ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2014 Խումբ A
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2014-ի A խմբում խաղերը անցկացվում են 2014 թվականի հունիսի 12-ից հունիսի 23-ը։ Խումբը բաղկացած է 4 հավաքականներից՝ Բրազիլիա, Խորվաթիա, Կամերուն, Մեքսիկա։ Հաջորդ փուլ դուրս են գալիս առաջին երկու տեղերը զբաղեցրած հավաքականները։ 1-ին տեղը զբաղեցրած հավաքականը հանդիպելու է B խմբում 2-րդ տեղը զբաղեցրած հավաքականի հետ, իսկ A խմբում երկրորդ տեղը զբաղեցրած հավաքականը կհանդիպի B խմբում 1-ին տեղը զբաղեցրած հավաքականի հետ։
Հավաքականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքականը | Որակավորման ձևը | Եզրափակիչ մրցաշար դուրս գալու ամսաթիվը | Մասնակցությունը եզրափակիչ մրցաշարին | Անընդմեջ | Վերջին անգամ | Լավագույն արդյունքը | ՖԻՖԱ-ի հավաքականների վարկանիշը մրցաշարի մեկնարկի օրվա դրությամբ |
---|---|---|---|---|---|---|---|
Բրազիլիա | Կազմակերպիչ երկիր | 2007 թվականի հոկտեմբերի 30 | 20 | 20 | 2010 | Հաղթող (1958, 1962, 1970, 1994, 2002) | 3 |
Կամերուն | Աֆրիկա | 2013 թվականի նոյեմբերի 17 | 7 | 2 | 2010 | 1/4 եզրափակիչ (1990) | 56 |
Խորվաթիա | Անցումային խաղերի հաղթող, Եվրոպա | 19 նոյեմբերի 2013 թվականի | 4 | 1 | 2006 | 3-րդ տեղ (1998) | 18 |
Մեքսիկա | Միջմայրցամաքային անցումային խաղերի հաղթող, ԿՈՆԿԱԿԱՖ-ՕՖԿ | 20 նոյեմբերի 2013 թվականի | 15 | 6 | 2010 | 1/4 եզրափակիչ (1970, 1986) | 20 |