Սուսերակիրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուսերակիրը
ռուս.՝ Меченосец
Երկիր Ռուսաստան
Ժանրֆիլմ սուպերհերոսների մասին, կինոֆանտաստիկա և մելոդրամա
Թվականհոկտեմբերի 12, 2006[1]
Լեզուռուսերեն
ՌեժիսորՖիլիպ Յանկովսկի
ՊրոդյուսերՍերգեյ Սելյանով
ԴերակատարներԱրտյոմ Տկաչենկո, Չուլպան Խամատովա, Ալեքսեյ Գորբունով և Տատյանա Լյուտաևա
ԵրաժշտությունԻգոր Վդովին
ԿինոընկերությունCTB կինոընկերություն
Տևողություն108 րոպե
Բյուջե5 000 000 €

«Սուսերակիրը» (ռուս.՝ Меченосец), 2006 թվականին Ֆիլիպ Յանկովսկու նկարահանած ռուսական ֆանտաստիկ թրիլլեր ժանրի ֆիլմը` ըստ Եվգենի Դանիլենկոյի համանուն վեպի[2]։

Ֆիլմի նկարահանման առաջարկությամբ Եվգենի Դանիլենկոյին դիմել է Նիկիտա Միխալկովը[3]։ Ֆիլմը գլխավոր դերակատար Արտյոմ Տկաչենկոյի առաջին լուրջ դերն էր[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոս Սաշան մանկությունից ունի սարսափելի գերունակություններ, նա կարողանում է իր աջ ձեռքի ափից հանել իր շատ սուր թուրը։ Նրան հետապնդում են շատերը, որպեսզի այդ կարողություններն օգտագործեն իրենց շահերի համար։ Սաշան մարդկանց մեջ ապրելու համար շատ վտանգսվոր է, դրա համար էլ բոլորը դեմ են գնում նրան։ Սաշայի վերաբերմունքը մարդկանց հանդեպ փոխվում է այն ժամանակ, երբ նա հանդիպում է մի գեղեցիկ աղջկա։ Նա չգիտի, թե ինչի է պատրաստ Սաշան, և չի էլ կասկածում, որ իր սիրելիին հետևում են։ Դրանից հետո իր նախկին ամուսնու հետ արյունոտ կոնֆլիկտի ժամանակ աղջիկն ականատես է լինում, թե ինչպես է Սաշան սպանում իր ամուսնուն և վախից զանգում է ոստիկանություն։ Ի վերջո երկուսն էլ ստիպված են լինում փախչել։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Արտյոմ Տկաչենկո Սաշա «Սուսերակիր»
Չուլպան Խամատովա Կատյա
Ալեկսեյ Գորբունով Կլիմ
Տատյանա Լյուտաևա Բելլա
Լեոնիդ Գրոմով Ռոշչին
Ալեքսեյ Ժարկով Հայր
Դմիտրի Մուհամեդեև
Նադեժդա Մարկինա Սաշայի մայրը
Եգոր Պազենկո
Ելենա Բաշուևա
Անդեյ Բիլանով
Իվան Կոլեսնիկով Սերգեյ
Նիկոլայ Շատոխին Հոգևորական
Ալեկսանդր Տյուտրումով Վարազ
Լինա Միրիմսկայա
Ֆեդյա Չեռնիխ Մանուկ Սաշա
Ալեկսանդր Նոտկին
Դմիտրի Պոդդուբնի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]