Ֆրեդրիկ Ռայնֆելդտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդրիկ Ռայնֆելդտ
շվեդ.՝ Fredrik Reinfeldt
 
Կուսակցություն՝ Կոալիցիոն չափավոր կուսակցություն
Կրթություն՝ Ստոկհոլմի համալսարան և Stockholm Business School?
Գիտական աստիճան՝ Master of Economics? (հունվար 1990)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ծննդյան օր օգոստոսի 4, 1965(1965-08-04)[2][3][4][…] (58 տարեկան)
Ծննդավայր Österhaninge church parish, Haninge Municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա
Քաղաքացիություն  Շվեդիա
Ի ծնե անուն շվեդ.՝ John Fredrik Reinfeldt[1]
Հայր Bruno Reinfeldt?
Մայր Birgitta Reinfeldt?
Ամուսին Filippa Reinfeldt?
Զավակներ Gustav Reinfeldt?, Erik Reinfeldt? և Ebba Reinfeldt?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Նորին Մեծություն թագավորի մեդալ և «Ստարա պլանինա» շքանշան

Յոն Ֆրեդրիկ Ռայնֆելդտ (շվեդ.՝ John Fredrik Reinfeldt, օգոստոսի 4, 1965(1965-08-04)[2][3][4][…], Österhaninge church parish, Haninge Municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), շվեդ պետական և քաղաքական գործիչ, Շվեդիայի վարչապետ 2006-2014 թվականներին։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1965 թվականին Ստոկհոլմում, ընտանիքում երեք երեխաներից ավագն էր։ 11 տարեկանում Ռայնֆելդտը դարձել է դպրոցական խորհրդի նախագահ։ Դպրոցն ավարտելուց հետո ծառայել է բանակում, որտեղ դարձել է Շվեդիայի զինված ուժերի նորակոչիկների կոնգրեսում իր գնդի ներկայացուցիչը։ Դրանից հետո սովորել է Ստոկհոլմի համալսարանում տնտեսագիտություն և բիզնես մասնագիտությամբ։ Այնտեղ նա գլխավորել է «Borgerliga Studenter — Opposition '68» ուսանողական կուսակցությունը։ Բուհն ավարտել է 1990 թվականին։

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին 18-ամյա Ռայնֆելդտը միացել է Շվեդիայի չափավոր կոալիցիոն կուսակցության երիտասարդական թևին։ Դառնալով նրա առաջատարը 1990 թվականին, 1991 թվականին ընտրվել է Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում։ 2001-2002 թվականներին եղել է իրավունքի խորհրդարանական կոմիտեի ղեկավարը։

2002 թվականի ընտրություններում նրա կուսակցությունը հավաքել է ձայների մի փոքր ավելի քան 15 տոկոսը՝ ցույց տալով երեսուն տարվա ընթացքում վատագույն արդյունքը։ Շվեդիայի չափավոր կոալիցիոն կուսակցության ղեկավարությունը ստիպված էր հրաժարական տալ, և 2003 թվականի հոկտեմբերի 25-ին Ռայնֆելդտն ընտրվել է նրա առաջնորդ։ Նրա ղեկավարությամբ կուսակցության քաղաքական կողմնորոշումը տեղափոխվել է կենտրոնի կողմը։ Ոչ պաշտոնապես նրա անդամները նույնիսկ սկսեցին իրենց նոր չափավոր անվանել։ Նա առաջարկել է մի շարք փոփոխություններ կատարել գոյություն ունեցող համակարգում, օրինակ, նվազեցնել կարիքավորների հարկը և կրճատել գործազրկության նպաստը, որպեսզի գործազուրկներին ստիպեն զբաղվել աշխատանքի տեղավորման ավելի ինտենսիվ որոնումներով։

2006 թվականի խորհրդարանական ընտրություններում Ֆրեդրիկ Ռայնֆելդտը գլխավորել է Դաշինք հանուն Շվեդիայի լայն կոալիցիան չափավոր, լիբերալ, կենտրոնամետ և քրիստոնյա դեմոկրատների կազմում։ Դաշինքը հաղթել է ընտրություններում ձայների երկու տոկոսից Էլ պակաս գերակշռությամբ[5]։

Վարչապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրանից անմիջապես հետո Ռիկսդագի խոսնակ Բյորն ֆոն Սյուդովը դիմել է Ռայնֆելդտին՝ առաջարկելով Դաշինք հանուն Շվեդիայի հիման վրա կառավարական կոալիցիա կազմել։ Ինչպես այն ժամանակ նշել էր ինքը՝ Ռայնֆելդտը, երկար տարիների ընթացքում առաջին անգամ Շվեդիան կանգնած էր մեծամասնության կաբինետի ձևավորման շեմին։ 2006 թվականի հոկտեմբերի 4-ին խորհրդարանի նոր խոսնակ Պեր Վեսթերբերգը Շվեդիայի վարչապետի պաշտոնում առաջադրեց խորհրդարանական կոալիցիայի առաջնորդի թեկնածությունը։ Հաջորդ օրը Ռայնֆելդտն այդ պաշտոնում ընտրվել է 175 ձայնով՝ 169 դեմ ձայնով։ 41-ամյա Ռայնֆելդտը դարձել Է թագավորության պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը։

2009 թվականի հուլիսի 1-ից մինչև 2009 թվականի դեկտեմբերի 1-ը նա գլխավորել է Եվրոպական խորհուրդը, քանի դեռ Շվեդիան Եվրամիության խորհրդի նախագահն էր։ Ընդունենք մարտահրավերը. սա էր Ռայնֆելդի կարգախոսը ԵՄ-ում իր երկրի նախագահության ժամանակ։ Վարչապետը և նրա թիմը նպաստել են շրջակա միջավայրի աղտոտման հարցում համաեվրոպական քաղաքականության մշակմանը, հասնել Լիսաբոնի պայմանագրի ընդունմանը, չնայած այն դժվարություններին, որոնց հետ այդ գործընթացը բախվել է Իռլանդիայում և Չեխիայում։ Ֆրեդրիկ Ռայնֆելդտը բացեիբաց հանդես է եկել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության օգտին, ինչի կապակցությամբ քննադատության է ենթարկվել եվրոպական այլ առաջնորդների կողմից։ Ընդհանուր առմամբ, Շվեդիան, Ռայնֆելդի օրոք, դեմքով շրջվել է դեպի Եվրոպա և ԱՄՆ, իսկ Չափավոր կոալիցիոն կուսակցությունը նույնիսկ արտահայտվել Է Շվեդիայի՝ եվրոգոտուն և ՆԱՏՕ-ին անդամակցելու օգտին ։

2010 թվականին Ռայնֆելդտի Դաշինք հանուն Շվեդիայի կոալիցիան հաղթել է Համազգային խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձայների ավելի քան 49 %-ը, սակայն զրկվել է ձայների մեծամասնությունից Ռիկսդագում։ Դաշինքին, նախնական տվյալներով, բաժին կհասնի 349 մանդատից 173-ը[6]։ Կառավարության ղեկավար մնալու համար Ռայնֆելդտը ստիպված կլինի բանակցություններ վարել այլ կուսակցությունների հետ։ Ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի կդառնան սեպտեմբերի 22-ին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մարտին ամուսնալուծվել է կնոջ՝ Ֆիլիպա Ռայնֆելդտի հետ 20 տարվա ամուսնությունից հետո։ Ունի երեք երեխա[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.fifa.com/fifaplus/en/member-associations/sweden
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Munzinger Personen (գերմ.)
  5. Выборы в Швеции: Взгляд активиста Зеленой партии / Шведская Пальма (Swedish palm)
  6. «Правящая правая коалиция «Альянс за Швецию» с трудом одержала победу над левым блоком // KP.RU — Северная Европа». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
  7. Премьер-министр Швеции расстался с супругой
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդրիկ Ռայնֆելդտ» հոդվածին։