Jump to content

Ֆրանսուա Տրյուֆո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսուա Տրյուֆո
ֆր.՝ François Roland Truffaut
Ծնվել է1932 փետրվարի 6
ԾննդավայրՓարիզ
Մահացել էհոկտեմբերի 21, 1984(1984-10-21) (տարիքը 52)
Մահվան վայրՆյոյի-սյուր-Սեն, Օ-դը-Սեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ազգությունֆրանսիացի
Կրոնքրիստոնեա
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան, կինոպրոդյուսեր, կինոքննադատ, դերասան, գրող, ռեժիսոր, կինոսցենարիստ և պրոդյուսեր
Պարգևներ

Կաննի մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

«Բոդիլ» մրցանակ լավագույն ոչ ամերիկյան ֆիլմի համար

«Բոդիլ» մրցանակ լավագույն ոչ ամերիկյան ֆիլմի համար

«Բոդիլ» մրցանակ լավագույն ոչ ամերիկյան ֆիլմի համար

Լուի Դելյուկի մրցանակ

ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ օտար լեզվով լավագույն ֆիլմի համար

ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ՝ լավագույն ռեժիսորի համար

New York Film Critics Circle Award for Best Film?

ԱՄՆ կինոքննադատների ազգային միության մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

Նյու Յորքի կինոքննադատների խմբակի մրցանակ լավագույն ռեժիսորին

BAFTA մրցանակ լավագույն ֆիլմի համար

Բրիտանական ակադեմիայի կինոմրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ օտար լեզվով լավագույն ֆիլմի համար

«Սեզար» մրցանակ լավագույն սցենարի համար

լավագույն ֆիլմի համար «Սեզար» մրցանակ

«Սեզար» մրցանակ՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար

Դավիդ Լուչինո Վիսկոնտի

և

Jean-Le-Duc award?

IMDbID 0000076

Ֆրանսուա Տրյուֆո (փետրվարի 6, 1932(1932-02-06)[4][1][2][…], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5] - հոկտեմբերի 21, 1984(1984-10-21)[1][2][3][…], Նյոյի սյուր Սեն, Ֆրանսիա[6][5]), ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան, ֆրանսիական նոր ալիքի (Nouvelle Vague) հիմնադիրներից։ Որպես սցենարիստ, դերասան, ռեժիսոր հանդես է եկել շուրջ 30 ֆիլմերում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսուա Տրյուֆոն ծնվել է 1932 թվականին Փարիզում։ Որպես արտամուսնական կապից ծնված երեխա՝ հորը չի ճանաչել։ Մայրը՝ Ժանին, ով «Իլյուստրասիոն» թերթի քարտուղարն էր, երեխային հանձնել է ստնտուի։ 1933 թվականին Ժանին ամուսանում է ճարտարապետական ընկերության գծագրիչ Ռոլան Տրյուֆոյի հետ (1934 թվականի գարնանը նրանք որդին են ունենում, սակայն երեխան 2 ամիս անց մահանում է), և նա որդեգրում է Ֆրանսուային և նրան է տալիս իր ազգանունը։ Տրյուֆոն մեծացել է տատիկի խնամակալության ներքո, ում շնորհիվ ծանոթացել է գրքերի ու երաժշտության հետ։ Տատիկի մահից հետո, 10 տարեկան հասակում տեղափոխվում և բնակվում է մոր և խորթ հոր հետ։ Տանը սենյակ չունենալու պատճառով քնում էր միջանցքում[7]։ Ռոլան Տրյուֆոյի օրագիրը գտնելով՝ տեղեկանում է, որ նա չէ իր հարազատ հայրը։ Երբ 1962 թվականին ծնողները բաժանվեցին, 1968 թվականին Ֆրանսուան դիմեց խուզարկուի օգնությանը՝ փորձելով գտնել կենսաբանական հորը։ Հետախուզության արդյունքում պարզվեց, որ, հնարավոր է, նրա հայրը պորտուգալական ծագումով հրեա ատամնաբույժ Ռոլան Լևին է, ով ապրել է Փարիզում և պատերազմական ժամանակահատվածում նացիստական զորքերի ժամանման հետ տեղափոխվել է Տուրա։ Խուզարկուն բացահայտել էր նաև, որ Լևին ամուսանցել է Անդրե Բլյումի հետ, և նրանք ունեցել են երկու երեխա։ Ֆրանսուայի մոր կողմի ազգականները ժխտում էին այդ բացահայտումը, սակայն նա հակված էր հավատալու այդ վարկածին[8]։

Մոր և խորթ հոր հետ ապրելիս Տրյուֆոն աշխատում էր ազատ ժամանակը դրսում ընկերների հետ անցկացնել՝ տանը չլինելու համար։ Նրա լավագույն ընկերը վաղ տարիքից մինչև մահ եղել է Ռոբեր Լյաշենը, ով Տրյուֆոյի «400 հարված» ֆիլմում դարձավ Անտուան Դուանել Ռենե Բեժեի ընկերոջ նախատիպը, ինչպես նաև մի քանի ֆիլմերում հանդես եկավ որպես ասիստենտ։ Ութ տարեկան հասակում Ֆրանսուան առաջին անգամ դիտեց Աբել Գանսի «Կորուսյալ դրախտ» ֆիլմը։ Այս ֆիլմից հետո նա տարվեց կինոյով և դասերից հաճախ բացակայում էր ու լինում կինոսրահներում։ 14 տարեկան հասակում նա որոշեց ինքնուրույն ապրել և հեռացավ դպրոցից։ Նրա պատանեկան «ակադեմիական» նպատակներից մեկն էր օրը երեք ֆիլմ դիտել և շաբաթական երեք գիրք կարդալ։

Ֆրանսուայի վրա մեծ ազդեցություն գործեց գրող կինոքննադատ Անդրե Բազեն։ Ապագա կինոռեժիսոր Ժան Լյուկ Գոդարի հետ միասին Տրյուֆոն հոդվածներ էր գրում Բազենի «Cahiers du Cinema» ամսագրի համար, որի արդյունքում նա Գոդարի հետ աշխատում է «Վերջին շնչում» և «Ջրի պատմությունը» ֆիլմերի սցենարների վրա։

1957 թվականին Տրյուֆոն ամուսնանում է Մադլեն Մորգենշտերնի հետ և նրանք ունենում են երկու դուստր (1959 և 1961)։ Ֆրանսուայի կնոջ հայրը, ով ռեժիսոր էր, օգնում է երիտասարդ Ֆրանսուային կինոյի ասպարեզ մուտք գործելու հարցում։ 1965 թվականին Տրյուֆոն և Մադլենը ամուսնալուծվում են։

Տրյուֆոյի ստեղծագործական կյանքում նշանակալի տեղ ունի ֆիլմերի մի շարք, որը միավորում է մեկ հերոս՝ Անտուան Դուանելը։ Շարքը սկսվում է կիսաինքնակենսագրական ֆիլմով՝ «400 հարված» (Les Quatre cents coups, 1959, Կանի կինոփառատոնի Գրան պրի[9]) և շարունակվում «Անտուանն ու Կոլետը» (Antoine et Colette, ըստ «Սերը 20 տարեկանում, նովելի, 1962), «Գողացված համբույրներ» (Baisers volés, 1968, Ժան-Պիեռ Լեոյի և Կլոդ Ժադի հետ), «Ընտանեկան հարկ» (Domicile conjugale, 1970, Ժան-Պիեռ Լեոյի և Կլոդ Ժադ հետ), «Փախչող սերը» (L’amour en fuite, 1979) ֆիլմերով։

Տրյուֆոն որոշել է ամուսնանալ դերասանուհի Կլոդի Ժադ («Գողացված համբույրներ», «Ընտանեկան հարկ», «Փախչող սերը») հետ և նրա ծնողներից խնդրել է ձեռքը, սակայն վերջին պահին փոշմանել և արարողությանը չի ներկայացել։ Կլոդը կարողացել է նրան ներել, և նրանք մինչև կյանքի վերջ ընկերներ են եղել։

Տրյուֆոյի «Ամերիկյան գիշեր» (1973) ֆիլմը «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում Օսկարի է արժանացել[10]։

Տրյուֆոն իր ամենահայտնի դերը կերտել է Սթիվեն Սփիլբերգի «Երրորդ կարգի մտերիմ կապեր» (1977) ֆիլմում։

1981 թվականին իր «Հարևանուհին» ֆիլմում Տրյուֆոն նկարահանել է Ֆանի Արդանին, որից հետո նրանք մտերմացել են և դուստր են ունեցել[7][11]։

Տրյուֆոն հանկարծամահ է եղել 1984 թվականի հոկտեմբերի 21-ին ուղեղի քաղցկեղից 52 տարեկան հասակում[12][13]։

Տրյուֆոյի գերեզմանը

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմ Տարի Ծանոթագրություն
Այց 1955 կարճամետրաժ
Ստահակները 1957 կարճամետրաժ
400 հարված 1959
Կրակեք դաշնակահարի վրա 1960
Ջրի պատմություն 1961 համառեժիսոր՝ Ժան Լյուկ Գոդար, կարճամետրաժ
Անբանը 1961 համառեժ.` Կլոդ դը Ժիվրե, կարճամետրաժ
Ժյուլը և Ջիմը 1961
Սերը 20 տարեկանում («Անտուանը և Կոլետը» նովելը) 1962
Նուրբ մաշկ 1964
451 աստիճան՝ ըստ Ֆարենհայթի 1966
Նորահարսը սևազգեստ էր 1967
Գողացված համբույրներ 1968
«Միսիսիպի» ջրահարսը 1969
Վայրի երեխան 1970
Ընտանեկան հարկ 1970
Երկու անգլուհիները և մայրցամաքը 1971
Ինձ նման գեղեցիկ աղջիկը 1972
Ամերիկյան գիշեր 1973
Ադել Հ.-ի պատմությունը 1975
Գրպանի փող 1976
Տղամարդը, որ սիրում էր կանանց 1977
Կանաչ սենյակը 1978
Փախչող սերը 1979
Մետրոյի վերջին գնացքը 1980
Հարևանուհին 1981
Ուրախ կիրակի 1983

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Les 400 Coups (1960) with M. Moussy (English translation: The 400 Blows)
  • Le Cinéma selon Alfred Hitchcock (1967, second edition 1983) (English translation: Hitchcock and Hitchcock/Truffaut with the collaboration of Helen G. Scott)
  • Les Aventures d'Antoine Doinel (1970) (English translation: Adventures of Antoine Doinel; translated by Helen G. Scott)
  • Jules et Jim (film script) (1971) (English translation: Jules and Jim; translated by Nicholas Fry)
  • La Nuit américaine et le Journal de Fahrenheit 451 (1974)
  • Le Plaisir des yeux (1975)
  • L'Argent de poche (1976) (English title: Small change: a film novel; translated by Anselm Hollo)
  • L'Homme qui aimait les femmes (1977)
  • Les Films de ma vie (1981) (English translation: Films in my life; translated by Leonard Mayhew)
  • Correspondance (1988) (English translation: Correspondence, 1945–1984; translated by Gilbert Adair)
  • Le Cinéma selon François Truffaut (1988) edited by Anne Gillain
  • Belle époque (1996) with Jean Gruault

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Durgnat R. E. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  4. Трюффо Франсуа // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Fichier des personnes décédées
  6. 6,0 6,1 http://www.homenapier.com/tag/francois-nel
  7. 7,0 7,1 «FRANCOIS TRUFFAUT – French New Wave Director». Newwavefilm.com. Վերցված է 2012 թ․ փետրվարի 6-ին.
  8. François Truffaut: film author 1932–1984 – Robert Ingram, Paul Duncan. Google Books. Վերցված է 2012 թ․ փետրվարի 6-ին.
  9. «Francois Truffaut». François Truffaut. Վերցված է 2012 թ․ փետրվարի 6-ին.
  10. «The 47th Academy Awards (1975) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2012 թ․ հունվարի 10-ին.
  11. Eric Pace (1984 թ․ հոկտեմբերի 22). «Francois Truffaut, New Wave Director, Dies». New York Times. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին. «Mr. Truffaut's 1957 marriage to Madeleine Morgenstern ended in divorce. He is survived by two adult daughters from that marriage, Laura Truffaut-Wong of San Francisco and Eva Truffaut of Paris, and by a 13-month-old daughter, Josephine.»
  12. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  13. «Francois Truffaut, New Wave Director, Dies». New York Times. 1984 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2011 թ․ մայիսի 26-ին. «François Truffaut, the exuberant film director whose depictions of children, women and romantic obsessions helped make him a leader of the New Wave group of French movie makers, died yesterday. He was 52 years old. Mr. Truffaut died at the American Hospital in Neuilly-sur-Seine, a Paris suburb, a hospital spokesman said. He had been hospitalized about 10 days ago for treatment of cancer.»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա Տրյուֆո» հոդվածին։