Յունաս Էրիկսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յունաս Էրիկսոն
Դիմանկար
Ծնվել էմարտի 28, 1974(1974-03-28) (50 տարեկան)
ԾննդավայրՍիգտունա, Սիգտունա, Ստոկհոլմի լեն, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունֆուտբոլային մրցավար և գործարար
Զբաղեցրած պաշտոններՖԻՖԱ-ի մրցավար
 Jonas Eriksson (referee) Վիքիպահեստում

Յունաս Էրիկսոն (մարտի 28, 1974(1974-03-28), Սիգտունա, Սիգտունա, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), Շվեդիայի ֆուտբոլի մրցավար։

2011 թվականից աշխատում է միայն որպես դատավոր, մինչ այդ եղել է սպորտային հեռարձակումների իրավունքների վաճառքի ընկերության հիմնադիրը, սակայն նրան և երկու այլ գործընկերների պատկանող ընկերությունը վաճառվել է ֆրանսիական Groupe Lagardère հոլդինգին 75 մլն եվրոյով, որի 15%-ը փոխանցվել է Յունաս Էրիկսոնին[1]։ ՖԻՖԱ-ի մրցավար 2002 թվականից։ 2012 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարերի խաղարկության մրցավարներից մեկը Լեհաստանում և Ուկրաինայում և 2016 թվականի Եվրոպայի առաջնությունը Ֆրանսիայում։ Բրազիլիայում կայացած Աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակիչ փուլի մրցավարներից մեկը[2]։

Մրցավարությամբ սկսել է զբաղվել 1994 թվականից, 2000 թվականին ընդունվել Է Շվեդիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնի հանդիպումների մրցավարությունը։ Միջազգային հանդիպումներ սկսել է դատել 2002 թվականից։ Բազմիցս եղել է աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական հանդիպումների գլխավոր մրցավարը։

2009 թվականին ճանաչվել է Շվեդիայի լավագույն ֆուտբոլային մրցավար[3]։ Միջինը մեկ խաղում ներկայացնում է 2,74 դեղին և 0,07 կարմիր քարտեր (2012 թվականի փետրվարի տվյալները)[4]։

2018 թվականի մայիսի 30-ին հայտարարեց իր մրցավարական կարիերայի ավարտի մասին՝ հայտարարելով, որ մրցավարների ընտրության ժամանակ նեպոտիզմի և անթափանցիկության պատճառով Շվեդ մրցավարները չեն ստանում իրենց արժանի հանդիպումների քանակը, ինչպես նաև, որ նա իմացել է աշխարհի գավաթի խաղարկությանը չմասնակցելու մասին թերթերից, և որ հենց դա է ծառայել որպես առանցքային գործոններից մեկը, որն ազդել է կարիերան ավարտելու որոշման վրա[5]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. aftonbladet.se: «Elitdomaren Jonas Eriksson om sitt 75-miljonersklipp» (շվեդ.)
  2. «Referees & Assistant referees for the 2014 FIFA World Cup» (PDF). FIFA. 2014 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.
  3. Årets domare 2006—2010 Արխիվացված է Դեկտեմբեր 10, 2011 Wayback Machine-ի միջոցով: (շվեդ.)
  4. Profilo dell’arbitro Jonas Eriksson(չաշխատող հղում) (իտալ.)
  5. Jonas Eriksson avslutar domarkarriären Արխիվացված է Մայիս 17, 2022 Wayback Machine-ի միջոցով: (շվեդ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]