Ֆիլիպ Յանկովսկի
Ֆիլիպ Յանկովսկի ռուս.՝ Филипп Олегович Янковский | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1968 (56 տարեկան) |
Ծննդավայր | Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (1990) և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, կինոդերասան և կինոպրոդյուսեր |
Ծնողներ | հայր՝ Օլեգ Յանկովսկի, մայր՝ Lyudmila Zorina? |
Ամուսին(ներ) | Օքսանա Ֆանդերա |
Երեխա(ներ) | Իվան Յանկովսկի և Ելիզավետա Յանկովսկայա |
Պարգևներ և մրցանակներ | |
Ֆիլիպ Օլեգովիչ Յանկովսկի (ռուս.՝ Филипп Олегович Янковский, հոկտեմբերի 10, 1968, Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս դերասան, կինոռեժիսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլիպ Յանկովսկին ծնվել է 1968 թվականի հոկտեմբերի 10-ին Սարատովում, դերասաններ Օլեգ Յանկովսկու և Լյուդմիլա Զորինայի ընտանիքում։
Կինոյում առաջին դերը կատարել է 1974 թվականին՝ նկարահանվելով Անդրեյ Տարկովսկու «Հայելի» ֆիլմում։ Առաջին հասուն դերը կատարել է «Սենտիմենտալ ճանապարհորդություն կարտոֆիլ հավաքելու» (ռուս.՝ «Сентиментальное путешествие на картошку», 1968) ֆիլմում։
1990 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան (Օլեգ Տաբակովի կուրս)։ Այդ ժամանակ էլ ընդունվել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետ (Վլադիմիր Նաումովի կուրս)։
Նկարահանել է շուրջ 150 տեսահոլովակ։ 1997 թվականին ներկայացվել է «Овация» մրցանակի որպես երաժշտական տեսահոլովակի լավագույն ռեժիսոր։
Խաղարկային կինոյում իր նորամուտը կատարել է «Շարժման մեջ» (ռուս.՝ «В движении») ֆիլմով, որի համար արժանացել է «Նիկա» մրցանակի «Տարվա բացահայտում» անվանակարգում 2003 թվականին։ Նրա հաջորդ ռեժիսորական աշխատանքը դարձել է Բորիս Ակունինի «Պետական խորհրդական» (ռուս.՝ «Статский советник») վեպի էկրանավորումը, որում նկարահանվել են բազմաթիվ հայտնի ռուս դերասաններ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինը՝ Օքսանա Ֆանդերա, դերասանուհի, երեխաները՝
- Որդին՝ Իվան Յանկովսկի (ծնվել է 1990 թվականի հոկտեմբերի 30-ին), ավարտել է Միջազգային կինոդպրոց, 2013 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանը (Սերգեյ Ժենովաչի կուրս)։ Նկարահանվել է «Արի ինձ տեսնելու» (ռուս.՝ «Приходи на меня посмотреть», Հրեշտակ), «Ինդիգո» (Անդրեյ Կալյաև), «Дама пик» (Անդրեյ, գլխավոր դեր) ֆիլմերում։
- Դուստր՝ Ելիզավետա Յանկովսկայա (ծնվել է 1995 թվականի մայիսի 1-ին[1])։
Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատերական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոսկվայի Անտոն Չեխովի անվան գեղարվեստական թատրոն[2].
- «Կարամազովներ» (ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի ֆանտազիաներն Ֆեոդոր Դոստոևսկու վեպի թեմայով, պրեմիերան՝ 26 նոյեմբերի, 2013 թվական) – Դմիտրի Կարամազով
- «Dreamworks* *Мечтасбывается» (ըստ Իվան Վիրիպաևի պիեսի, ռեժիսոր՝ Վիկտոր Ռիժակով, պրեմիերան՝ 10 մայիսի, 2016 թվական) – Դևիդ
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1974 – Հայելի (ռուս.՝ «Зеркало») – Ալյոշա (5 տարեկան)
- 1974 - Քարե երկնքի ներքո (ռուս.՝ Под каменным небом) - Աստրիդի որդին
- 1986 – Սենտիմենտալ ճանապարհորդություն՝ կարտոֆիլ հավաքելու (ռուս.՝ Сентиментальное путешествие на картошку) – Պյոտր Կարտաշով
- 1987 – Филёр – էպիզոդ
- 1991 – Աֆղանական բեկում (ռուս.՝ Афганский излом) – Նիկիտա Ստեկլով, ավագ լեյտենանտ
- 1994 – Зона Любэ – Վլադիկ
- 1997 – Լիալուսնի օր (ռուս.՝ День полнолуния) – վանական
- 2000 – Բրեմենյան երաժիշտներ & Co (ռուս.՝ Бременские музыканты & Co) – Տրուբադուր-կրտսեր
- 2001 – Ժամացույց առանց սլաքների (ռուս.՝ Часы без стрелок) - բաճկոնով երիտասարդ
- 2002 – Արյան միայնություն (ռուս.՝ Одиночество крови) – երիտասարդ
- 2011 – Ռասպուտին (ռուս.՝ Распутин) – Ֆելիքս Յուսուպով, իշխան
- 2012 – Սեր ակցենտով (ռուս.՝ Любовь с акцентом) – Մոսկվայից ռեժիսոր Արտյոմ
- 2013 – Երեք հրացանակիրներ (ռուս.՝ Три мушкетёра) – Լյուդովիկոս XIII
- 2013 – Մայոր Սոկոլովի հետերաները (ռուս.՝ Гетеры майора Соколова) – Սեմյոնով
- 2014 – Գլուխների որսորդները(ռուս.՝ Охотники за головами) – Թիմուր Գրոմով
- 2014 – Հրաշագործը (ռուս.՝ Чудотворец) – Նիկոլայ Արբենին
- 2016 - Խորհրդավոր կիրք (ռուս.՝ Таинственная страсть) – Յան Տուշինսկի
- 2018 - Վկաներ (ռուս.՝ Свидетели) (նովել «Բրուտոս») - Խորստ
- 2019 - Աղանդ (ռուս.՝ Секта) – Բերկ
- 2020 - Իվան Դենիսովիչի մեկ օրը (ռուս.՝ Один день Ивана Денисовича) - Իվան Շուխով
Ռեժիսորական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2002 – Շարժման մեջ (ռուս.՝ В движении)
- 2005 – Պետական խորհրդական (ռուս.՝ «Статский советник»)
- 2006 – Սուսերակիրը (ռուս.՝ Меченосец)
- 2008 – Քարե գլուխ (ռուս.՝ Каменная башка)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Победительница самого первого в советском союзе конкурса красоты актриса оксана фандера: "мою… - Газета «ФАКТЫ и комментарии»
- ↑ «МХТ им. А. П. Чехова: Филипп Янковский». www.mxat.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլիպ Յանկովսկիի մասին հոդվածներ «Сеанс» ամսագրի կայքում Արխիվացված 2008-08-04 Wayback Machine
- Ո՞վ եք դուք, Ֆիլիպ Յանկովսկի Արխիվացված 2019-07-15 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Յանկովսկի» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 10 ծնունդներ
- 1968 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սարատով քաղաքում ծնվածներ
- ՄԳԱԹ դպրոց-ստուդիայի շրջանավարտներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- «Նիկա» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե արծիվ» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի կինոռեժիսորներ
- Խորհրդային դերասաններ
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Ռուս դերասաններ
- Ռուս կինոռեժիսորներ
- Ռուս ռեժիսորներ