Տանկրեդին 1979 թվականից 1990 թվականներին հանդես է եկել Ռոմայում, որտեղ անցկացրել է 282 հանդիպում։ Դարպասապահի համար ցածր հասակ ունենալով հանդերձ, նա ուներ բարձր արագություն և 11 մ հարվածներ որսալու մեծ մասնագետ էր։ Ֆրանկոն 1986 թվականի Աշխարհի Առաջնության ժամանակ Իտալիայի ազգային հավաքականի երկրորդ դարպասապահն էր Ջովաննի Գալլիից հետո։ Հավաքականում անցկացրել է 12 հանդիպում։
1987 թվականին Սան Սիրոյում կայացած Միլանի դեմ հանդիպան ժամանակ, Միլանի երկրպագուի մարզադաշտ նետած ճայթուկը դիպչում է Տանկրեդիի գլխին, կարճ ժամանակ դարպասապահը չի կարողանում շնչել, սակայն բժիշկներին հաջողվում է փրկել նրա կյանքը։
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո, Տանկրեդին սկսում է աշխատել Ռոմայում, որպես դարպասապահների մարզիչ մինչև 2004 թվականը, հետո Կապելլոյի հետ միասին տեղափոխվում է ԹուրինիՅուվենտուս։ 2006-07 մրցաշրջանը նույն մարզչի գլխավորությամբ նա աշխատում է արդեն ՄադրիդիՌեալում։