Ֆեդերիկո Բալցարետտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեդերիկո Բալցարետտի
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆեդերիկո Բալցարետտի
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 6, 1981(1981-12-06)[1][2][3] (42 տարեկան)
Ծննդավայր Թուրին, Իտալիա Իտալիա
Հասակ 178 սմ
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռոմա
Համար 42
Պատանեկան կարիերա
1988–1998 Տորինո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999–2005
1999–2001
2001–2002
2005–2007
2007–2008
2008–2012
2012–
Տորինո
Վարեզե (վարձավճար)
Սիենա (վարձավճար)
Յուվենտուս
Ֆիորենտինա
Պալերմո
Ռոմա
94 (0)
44 (0)
16 (0)
57 (2)
6 (0)
143 (3)
18 (0)
Ազգային հավաքական
2000
2002
2010–
Իտալիա Մ-20
Իտալիա Մ-21
Իտալիա
23 (1)
24 (0)
43 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Հունվարի 20, 2013:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ Նոյեմբերի 14, 2012

Ֆեդերիկո Բալցարետտի (իտալ.՝ Federico Balzaretti, դեկտեմբերի 6, 1981(1981-12-06)[1][2][3], Թուրին, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, Իտալիայի հավաքականի և Ռոմա ֆուտբոլային ակումբի պաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեդերիկո Բալցարետտին հանդիսանում է Տորինո ֆուտբոլային ակումբի սան, որի սպորտային դպրոցը նա սկսել է հաճախել 6 տարեկանից։ 1998/99 մրցաշրջանում նա հրավիրվեց գլխավոր թիմ, սակայն Տորինոյի կազմում նրա մեկնարկը այդպես էլ չկայացավ։ 1999 թվականին Բալցարետտին վարձավճարով տեղափոխվեց Վարեզե, որտեղ անցկացրեց 2 տարի։ Վարձավճարի պայմանագրի ավարտից հետո Ֆեդերիկոն վերադարձավ Տորինո, որտեղից անմիջապես նորից վարձավճարով տեղափոխվեց Սիենա, որի կազմում իր մեկնարկային հանդիպումը անցկացրեց Սերիա B-ում։

Բալցարետտին Ֆիորենտինայում

2002 թվականին Բալցարետտին նորից վերադարձավ Տորինո, որի կազմում իր մեկնարկային հանդիպումը անցկացրեց այդ տարվա Իտալիայի չեմպիոն Ինտերի դեմ նույն թվականի սեպտեմբերի 14-ին։ Տորինոյի հետ միասին Ֆեդերիկոն դուրս մնաց Սերիա A-ից և տեղափոխվեց Սերիա B, սակայն նա մնաց ակումբում, որտեղ որոշ ժամանակ անց դարձավ թիմի կարևորագույն խաղացողներից մեկը։ 2004/05 մրցաշրջանում Տորինոն նորից վերադարձավ Սերիա A, սակայն ակումբը ճանաչվեց սնանկ, իսկ թիմի ֆուտբոլիստները ստացան ազատ կարգավիճակ։

Տորինոյից հեռանալուց հետո, Բալցարետտին պայմանագիր կնքեց Թուրինի մեկ այլ ակումբի՝ Յուվենտուսի հետ, որպեսզի չտեղափոխի կնոջը ուրիշ քաղաք. Լուկրեցիան այդ ժամանակ հղի էր։ Տորինոյի «տիֆոզիները» տեղափոխությունը Յուվենտուս համարեցին դավաճանություն, քանի որ ժամանակին Ֆեդերիկոն սիրո երդում էր տվել իր հարազատ ակումբին։ Տորինոյի հետ հանդիպումների ժամանակ երկրպագուները սուլոցներով էին դիմավորում իրենց նախկին սիրելի ֆուտբոլիստին։ Բալցարետտին հաստատվեց Յուվենտուսի հիմնական կազմում, որի հետ հաղթեց 2006 թվականի Իտալիայի առաջնությունը։ Սակայն ամռանը ակումբը պայմանավորված խաղերի պատճառով զրկվեց սկուդետտոյից և տեղափոխվեց Սերիա B։ Ֆեդերիկոն որոշեց մնալ թիմում, որտեղ իր առաջին գնդակը խփեց «Ծեր Սինյորայի» կազմում Կրոտոնեի հետ խաղի ժամանակ։

2007 թվականի հունիսի 20-ին Ֆեդերիկոն տեղափոխվեց Ֆիորենտինա, վերջինս 26-ամյա պաշտպանի համար վճարեց 3, 8 միլիոն եվրո և կնքեց 4 տարվա պայմանագիր։ Ֆիորենտինայի կազմում անցկացրեց ընդամենը 11 հանդիպում, որից հետո նույն 3, 8 միլիոն եվրոյով տեղափոխվեց Պալերմո 3 տարի ժամկետով, վերջինիս կազմում հոր պատվին վերցրեց 42 համարի մարզաշապիկը, ով ծնվել էր 1942 թվականին։ Պալերմոյի կազմում նրա մեկնարկային հանդիպումը կայացավ 2008 թվականի փետրվարի 2-ին Լիվորնոյի դեմ (1։ 0)։ Բալցարետտին արագորեն տեղ գտավ թիմի հիմնական կազմում և առաջին երկու մրցաշրջաններում թիմի կազմում անցկացրեց գրեթե բոլոր հանդիպումները։ 2009 թվականի հոկտեմբերի 11-ին Պալերմոյի կազմում խփեց իր անդրանիկ գոլը Լիվորնոյի դեմ խաղում։ 2009 թվականի դեկտեմբերի 6-ին, իր ծննդյան օրը Բալցարետտին անկացրեց իր 100-րդ հանդիպումը Սերիա A-ում։ 2010 թվականին Բալցարետտին երկարաձգեց պայմանագիրը թիմի հետ մինչև 2013 թվականը։

2012 թվականի օգոստոսի 1-ին Բալցարետտին տեղափոխվեց Ռոմա, պայմանագիր կնքելով մինչև 2015 թվականի հունիսի 30-ը, պայմանագրի արժեքը կազմեց 4, 5 միլիոն եվրո։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013-ի հունվարի 20-ի տվյալներով
Մրցաշրջան Ակումբ Լիգա Առաջնություն Գավաթ Եվրագավաթ
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
1999/2000 Իտալիա Վարեզե Սերիա С1 17 0 ? ?  -   - 
2000/2001 Իտալիա Վարեզե Սերիա С1 27 0 2 0  -   - 
2001/2002 Իտալիա Սիենա Սերիա В 16 0 4 0  -   - 
2002/2003 Իտալիա Տորինո Սերիա А 13 0 1 0  -   - 
2003/2004 Իտալիա Տորինո Սերիա B 39 0 0 0  -   - 
2004/2005 Իտալիա Տորինո Սերիա B 42 2 7 0  -   - 
2005/2006 Իտալիա Յուվենտուս Սերիա А 20 0 4 0 4 0
2006/2007 Իտալիա Յուվենտուս Սերիա B 37 2 3 0  -   - 
2007/2008 Իտալիա Ֆիորենտինա Սերիա А 6 0 2 0 3 0
2007/2008 Իտալիա Պալերմո Սերիա А 16 0 0 0  -   - 
2008/2009 Իտալիա Պալերմո Սերիա А 33 0 1 0  -   - 
2009/2010 Իտալիա Պալերմո Սերիա А 34 1 2 0  -   - 
2010/2011 Իտալիա Պալերմո Սերիա А 33 2 4 0 7 0
2011/2012 Իտալիա Պալերմո Սերիա А 19 0 0 0 2 0
2012/2013 Իտալիա Ռոմա Սերիա А 19 0 0 0 0 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեդերիկո Բալցարետտի» հոդվածին։