Փքաբլիթ
![]() | |
Ենթատեսակ | աղանդեր, հացաբուլկեղեն, կերակուր և deep-fried food? |
Doughnuts Վիքիպահեստում |
Փքաբլիթ կամ ուռուցիկ բլիթ, շրջանաձև կամ երկարավուն, բուսայուղի մեջ տապակված, սովորաբար քաղցր կարկանդակիկ՝ մեջտեղում անցք ունեցող կամ առանց դրա: Փքաբլիթի (ուռուցիկ քաղցրաբլիթի) որոշ տարատեսակներ միջուկ ունեն՝ մուրաբա, պովիդլո, ջեմ և այլն:
Ուռուցիկ բլիթը (բառի ամենանեղ իմաստով) նույն փքաբլիթն է, բայց առանց միջուկի, և մեջտեղում անցք ունի[1][2]: Անցքը նախատեսված է նրա համար, որ տաք բուսայուղից բարձրացած փքաբլիթը շարվի ձողի վրա, որից հետո այն կդրվի տոպրակի կամ գնորդի ափսեի մեջ:
Փքաբլիթի տեղական տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տապակած բլիթ (ուկրաինական)
- Բաուրսակ (թյուրքական)
- Կաբարթմա (բուլղարական)
- Լուկումադես (հույն-թուրքական)
- «Միանձնուհու շղարշներ» (ֆրանսիական)
- Բեռլիներ (գերմանական)
- Սմուլթրինգ (նորվեգական)
- Սուֆգանիա (իսրայելական):
1938 թվականից ի վեր ԱՄՆ-ում յուրաքանյուր տարվա հունիսի առաջին ուրբաթ օրը նշվում է «Փքաբլիթի ազգային օր»-ը:
Պոնչիկները Լեհաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն «փքաբլիթ» բառն ուն լեհական ծագում[3]: Լեհական փքաբլիթներն ընդունված է տապակել բոլոր կողմերից և միջուկը լցոնել մուրաբայով (որպես կանոն՝ բալի մուրաբայով կամ վարդի թերթերով)[4]
Այս «խմորի գնդիկները, որոնց ներսում մուրաբա կա, եփված են եռացող յուղի մեջ»[4]. լեհական խոհանոցի համար ավանդական անուշեղեն, թերևս ռուսական փքաբլիթից գերազանց[5]:
Յուրաքանչյուր տարի Լեհաստանում տոնում են Յուղալի հինգշաբթին: Այս տոնը մի շարք եվրոպական ազգերի մոտ նշվում է Մեծ պասին նախորդող վերջին հինգշաբթի օրը: Բնութագրական հատկանիշ է հանդիսանում մեծ չափերով փքաբլիթների պատրաստումն ու վաճառքը: Յուղալի հինգշաբթի օրը փքաբլիթ ուտելու ավանդույթը Լեհաստանում ծագել է դեռևս XVII դարում և արդիական է մինչ օրս:
Փքաբլիթները Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին ժամանակներում ուռուցիկ բլիթներ էին անվանում յուղի մեջ տապակված, խմորից ստացված յուրաքանչյուր արտադրանք: Սվյատոսլավ Լոգինովի հետազոտությունների համաձայն[1][2]՝ մինչև XX դարի սկիզբը ռուսերենում «փքաբլիթ»-ը և «ուռուցիկ բլիթ»-ը նշանակում էին տարբեր խոհարարական արտադրանքներ.
- ուռուցիկ բլիթ. խմորիչով խմորից պատրաստված արտադրանք, որը տապակվում է յուղի մեջ, իսկ վրան ցանում են շաքարի փոշի: Ուռուցիկ բլիթի մեջտեղում
անցքի առկայությունը պարտադիր է,
- փքաբլիթ (շրջանաձև, քաղցր, տապակված կարկանդակիկ). խմորի արտադրանք՝ յուղի մեջ տապակված, շրջանի տեսքով, երբեմն նաև միջուկով:
Այն, ինչը նախկինում կոչվում էր ուռուցիկ բլիթ, խորհրդային շրջանում սկսեցին անվանել փքաբլիթ: 1939 թվականին Լենինգրադում հրատարակված «Համեղ և առողջ սննդի մասին» գրքում արդեն ի հայտ է գալիս փքաբլիթի մեջտեղում անցք լինելու անհրաժեշտությունը. «Պատրաստի խմորը գրտնակել 1-2 սմ հաստությամբ և բաժակով կամ կտրիչով կլոր կտրվածքներ անել: Ավելի փոքր չափսի կտրիչով յուրաքանչյուր շրջանից հանել մեջտեղի հատվածը՝ դրանով խմորին տալով օղակի տեսք»:
Շոկոլադապատ փքաբլիթ
Ֆրանսիական փքաբլիթներ
Միջուկով ճապոնական բլիթներ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Святослав Логинов. Пышка, пончик, оладья (пристрастное кулинарно-филологическое исследование) // Наука и жизнь, № 9, 2007
- ↑ 2,0 2,1 Святослав Логинов. Пышка и пончик (кулинарно-филологическое исследование)
- ↑ П. Я. Черных. Историко-этимологический словарь современного русского языка. Т. 2. М., «Русский язык», 1993. С. 56.
- ↑ 4,0 4,1 Н. Замятина. Пончики по-польски. // Наука и жизнь, 2004, № 1.
- ↑ https://books.google.am/books?id=SyvYhMiviNoC&pg=PT5