Ֆրիդրիխ Վիլհելմ Միքայել Կալկբրեններ
Ֆրիդրիխ Վիլհելմ Միքայել Կալկբրեններ գերմ.՝ Friedrich Wilhelm Kalkbrenner | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1785[1] կամ նոյեմբերի 2, 1785[2] |
Ծննդավայր | Կասել, Հեսսեն, Գերմանիա[2] |
Մահացել է | հունիսի 10, 1849[3][4][5][…] (63 տարեկան) |
Մահվան վայր | Անգեն լե Բեն[3][2] |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն[1] |
Քաղաքացիություն | Սրբազան Հռոմեական կայսրություն |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
Մասնագիտություն | դասական կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս և կոմպոզիտոր |
Ծնողներ | հայր՝ Քրիստիան Կալկբրեններ[3][6] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Arthur Kalkbrenner?[7] |
Friedrich Kalkbrenner Վիքիպահեստում |
Ֆրիդրիխ Վիլհելմ Միքայել Կալկբրեններ(գերմ.՝ Friedrich Wilhelm Kalbrenner, նոյեմբերի 7, 1785[1] կամ նոյեմբերի 2, 1785[2], Կասել, Հեսսեն, Գերմանիա[2] - հունիսի 10, 1849[3][4][5][…], Անգեն լե Բեն[3][2]), գերմանացի դաշնակահար, ապրել է Ֆրանսիայում։
Քրիստիան Կալկբրենների որդին էր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրիդրիխ Կալկբրենները ծնվել է 1784 թվականի նոյեմբերի 7-ին կառքում՝ Բեռլինից Կասսել տանող ճանապարհին։ Առաջին դասերը նա ստացել է հորից։ 1798 թվականին ընդունվել է Փարիզի կոնսերվատորիան, որտեղ ուսանել է Լուի Ադանի մոտ[8]։
Շրջագայությունները դեպի Գերմանիա, Անգլիա, Ֆրանսիա նրան մեծ հաջողություններ են բերել։
1814 թվականից մինչև 1823 թվականը համերգներ է տվել և դասավանդել է Լոնդոնում, այնուհետև վերադարձել է Ֆրանսիա։ 1824 թվականին Փլեյելի հետ հիմնել է դաշնամուրի ֆաբրիկա, որը շուտով ձեռք է բերել համաշխարհային ճանաչում։
Փարիզում ունեցել է սեփական դաշնամուրի դպրոցը, որը շատ հայտնի է եղել, բայց ավելի շուտ ոչ պրոֆեսիոնալ երաժիշտների շրջանում։ Ֆրեդերիկ Շոպենը համագործակցել է Կալկբրենների հետ՝ միասին նվագելով չորս ձեռքով, բայց հրաժարվել է նրա դպրոցում օգնականի տեղ զբաղեցնել։ Արդյունքում Կալկբրենների օգնական դարձել է Կամիլ Ստամատին՝ հետագայում հայտնի դարձած մանկավարժը։
Կալկբրենների բազմաթիվ ստեղծագործություններ՝ կոնցերտներ, ռոնդո, ֆանտազիաներ, տրիո՝ նախատեսված դաշնամուրի, լարային գործիքների համար, դաշնամուրի և ջութակի համար դուետներ, դաշնամուրի համար նախատեսված սոնատներ, մեծ հաջողություն են ունեցել։ Սակայն նրա՝ դաշնամուր նվագելու և վարժություններ անելու դասընթացը ավելի մեծ արձագանք է գտել։
Ֆրիդրիխ Վիլհելմ Միքայել Կալկբրենները մահացել է 1849 թվականի հունիսի 10-ին խոլերայից (ըստ երևույթին զբաղվել է ինքնաբուժությամբ)։ Թաղվել է Փարիզի Մոնմարտրի գերեզմանատանը։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Find A Grave — 1996.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Риман Г. Калькбреннер (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. Энгель — М.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 2. — С. 583—584.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
- ↑ 6,0 6,1 Н. С. Калькбреннер, Фридрих-Вильгельм (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XIV. — С. 112.
- ↑ https://ernestreyer.com/personnes/arthur-kalkbrenner/
- ↑ (Marmontel, 1878), p. 238.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Վիլհելմ Միքայել Կալկբրեններ» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 7 ծնունդներ
- 1785 ծնունդներ
- Նոյեմբերի 2 ծնունդներ
- Գերմանիայում ծնվածներ
- Հունիսի 10 մահեր
- 1849 մահեր
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Փարիզի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանիայի ակադեմիական երաժիշտներ
- Խոլերայից մահացածներ
- Մոնմարտրի գերեզմանատանը թաղվածներ
- Գերմանացի դաշնակահարներ
- Գերմանացի կոմպոզիտորներ
- Գերմանացի երաժշտագետներ
- Գերմանացի մանկավարժներ
- Գերմանացի երաժշտական մանկավարժներ
- Գերմանացի դասական երաժիշտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ