, 05.2014, 01-02.2015.
  19. «Այս տարի նորաձև են բնական, հանգիստ ունքերը». Առաքյալ: էջ 7. 2005 թ․ մարտ.
  20. Cosmic Show. Ապրիլի 7. անակնկալ սիրելիիդ համար, Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին
  21. Սպիտակ անկյուն 17.11.2014 Հայկո, Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին
  22. Սպիտակ անկյուն 05.12.2014 Նազենի Հովհաննիսյան, Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին
  23. «Անկախ տարիքից. Արևիկ Գալստյան». www.1tv.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
  24. «Անկախ տարիքից. Ջուլիետա Ստեփանյան». www.1tv.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
  25. ««Վայ, քո՛ւր ջան, մի հատ լավ երգ ունեմ։ Էս կասետն ամբողջությամբ ծախում ա». Քրիստինե Պեպելյանի անկեղծ զրույցը NEWS.am STYLE-ի հետ». style.news.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
  26. 26,0 26,1 «Ագա Քանքանյան իմիջ ստուդիան դարձավ մեկ տարեկան». asekose.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
  27. Manuk Aleksanyan, Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 12-ին
  28. «Վստահ էի՝ հաջողություն կունենա նախաձեռնությունս. ինչպես Ագա Քանքանյանը դարձավ ամենապահանջված դիմահարդարը». asekose.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 12-ին.
  29. 29,0 29,1 «Ինչպես Ագա Քանքանյանը ստիպեց Քիմ Քարդաշյանի դիմահարդարին «Հայաստան» անունը լսելով միանգամից որոշում կայացնել». asekose.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
  30. «250 հայտ, 1 հաղթող և 1 միլիոն դրամի պայմանագիր. Oriflame ընկերությունը համախմբել էր Հայաստանի պրոֆեսիոնալ և սկսնակ դիմահարդարներին». style.news.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
  31. ««Սա ինձ համար հետաքրքիր փորձառություն է»․ Ագա Քանքանյանը՝ «Օրիֆլեյմ»-ի կազմակերպած դիմահարդաների ժյուրի կազմում լինելու մասին». 365news. 2020 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
  32. «Ագա Քանքանյանը՝ Ջենիֆեր Լոպեսի, Քրիստինա Ագիլերայի և Սելին Դիոնի ոճաբանների հետ ծանոթության ու մտերմության մասին». asekose.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
  33. 33,0 33,1 Առավոտ լուսո հարցազրույց. Ագա Քանքանյան, Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին
  34. Mediamax. ««Միսս տիեզերք Արմենիա» եւ «Միսս աշխարհ Արմենիա» մրցույթների հետաքրքիր դրվագներն ու աղջիկների հույզերը բեմում». Bravo.am (ամհարերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  35. «Նանե Ավետիսյանը և Միրնա Պստիկյանը կներկայացնեն Հայաստանը «Միսս Աշխարհ» և «Միսս Տիեզերք» հեղինակավոր միջազգային մրցույթներում». yelaket.am (ամհարերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  36. ՄԵՐ ՄԵՋ ԱՍԱԾ - Ագա Քանքանյան, Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 12-ին
  37. «Այսօր մեծ տոն է Ագա Քանքանյանի ընտանիքում». Հաճելի ժամանց (ռուսերեն). 2020 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]