Մերի Մակարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մերի Մակարյան (օգոստոսի 12, 1985, Երևան, Հայկական, ԽՍՀ, ԽՍՀՄ ), հայ հաղորդավարուհի, լրագրող, դերասանուհի։

Մերի Մակարյան
Ծնվել էօգոստոսի 12, 1985(1985-08-12) (38 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ
Մասնագիտությունհեռուստահաղորդավարուհի և դերասանուհի

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1985 թվականի օգոստոսի 12-ին Երևանում։ Ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը։ Աշխատել է «Պարադիզ» ստուդիայում։ «Շանթ» հեռուստաընկերությունում վարել է «Առավոտը Շանթում» հեռուստահաղորդումը, «Հ2» հեռուստաընկերությունում վարել է «Օդից փող» հեռուստախաղը։ «Արմենիա» հեռուստաընկերությունում 2011 թվականից մինչև 2013 թվականի մարտի 1-ը սերիալում խաղացել է Մերիի կերպարը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում
2011-2013 «Դժվար ապրուստ»
2013-2014 «Հարազատ թշնամի»
2015 «Լույսի պահապանը»
2015 «Զգուշացեք կանայք են»
2015-2017 «Առաջնորդները»
2016 «Գնված երջանկություն»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]