Ֆլորա Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Ֆլորա Մարտիրոսյան
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Ֆլորա Արտաշեսի Մարտիրոսյան
Ծնվել է փետրվարի 51957
Լենինական (այժմ՝ Գյումրի), Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Երկիր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Մահացել է նոյեմբերի 20, 2012 (55 տարեկանում)
Լոս Անջելես, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրեր ժողովրդական երաժշտություն
Մասնագիտություն Երգչուհի, պրոդյուսեր


Ֆլորա Արտաշեսի Մարտիրոսյան (փետրվարի 5, 1957, Լենինական (այժմ՝ Գյումրի) – նոյեմբերի 20, 2012, Լոս-Անջելես), հայ երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, "Artists for Peace" բարեգործական կազմակերպության հիմնադիր, "Never Again" մշակութային շարժման նախաձեռնող։ Հայտնի է ժողովրդական երգերի կատարմամբ։

Կենսագրություն[խմբագրել]

Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957 թ. փետրվարի 5-ին Գյումրիում։ Նրա հայրը մարզիկ էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ Ընտանիքում չորս երեխա էին, երկու տղա, երկու աղջիկ։ Ֆլորան ամենափոքր երեխան էր։ Վոկալ տվյալները ժառանգել է մորից։ Ավարտել է Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։ Ֆլորա Մարտիրոսյանը ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։

1973 թ. նա մասնակցում է «Գարուն 73» երգի մրցույթին և արժանանում առաջին մրցանակին։ 1987 թ. ամուսնանում է լրագրող Հրահատ Գևորգյանի հետ։ 1991 թ. նա ընտանիքով տեղափոխվում է ԱՄՆ՝ Լոս Անջելես։

1997 թ. նրանք վերադառնում են Երևան։ 1997-2001 թթ. նա գլխավորում է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։

2001 թ. ամուսնու նշանակման հետ կապված Ֆլորա Մարտիրոսյանը տեղափոխվում է Լոս Անջելես։ 2002 թ. Ֆլորա Մարտիրոսյանը Միացյալ Նահանգներում հիմնում է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիա։

2007 թ. հիմնում է "Artists for Pease" բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարահռչակ երգիչ երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր, իրենց ձայն բարձրացնելու ընդդեմ ցեղասպանությունների, "Այլևս երբեք" կարգախոսով։

2011 թ. նոյեմբերի 1-ին, Լոս Անջելեսի Գիբսոն համերգասրահում տեղի ունեցավ առաջին համերգը, որին մասնակցում էին Սթիվի Ուոնդերը, Չակա-Կանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրաունը և շատ ուրիշներ։

Մահացել է 2012 թվականի նոյեմբերի 20-ին Լոս-Անջելեսում՝ լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]