Ֆոնտենբլո (ապարանք)
Ֆոնտենբլո ապարանք և այգի | |
Palace and Park of Fontainebleau* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Ֆրանսիա |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | ii, vi |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Կոորդինատներ | 48°24′08″ հս․ լ. 2°42′02″ ավ. ե.HGЯO |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1981 (5֊րդ նստաշրջան) |
Համար | 160 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 160 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Ֆոնտենբլո ապարանքը (ֆր.՝ Château de Fontainebleau) վերածննդի ժամանակաշրջանի ապարանք՝ Սեն է Մառն ֆրանսիական դեպարտամնետում, որի շուրջ հետո կազմվել է Ֆոնտենբլո քաղաքը։ Այստեղ են ապրել Ֆրանսիայի շատ առաջնորդներ սկսած Լուի VII-ից մինչև Նապոլեոն III: Ապարանքում են ծնվել չորս միապետ՝ Ֆիլիպ IV Գեղեցիկը, Ֆրանցիսկ II Վալուան, Հենրի III -ը և Լյուդովիկոս XIII -ը։
Համարվում է Ֆրանսիայի պատմության խորհրդանիշներից մեկը։ Յոթ դար շարունակ հանդիսացել է Ֆրանսիայի թագավորների կառավարական պալատը և միայն 1870 թվականի կայսրության տապալումից հետո առհավետ դադարեցրել է իրականացնել իր պատմական գործառույթն ու վերածվել է թանգարանի[1]։
1981 թվականին Ֆոնտեբլոյի պալատը և զբոսայգին մտել են ՅՈՒՆԵՍԿՈ –ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկի մեջ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնական շրջանում պալատի տեղանքում թագավոր Լուի VII–ը կառուցում է որսորդական տնակ, այնուհետև վերածում այն իր քաղաքամերձ նստավայրի։
XVI դարում Ֆրանսիսկոս I թագավորն այդ նստավայրի տեղանքում կառուցում է նոր պալատ, որը երեք տարի շարունակ կառուցում են իտալացի վարպետները, այդ թվում՝ Ֆրանչեսկո Պրիմատիչչոն և Բենվենուտո Չելինին[2]։ Ֆրանսիսկոս I անունը կրող պատկերասրահը, որն աչքի է ընկնում իր առանձնահատուկ փայտե զարդարանքներով և որմնանկարներով, միացնում է թագավորի ննջարանը Սուրբ Երրորդություն մատուռի հետ։
Ֆրանսիսկոս I –ի մահից հետո գահ է բարձրանում նրա որդին՝ Հենրի II-ը։ Վերջինս ամուսնացած էր Եկատերինա Մեդիչիի հետ, սակայն սիրահարված էր Դիանա դե Պուատյեին։ Ի նշան իր սիրո՝ Հենրին Դիանային նվիրում է Շենոնսո պալատը, իսկ Ֆոնտեբլոյում կառուցում է պարասրահ, որի պատերին տեղ-տեղ տեսնելի են Հենրիի ու նրա սիրուհու անվանագրերը։
Սրահում որմնանկարներից մեկը պատկերում է որսորդության աստվածուհի Դիանային՝ կրկին ի պատիվ Դիանա դե Պուատյեի։ Դիանայի պատկերը ներկա է անգամ պալատի բակում, որտեղ ցայտում է Դիանայի անունը կրող շատրվանը։
Հենրի II-ի ու նրա որդու՝ Հենրի III –ի մահվանից հետո, որը Վալուաների դինաստիայից վերջինն էր, պալատը գրեթե տասը տարի լքված վիճակում է մնում։
Միայն 1589 թվականին գահ բարձրացած Հենրի IV-ը՝ Բուրբոնների արքայատոհմի ժառանգորդը, վերադարձնում է թագավորական արքունիքը Ֆոնտեբլո և իրականացնում պալատի ամբողջական ռեստավրացիա[3][4][5]։ Հենց այդ ժամանակ է ֆրանսիացի նկարիչ Մարտեն Ֆրեմինը նկարազարդում Սուրբ Երրորդություն մատուռը, որն իր այդ պահպանվել է մինչև օրս։
Երբ ֆրանսիական գահն անցնում է Լյուդովիկոս XIV –ին, Ֆրանսիայի ֆինանսների նախարար Նիկոլա Ֆուկեն, օգտագործելով թագավորության ֆինանսական միջոցները, Վո դե Վիկոնտում կառուցում է հրաշագեղ մի պալատ։ Շուտով Ֆուկեն ձերբակալվում է։ Լյուդովիկոս XIV –ը բարկացել էր այն հանգամանքից, որ նոր պալատն ավելի գեղեցիկ էր, քան թագավորական Ֆոնտեբլո նստավայրը, ինչից հետո նա ուղարկում է Ֆուկեի պալատի ճարտարապետներին կառուցելու Վերսալ պալատական համալիրը[5]։ Մի քանի տարի անց Լյուդովիկոս XIV –ն արքունիքով տեղափոխվում է Վերսալ, որից հետո Ֆոնտեբլոն երկար ժամանակ մոռացվում է։
Հաջորդող թագավորներ Լյուդովիկոս XV -ը և Լյուդովիկոս XVI –ը Ֆոնտեբլո էին ժամանում միայն աշնանը։
Ֆոնտեբլոն նոր շունչ է ստանում միայն ֆրանսիական հեղափոխությունից հետո, երբ Նապոլեոն Բոնապարտը սկսում է օգտագործել Ֆոնտեբլոն որպես իր պաշտոնական քաղաքամերձ նստավայր։ Նապոլեոնական շրջանի սրահներից են Գահասրահը, որը սկզբնական շրջանում ծառայել է որպես Նապոլեոնի ննջարան, ինչպես նաև հանրահայտ Կարմիր սրահը, որտեղ փոքրիկ կլոր սեղանի վրա Նապոլեոնը 1814 թվականին ստորագրում է գահից հրաժարվելու ասին փաստաթուղթը։
Պահպանվել է նաև հանրահայտ աստիճանը, որի վրա կանգնած փաստաթղթի ստորագրումից մի քանի օր անց կայսրը հրաժեշտ է տալիս իր գվարդիային։ Բակը, դեպի ուր դուրս է գալիս աստիճանը, հետագայում անվանվել է «Հրաժեշտի բակ» (ֆր. La cour des adieux):
Ֆոնտեբլո պալատը շրջապատված է երկու պարտեզով՝ Անգլիական և Դիանայի, որտեղ էլ գտնվում է որսորդության աստվածուհի Դիանայի շատրվանը՝ կոչված հիշեցնելու՝ Դիանա դե Պուատյեին[6]։
Վերածննդի ոճով կառուցված այս պալատի շրջակայքում 25000 հեկտար տարածությամբ ձգվում են անտառներ, այդ իսկ պատճառով էլ Ֆոնտեբլոն Ֆիլիպ Օգոստոս և Լյուդովիկոս IX թագավորների սիրելի որսատեղին էր համարվում։
Ֆոնտեբլոյի շրջակայքում է գտնվում նաև «Մեծ ջրանցքով» զբոսայգին, XVIII դարի անգլիական այգիներ, վերսալյան սրահների ծաղկաթմբեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Walter Bruyère-Ostells, Napoléon III et le Second Empire
- ↑ Salmon, p. 8.
- ↑ «Histoire de la salle de jeu de paume de Fontainebleau». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
- ↑ 5,0 5,1 Salmon, p. 10
- ↑ Morel
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Carlier, Yves (2010). Histoire du château de Fontainebleau. Paris: Editions Jean-Paul Gisserot. ISBN 978-2-75580-022-7.
- Dan, Pierre (1642). Le Trésor des merveilles de la Maison Royale de Fontainebleau. Paris: S. Cramoisy. copy Արխիվացված 2014-12-03 archive.today at INHA. ;
- Morel, Pierre (1967). Aspects de la France - Fontainebleau. Artaud.
- Salmon, Xavier (2011). Fontainebleau- Vrai demeure des rois, maison des siècles. Versailles: Artlys. ISBN 978-2-85495-442-5.
- Séguin, Philippe (1990). Louis Napoléon Le Grand. Paris: Bernard Grasset. ISBN 2-246-42951-X.
- Allain, Yves-Marie (2006). L'art des jardins en Europe. Paris: Citadelles & Mazenod. ISBN 2-85088-087-6.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Château de Fontainebleau official website Արխիվացված 2014-05-27 Wayback Machine (անգլերեն)
- The Palace of Fontainebleau - The official website of France (անգլերեն)
- World Heritage profile (անգլերեն)
- Fontainebleau Castle (անգլերեն)
- Documentary film about the Palace of Fontainebleau: Fontainebleau: A Rendezvous at the Castle Արխիվացված 2014-04-15 Wayback Machine (անգլերեն)
- Discover the Palace of Fontainebleau on Eurochannel
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոնտենբլո (ապարանք)» հոդվածին։ |
|