Օրթաքյոյ (Ստամբուլ)
Օրթաքյոյ (թուրքերեն՝ Ortaköy, անգլ.՝ Middle Village, բառացի թարգմանությամբ՝ Միջին գյուղ), պատմական շրջան Բեշիկթաշում (Ստամբուլ, Թուրքիա), գտնվում է Բոսֆորի նեղուցի եվրոպական ափի կենտրոնում։ Նախկինում այստեղ փոքրիկ գյուղ էր գտնվում։ Օրքաքյոյ շրջանում տեղակայված են նշանավոր մի շարք պատմական և մշակութային հուշարձաններ (Օրթաքյոյ մզկիթ, Էսմա Սուլթանի առանձնատուն, Ֆերիե պալատական համալիր և այլն)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից Օրթաքյոյի տարածքում գտնվող կառույցների մասին հնագույն հիշատակումները վերաբերում են 9-րդ դարին[1]։ Օրթաքյոյում մշատական բնակավայր հայտնվել է 16-րդ դարի կեսին, երբ սուլթան Սուլեյման I-ը սկսել է այստեղ թուրքերի բնակեցնել։ 1556 թվականին օսմանյան ճարտարապետ Սինանը կառուցեց Թուրքական բաղնիքներ, որոնք ներկայումս Օրթաքյոյի՝ մեր օրեր հասած ամենահին շինություններից մեկն են[2]։
19-րդ դարում սուլթան Աբդուլ Ազիզը Բոսֆորի ափին կառուցեց Չըրաղան պալատը, որի համար նա ստիպված էր քանդել մուսուլմաններին պատկանող ափամերձ բազմաթիվ բնակելի տներ։ Այս ժամանակաշրջանում են կառուցվել Օրթաքյոյի մզկիթը, Էսմա Սուլթանի առանձնատունը։
Հայտնի գերմանացի ճարտարապետ Բրունո Թաութը 20-րդ դարի առաջին կեսին ապրել է Օրթաքյոյում՝ հատուկ իր համար կառուցած տանը։
20-րդ դարի կեսին տեղի է ունենում ազգային փոքրամասնություների զանգվածային արտահոսք Օրթաքյոյից։ Առաջին հերթին, Իսրայել պետության ի հայտ գալուց հետո խիստ կրճատվել է հրեական բնակչությունը, իսկ 1955 թվականի ապստամբությունից հետո Ստամբուլում զգալիորեն նվազել է ազգային մյուս փոքրամասնությունների՝ մասնավորապես հայերի և հույների թվաքանակը։
20-րդ դարի երկրորդ կեսում, հատկապես 1973 թվականի Բոսֆորի կամրջի բացումից հետո, Օրթաքյոյ դուրս եկող եվրոպական հատվածում աճում է տրանսպորտի արտահոսքը։
20-րդ դարի 90-ական թվականներին Օրթաքյոյը կայանում է որպես մշակութային կենտրոն։ Այն համատեղումն է մուսուլմանական, հրեական, քրիստոնեական և կաթոլիկ մշակույթների ու կրոնների։ Վայրը գրավիչ է դառնում զբոսաշրջիկների համար։
Օրթաքյոյը ներկայումս
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս Օրթաքյոյը ներկայանում է որպես մշակութային-ժամանցային կենտրոն։ Հրապարակում և նրա շրջակայքում կան բազմաթիվ սրճաններ, հուշանվերների խանութներ, գիշերային ակումբներ, արվեստի պատկերասրահներ։ Դեպի Դոլմաբահչեի պալատ տանող ափամերձ ճանապարհին են տեղակայված Գալաթասարայի համալսարանն ու Չըրաղանի հյուրանոցը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ortaköy, Dünden Bugüne Beşiktaş. — Tarih Vakfı. — Ekim 1998(թուրքերեն)
- ↑ Erhan İşözen Ortaköy. — Dünden Bugüne İstanbul Ansiklopedisi. — Tarih Vakfı. — 1994. — ISBN 975-7306-00-2.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրթաքյոյ (Ստամբուլ)» հոդվածին։ |
|