Կաստելան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
ֆր.՝ Castellane[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես117,79 կմ²
ԲԾՄ639 մետր
Բնակչություն1462 մարդ (հունվարի 1, 2020)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ04120[3]
Պաշտոնական կայքmairie-castellane.fr(ֆր.)
Կաստելան (Ֆրանսիա)##
Կաստելան (Ֆրանսիա)

Կաստելան (ֆր.՝ Castellane), համայնք Ֆրանսիայում՝ Պրովանս-Ալպեր-Լազուր ափ երկրամասի Վերին Պրովանսի Ալպեր դեպարտամենտում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Զբաղեցնում է 117,79 քառակուսի կիլոմետր տարածք։ 2010 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 1.591[4], բնակչության միջին խտությունը կազմել է 13 մարդ/կմ²։

Կաստելանը ամենափոքրաթիվ բնակչություն ունեցող շրջկենտրոնն է Ֆրանսիայում։

Հինհռոմեական ժամանակներում բնակավայրը հայտնի է եղել Սալինաս Salinas (Salinae) անվանումով։

Էլբա կղզուց փախուստի դիմած, դեպի մայրաքաղաք Փարիզ շտապող Նապոլեոն Բոնապարտը Կաստելանում ճաշի ընդմիջում է արել։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1968 1181—    
1975 1234+0.63%
1982 1383+1.64%
1990 1349−0.31%
1999 1508+1.25%
2007 1604+0.77%
2012 1557−0.59%
2017 1524−0.43%
Աղբյուր՝ INSEE[5]

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

184 մետր բարձրությամբ կրաքարե ժայռի վրա 12-րդ դարում կառուցված Նոտր Դամ դյու Ռոկ եկեղեցին

11-12-րդ դարերի կառույց համարվող Սուրբ Թիրսի եկեղեցին

Հին քաղաքամասը՝ նեղ փողոցներով և բազմաթիվ փոքր խանութներով

Մերձակայքում գտնվող Վերդոնի կիրճը

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաստելան (շրջան)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]