Օրիֆլեյմ
| Oriflame Cosmetics S.A. | |
| Տեսակը | Կոսմետիկա |
|---|---|
| Հիմնադրվել է | 1967թ. |
| Գլխամասերը | (Առևտրային ճյուղը գտնվում է |
| Գլխավոր անձինք | Մագնուս Բրեյնստորմ (գործադիր տնօրեն) Ռոբերտ աֆ Յոխնիկ (նախագահ) |
| Վեբ-կայքը | oriflame.com |
«Օրիֆլեյմ Կոսմետիքս» ընկերությունը (Oriflame Cosmetics S.A.) շվեդական կոսմետիկ միջոցներ թողարկող ընկերություն է, որն ստեղծվել է շվեդ եղբայրներ Յոնաս և Ռոբերտ աֆ Յոխնիկների կողմից` 1967թ.: Ընկերությունը վաճառում է դեմքի խնամքի, անձնական հիգենայի, կոսմետիկ և այլ միջոցներ:
Հակիրճ պատմություն [խմբագրել]
«Օրիֆլեյմը» ստեղծվել է 1967թ.-ին` աֆ Յոխնիկ եղբայրների և այդ ժամանակներում նրանց գործընկեր` Բենգտ Հելստենի կողմից` մայրաքաղաք Ստոկհոլմում: Ձեռնարկության անվանումը կապված է միջնադարյան Ֆրանսիայում օգտագործվող թագավորական զինադրոշի անվան հետ, որը պատերազմների ժամանակ տանում էր ոմն Դիոնիսոս Փարիզեցի:Հետագայում «Օրիֆլեյմն» ընդարձակվում է և արդեն 1970-ին ունենում է իր առաջին կոնսուլտանտը Միացյալ թագավորությունում: Դրան հաջորդում է 1972-ին ընկերության ներկայացուցչության բացումը Իռլանդիայում: «Օրիֆլեյմը» 1988թ.-ին Միացյալ թագավորությունում թողարկում է ամենաառաջին կատալոգը: Ֆիրման շարունակում է աճել և մեծանալ: 2006թ.-ին բրիտանական և իռլանդական մասնաճյուղերը վաճառվում են անկախ սեփականատերերի:
Օրիֆլեյմի Կոնսուլտանտները [խմբագրել]
Օրիֆլեյմի արտադրանքները վաճառվում են խորհրդատուների միջոցով, որոնք կարող են ձևավորել սպառողների մի որոշակի խումբ և վաճառքներից ստանալ բաժանորդավճար, ինչպես նաև որոշակի «բալեր»: Վերջիններս ունեն բոնուսային բնույթ: