Ֆոռլի
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ֆոռլի | |||||
Forlì | |||||
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Երկրամաս | Էմիլիա Ռոմանիա | ||||
Համայնք | Ֆորլի Չեզանա | ||||
Քաղաքապետ | Մարկո Դորիա | ||||
Հիմնադրված է | մ. թ. ա. 187 թ. | ||||
Մակերես | 243.60 կմ² | ||||
ԲԾՄ | 34 մ | ||||
Պաշտոնական լեզու | Իտալերեն | ||||
Բնակչություն | 110 209 մարդ | ||||
Խտություն | 471,98 մարդ/կմ² | ||||
Ազգային կազմ | Իտալացիներ | ||||
Կրոնական կազմ | Կաթոլիկություն | ||||
Տեղաբնականուն | forlivesi | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | +39 0543 | ||||
Փոստային ինդեքս | 47100 | ||||
Փոստային դասիչ | 47121–47122 | ||||
Ավտոմոբիլային կոդ | FC | ||||
ISTAT | 010025 | ||||
Պաշտոնական կայք | comune.forli.fo.it (իտալ.) | ||||
| |||||
Ֆոռլի (իտալ.՝ Forlì), կոմունա Իտալիայում, Էմիլիա Ռոմանիա մարզի Ֆորլի Չեզանա գավառում[1], Ադրիատիկ ծովի, Չերվիա կոմունաից 19 կմ. հեռավորության վրա։ Ֆորլի Չեզանայի վարչական կենտրոնն է և մայրաքաղաքը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս տարածքը բնակեցված էր դեռևս հին քարի դարի ժամանակաշրջանից։ Ըստ լեգենդի՝ Forum Livii անվանումով քաղաքը հիմնադրվել էր Գայ Լիվիյ Սալինատորի կողմից, մ.թ.ա. 188 թվականին։ Դարերի ընթացքում անվանումը կրճատվեց և դարձավ «Ֆորլի»։
Համարվում է պատմական առաջին քաղաք-պետություն, որը ստեղծել է կոմունիստական շարժում և ստացել ինքնավարություն (889 թվականին)։ Միջնադարում այս պետությունը մասնակցեց գլիբելլների և գվելֆամների դեմ ուղված պայքարում, հանդես եկավ Գոգենշտաուֆենի հետ, ինչի մասին վկայում է քաղաքի զինանշանի վրա պատկերված առծիվը:Ֆորլիի բնակիչները մեծ օգնություն ցուցաբերեցին Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենին Ֆաենցի գրավման ժամանակ և դժվար պահին ապաստան տվեցին իշխանական առաջնորդ Գվիդո I դա Մոնթեֆելտրոին։
XIII դարի վերջին, Ֆորլին անցավ շատ ձեռքերի միջով մինչև 1302 թվականը, երբ այն իրենց ձեռքը վերցրեցին Օրդելաֆֆիները։ Նրանց տարաձայնությունները հռոմեական պապերի հետ ավարտվեցին նրանով, որ Սիքսթ IV-ը Ֆորլին փոխանցեց իր եղբորորդի Դժիրոլամո Ռիարիօին, ով քաղաքացիների ապստամբությոան ժամանակ դատապարտվում է մահվան։ Ռիարիօի մասին հայտնի է նաև, որ տեղի նկարիչ Մոլոցո դա Ֆորլին աշխատում էր նրա մոտ։
Միքանի տասնամյակներ անց, քաղաքը տիրեցին՝ Վիսքոնթիները (1488-99), Չազարե Բորդժիկիան (1499-ից) և կրկին Օրդելաֆֆիները (1503-04)։ Ֆորլին երեք ու կես տարով մտավ Պապական մարզի կազմի մեջ և կորցրեց քաղաքական նշանակությունը։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության աճը
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆորլիի կենտրոնական հրապարակը կրում է Աուրելիո Սաֆֆի անունը, ով հայտնի Ռիսորզիմենտոի գործիչ էր։ Հրապարակի կենտրոնում դրված է նրան նվիրված հուշարձան։ Հիշարժան է նաև Սան-Մեռկուրիալեն, որը միջնադարյան լոմբարդական ոճի մեջ էր, բարձրությունը հասնում էր 75 մետրի (Համարվում էր Իտալիաի ամենաբարձր շինություններից մեկը)։ Այնտեղ է գտնվում նաև Պալացցո Կոմունալլեն։ Միջնադարում դոմինիկական եկեղեցում տեղավորվում էր թանգարանը։ Օրդելաֆֆիների ժամանակաշրջանի մասին հիշեցնում է Ռավալդինո Ցիտադելը։
Հայտնի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մերկուրիալի Ֆորլիից — սուրբ ֆորլիական եպիսկոպոս
- Դժովաննի Մորգանի — ախտաբանական անատոմիայի հիմնադիր
- ԴժովաննիբԲաթթիստա Չիրրլի — կոմպոզիտոր և թավջութակահար, XVIII դարի հայտնի երաժիշտ է, ծնվել և մահացել է Ֆորլիյում
- Անտոնիո Ֆրատտի — իտալացի քաղաքական գործիչ և հեղափոխական սպա, կամավոր մասնակցել է հունա-թուրքական պատերազմին 1897 թվականին և սպանվել է։
- Իրլարիո Բանդինի — ավտոմեքենա արտադրող (Bandini Automobili)
- Ֆորլիին մոտ Պրեդապիո փոքրիկ քաղաքում 1883 թվականին, ծնվել է Բենիտո Մուսոլինի (հենց այնտեղ էլ թաղվել է)։
Դաշնակից քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆորլին բարեկամական կապերի մեջ է հետևյալ քաղաքների հետ՝
Քաղաք | Երկիր | Թվական | Հղում |
---|---|---|---|
Ավեյրու | Պորտուգալիա | 1990 | |
Կալինինգրադ | Ռուսաստան | ||
Բուրժ | Ֆրանսիա | ||
Պիտերբորո | Մեծ Բրիտանիա |
Զանգվածային մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Assassin's Creed II համակարգչային խաղում գործողությունները տեղի են ունենում Ֆորլիում (XV դարում)<ref>Форли на ru.assassinscreed.wikia.com</ref: Խաղում Ֆորլին ներկայացված է որպես բավականին մռայլ վայր։ Խաղացողը կարող է այցելել քաղաքի տեսարժան վայրերը։ Այդ տեսարժան վայրերից են`Սան-Մեռկուրիալեն (բարձրանալով այդ տաճարի ամենաբարձր հարկը կարելի է տեսնել Ֆորլիի շրջապատը), նաև Կատերինա Սֆորցի ամրոցը։ Խաղի առաջադրանքներից մեկի ժամանակ կա հնարավորություն տեսնել անառիկ ամրոցի ներսը։
- Բորջիա հեռուստասերիալում Ֆորլին հանդիսանում է Միքելեթթոի հայրենիքը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆորլին cult-turist.ru
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia (search key: Forlì-Cesena)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հուլիսի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոռլի» հոդվածին։ |
|
|