Ֆրիդրիխ Վիլհելմ Միքայել Կալկբրեններ
Ֆրիդրիխ Վիլհելմ Միքայել Կալկբրեններ գերմ.՝ Friedrich Wilhelm Kalkbrenner | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 7, 1784, նոյեմբերի 8, 1785[1], 1788[2][3][4], նոյեմբերի 7, 1785[5] կամ նոյեմբերի 2, 1785[6] |
Ծննդավայր | Կասել, Հեսսեն, Գերմանիա[6] |
Մահացել է | հունիսի 10, 1849[2][7][8][…] |
Մահվան վայր | Անգեն լե Բեն[2][6] |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
Մասնագիտություն | classical composer, դաշնակահար, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ և համալսարանի դասախոս |
Ծնողներ | հայր՝ Քրիստիան Կալկբրեններ[2][4] |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Ֆրիդրիխ Վիլհելմ Միքայել Կալկբրեններ(գերմ.՝ Friedrich Wilhelm Kalbrenner, նոյեմբերի 7, 1784, նոյեմբերի 8, 1785[1], 1788[2][3][4], նոյեմբերի 7, 1785[5] կամ նոյեմբերի 2, 1785[6], Կասել, Հեսսեն, Գերմանիա[6] - հունիսի 10, 1849[2][7][8][…], Անգեն լե Բեն[2][6]), գերմանացի դաշնակահար, ապրել է Ֆրանսիայում։
Քրիստիան Կալկբրենների որդին էր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրիդրիխ Կալկբրենները ծնվել է 1784 թվականի նոյեմբերի 7-ին կառքում՝ Բեռլինից Կասսել տանող ճանապարհին։ Առաջին դասերը նա ստացել է հորից։ 1798 թվականին ընդունվել է Փարիզի կոնսերվատորիան, որտեղ ուսանել է Լուի Ադանի մոտ[10]։
Շրջագայությունները դեպի Գերմանիա, Անգլիա, Ֆրանսիա նրան մեծ հաջողություններ են բերել։
1814 թվականից մինչև 1823 թվականը համերգներ է տվել և դասավանդել է Լոնդոնում, այնուհետև վերադարձել է Ֆրանսիա։ 1824 թվականին Փլեյելի հետ հիմնել է դաշնամուրի ֆաբրիկա, որը շուտով ձեռք է բերել համաշխարհային ճանաչում։
Փարիզում ունեցել է սեփական դաշնամուրի դպրոցը, որը շատ հայտնի է եղել, բայց ավելի շուտ ոչ պրոֆեսիոնալ երաժիշտների շրջանում։ Ֆրեդերիկ Շոպենը համագործակցել է Կալկբրենների հետ՝ միասին նվագելով չորս ձեռքով , բայց հրաժարվել է նրա դպրոցում օգնականի տեղ զբաղեցնել։ Արդյունքում Կալկբրենների օգնական դարձել է Կամիլ Ստամատին՝ հետագայում հայտնի դարձած մանկավարժը։
Կալկբրենների բազմաթիվ ստեղծագործություններ՝ կոնցերտներ, ռոնդո, ֆանտազիաներ, տրիո՝ նախատեսված դաշնամուրի, լարային գործիքների համար, դաշնամուրի և ջութակի համար դուետներ, դաշնամուրի համար նախատեսված սոնատներ, մեծ հաջողություն են ունեցել։ Սակայն նրա՝ դաշնամուր նվագելու և վարժություններ անելու դասընթացը ավելի մեծ արձագանք է գտել։
Ֆրիդրիխ Վիլհելմ Միքայել Կալկբրենները մահացել է 1849 թվականի հունիսի 10-ին խոլերայից (ըստ երևույթին զբաղվել է ինքնաբուժությամբ)։ Թաղվել է Փարիզի Մոնմարտրի գերեզմանատանը։
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118559559 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 Риман Г. Калькбреннер (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. Энгель — М.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 2. — С. 583—584.
- ↑ 3,0 3,1 Eitner R. Kalkbrenner, Friedrich Wilhelm (գերմ.) // Allgemeine Deutsche Biographie — L: 1882. — Vol. 15. — S. 29–34.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Н. С. Калькбреннер, Фридрих-Вильгельм (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XIV. — С. 112.
- ↑ 5,0 5,1 Find A Grave — 1995.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 7,0 7,1 7,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 8,0 8,1 8,2 Encyclopædia Britannica
- ↑ LIBRIS — 2012.
- ↑ (Marmontel, 1878), p. 238.
|
- Նոյեմբերի 7 ծնունդներ
- 1784 ծնունդներ
- Նոյեմբերի 8 ծնունդներ
- 1785 ծնունդներ
- 1788 ծնունդներ
- Նոյեմբերի 2 ծնունդներ
- Գերմանիայում ծնվածներ
- Հունիսի 10 մահեր
- 1849 մահեր
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանիայի ակադեմիական երաժիշտներ
- Խոլերայից մահացածներ
- Մոնմարտրի գերեզմանատանը թաղվածներ
- Գերմանացի դաշնակահարներ
- Գերմանացի կոմպոզիտորներ
- Գերմանացի երաժշտագետներ
- Գերմանացի մանկավարժներ