Օլիբոլ
Օլիբոլի բաղադրիչները | |
Տեսակ | սննդատեսակ |
Ենթատեսակ | Փքաբլիթ |
Առաջացման երկիր | Նիդերլանդներ |
Ստեղծման տարեթիվ | 16-րդ դար |
Հիմնական | ալյուր, կաթ, շաքար, ձու, խմորասնկեր և չամիչ |
Oliebollen Վիքիպահեստում |
Օլիբոլ ((հոլ.՝ Oliebol), հոգնակի թվով՝ օլիբոլեն (հոլ.՝ Oliebollen), (ֆր.՝ Croustillons), (գերմ.՝ Ölkugeln), «յուղոտ գնդիկներ» կամ «յուղոտ սոխուկներ»), հրուշակեղեն արտադրանք, բելգիական և հոլանդական ավանդական փքաբլիթներ, որոնք պատրաստում են հալած ճարպով և մատուցում ամանորյա տոնական սեղանին, ինչպես նաև ուտում են ամանորյա և սուրբծննդյան շուկաներում[1]։
Ավանդույթի համաձայն՝ Ամանորին, երբ ժամացույցը խփում է տասներկուսը, հոլանդացիները բացում են շամպայնը և դրա հետ ուտում օլիբոլները։ Նիդեռլանդների բնակիչները հավատում են, որ Նոր տարում դրանք իրենց հետ բերում են հաջողություն և երջանկություն։ Հավանաբար, այս համոզմունքը կապված է գերմանական կախարդ Պերխտայի մասին լեգենդի հետ, որը Իյոլի ժամանակ, շրջապատված չար ոգիներով, իջնում է երկրի վրա, որպեսզի պատժի մարդկանց իր սրով (մեկ այլ վարկածով՝ իջնում է, որպեսզի օգտվի նրանց ստամոքսների պարունակություններից), բայց նա կսահի մարմինների վրայով, եթե մարդիկ ընդունեն ճարպային սնունդ[2]։
Ամերիկացի հետազոտող Պոլ Մալինսն իր «Շաքարապատված Ամերիկա. փքաբլիթի պատմություն» գրքում եկել է այն եզրակացության, որ օլիբոլներին (olykoek) կարելի է համարել ժամանակակից ամերկյան փքաբլիթների (դոնաթ) նախահայրերը։ Դրանք Հյուսիսային Ամերիկա են մտել հոլանդացի առաջին գաղութարարների հետ[3]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դարեր շարունակ օգտագործվել է oliekoek («յուղոտ կարկանդակ») տերմինը։ Այսպիսով, Ալբերտ Քեյլի պատկերում «oliekoeken»-ը շատ նման են ժամանակակից պլիբոլներին։ 19-րդ դարի ընթացքում oliebol բառը դարձել է ավելի տարածված։ 1868 թվականին Վան Դեյլի հոլանդական լեզվի մեծ բառարանը այդ փքաբլիթները գրի է առել որպես «oliebol»: Սակայն այդ ժամանակ այդ տերմինը ընդհանուր գործածական չի եղել, որի մասին վկայում է հոլանդերենի բառարանը (1896)։ Oliekoek-ը դրանում հիշատակվում է առավել տարածված անվամբ։ Բայց 20-րդ դարի սկզբից այս հայտնի հոլանդական հրուշակեղեն արտադրանքն արդեն ընդունված էր անվանել միայն oliebol[4]:
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարվում է, որ նման յուղոտ փոքրիկ բուլկիները այժմյան Նիդերլանդների տարածքներում գերմանական ժողովուրդները գործածել են դեռ Իյոլի հեթանոսական տոնի տոնակատարության ժամանակ՝ դեկտեմբերի 26-ից և հունվարի 6-ը եղած ժամանակահատվածում։
Մեկ այլ վարկածի՝ օլիբոլը եկել է Պորտուգալիայից։ Ենթադրվում է, որ պորտուգալական հրեաները, որոնք Նիդեռլանդներ են փախել ինկվիզիցիաներից, իրենց հետ բերել են նաև այդ բաղադրատոմսը։ Բաղադրատոմսի և անվան մեջ գործածվող յուղը հիշողություն է օրհնված յուղի մասին, որը լցված է եղել Երուսաղեմի տաճարի յոթթևանի աշտանակում։
Oliekoecken-ի ամենավաղ բացահայտված բաղադրատոմսը հայտնաբերվել է 1668 թվականի հոլանդական խոհարարական գրքում[5]։
Աշխարհագրական տարբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելգիայի (Ֆլանդրիա) որոշ շրջաններում այս հրուշակեղենը կոչվել է նաև Smoutebollen կամ Smoutebol (գերմ.՝ Schmalzkugeln), քանի որ դրանք ավանդաբար պատրաստվել են ճարպայուղով, կենդանական ճարպով (Հոլանդիայում դրանք տապակել են կանճրակի յուղով)։ Հոլանդական օլիբոլի և ֆլամանդական սմոութբոլի միջև մեկ այլ տարբերությունն այն է, որ ի տարբերություն հոլանդական օլիբոլի, սմոութբոլը չունի միջուկ։ Միջուկը կարող է լինել չամիչից, հաղարջից, խնձորից, նարնջի կտորներից կամ հարած սերուցքից։
Պատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմորը սովորաբար պատրաստվում է ալյուրից, ձվից, խմորիչից, փխրեցուցիչից, աղից, տաք կաթից կամ թանից։ Խմորիչի փոխարեն երբեմն օգտագործում են գարեջուր։ Խմորը պետք է բարձրանա մեկ ժամվա ընթացքում, որպեսզի օլիբոլը դառնա բավականաչափ փափուկ։ Օլիբոլը կարելի է համեմել չամիչով, չրերով, հաղարջով կամ խնձորով։ Պատրաստման ընթացքը. կարմրած յուղով փոքր քանակությամբ ջրալի խմորն իջեցվում է կաթսայի մեջ, գնդիկներին վերջնական տեսք են տալիս երկու գդալների կամ պաղպաղակի համար նախատեսված աքցանների օգնությամբ։ Պատրաստի օլիբոլների վրա սովորաբար շաղ են տալիս շաքարափոշի[6]։
-
Օլիբոլներ
-
Ավանդական հոլանդական օլիբոլ
-
Օլիբոլներ և շամպայն ամանորյա գիշերին (1975)
-
Օլիբոլներ, Ամանոր (1975)
-
Ամանորյա կենաց (1966)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Sijs, Nicoline van der Cookies, Coleslaw, and Stoops: The Influence of Dutch on the North American Languages. — Amsterdam UP, 2009. — С. 135. — ISBN 978-90-8964-124-3
- ↑ Oliebollen: Welcoming the New Year with a Dutch Tradition
- ↑ Glazed America: IUPUI anthropologist examines doughnut as symbol of consumer culture
- ↑ «Word of the Day - plasticity - Dictionary.com». Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Oliebollen en oliekoeken
- ↑ Голландские пончики (oliebollen)