Քրիստինե Պեպելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստինե Պեպելյան
Ծնվել էապրիլի 22, 1980(1980-04-22) (44 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
ԺանրերՓոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Գործունեություն1998-ից սկսած
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Քրիստինե Պեպելյան (ապրիլի 22, 1980(1980-04-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ փոփ երգչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում՝ 1980 թվականի ապրիլի 22-ին։

1997 թվականին ավարտել է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանը։ 1997-2003 թվականներին սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնում։ 2005 թվականին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը։

Աշխատել է Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունում և վարել «Կինկոմ» հաղորդումը, «Շանթ» հեռուստաընկերությունում՝ «Հայսուպերսթար 3» նախագիծը, «Արմենիա» հեռուստաընկերությունում` «Բարի լույս, հայեր» առավոտյան հաղորդաշարը։

2013 թվականին եղել է Հայաստանի ձայնը նախագծի երաժշտական մարզիչ։

Հյուրախաղերով և մենահամերգներով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Թողարկել է 3 ձայնասկավառակ, 2 տեսասկավառակ, նկարահանել է 15 տեսահոլովակ[1]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 - Որ հիշես
  • 2005 - About Me
  • 2007 - Live in Concert
  • 2009 - The Best
  • 2010 - New Hits
  • 2011 - The Best Of
  • 2013 - Շնորհակալ եմ
  • 2014 - Live Concert in Yerevan

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 թվականին Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին։
  • Արժանացել է բազմաթիվ մրցանակների, պատվոգրերի Երևանում, Մոսկվայում, Լոս Անջելեսում՝ «Լավագույն երգ», «Տարվա հիթ», «Լավագույն երգչուհի»։
  • 2004 և 2005 թվականներին ճանաչվել է «Տարվա լավագույն երգչուհի» Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ։
  • 2005 թվականին Լոս Անջելեսում Ֆլորա Մարտիրոսյանի հետ կատարած դուետը արժանացել է «Լավագույն դուետ» մրցանակին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Պեպելյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.