Օրել Նիկոլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրել Նիկոլե
Ծնվել էհունվարի 22, 1926(1926-01-22)[1][2]
Նևշատել, Շվեյցարիա[3]
Երկիր Շվեյցարիա
Մահացել էհունվարի 29, 2016(2016-01-29)[4][5][1] (90 տարեկան)
Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտություներաժիշտ, դպրոցի ուսուցիչ, երաժշտագետ և ֆլեյտահար
ԳործիքներՖլեյտա
ԱշխատավայրԲեռլինի գեղարվեստի համալսարան և Ֆրայբուրգի բարձրագույն երաժշտական դպրոց
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
ԱնդամակցությունԲեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբ
Պարգևներ
Կայքanswers.com/topic/aurele-nicolet

Օրել Նիկոլե (ֆր.՝ Aurèle Nicolet, հունվարի 22, 1926(1926-01-22)[1][2], Նևշատել, Շվեյցարիա[3] - հունվարի 29, 2016(2016-01-29)[4][5][1], Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա), շվեյցարացի ֆլեյտահար և մանկավարժ[6][7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1926 թվականի հունվարի 22-ին Նյոշատելում (Շվեյցարիա)։

Արժանացել է Փարիզի կոնսերվատորիայի առաջին մրցանակի (1947), երկու անգամ ստացել է Ժնևում կատարողների միջազգային մրցույթի մրցանակ (1942, 1948)։ 1950-1959 թվականներին եղել է Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին ֆլեյտահարը, ուր նրան հրավիրել էր Վիլհելմ Ֆուրտվենգլերը։

Օրել Նիկոլեն մահացել է 2016 թվականի հունվարի 29-ին[8] Ֆրայբուրգ իմ Բրայսգաուում (Գերմանիա)[6][9]։

Ստեղծագործական կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծավալել է համերգային լայն գործունեություն։ Ելույթ է ունեցել անսամբլում Բորիս Բերմանի, Հայնց Հոլիգերի, Քրիստիանա Ժակոտեի, Թոմաս Դեմենգայի և այլոց հետ։

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացել է Բեռլինի կոնսերվատորիայի պրոֆեսորի կոչում (1952-1965)։ Վարել է վարպետության դաս Ֆրայբուրգի երաժշտության բարձրագույն դպրոցում (1965-1981)։ Նրա հայտնի աշակերտների թվում է եղել Իրենա Գրաֆենաուերը։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրել Նիկելոին ստեղծագործություններ են նվիրել Տորու Տակեմիցուն, Դյորդ Լիգետին, Էդիսոն Դենիսովը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.)Bern: 1998.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #134473205 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 https://web.archive.org/web/20160130124854/https://www.codalario.com/aurele-nicolet/noticias/muere-aurele-nicolet--el-titan-de-la-flauta-que-discutio-con-herbert-von-karajan_3662_3_10057_0_1_in.html
  5. 5,0 5,1 5,2 http://www.tdg.ch/culture/musique/aurele-nicolet-laisse-flutistes-orphelins/story/13837567
  6. 6,0 6,1 Johannes Adam: Aurèle Nicolet: Grandseigneur der Flöte. Nachruf in: Badische Zeitung vom 2. Februar 2016.
  7. Hommage ä Aurèle Nicolet. Արխիվացված 2016-05-17 Wayback Machine In: Flöte aktuell 1/2016, Deutsche Gesellschaft für Flöte (PDF).
  8. Kreis, Mariel (2016 թ․ հունվարի 29). «Der Klang seiner Flöte war warm und trug eine Botschaft». SRF: Schweizer Radio und Fernsehen. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  9. Hommage ä Aurèle Nicolet. Արխիվացված 2016-05-17 Wayback Machine In: Flöte aktuell 1/2016, Deutsche Gesellschaft für Flöte (PDF).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]