Օլգա Մայսուրյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մայսուրյան (այլ կիրառումներ)
Օլգա Մայսուրյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1871 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 3, 1931 (60 տարեկան) |
Մահվան վայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Խոջիվանք |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Թիֆլիսի հայ դրամա |
Երեխա(ներ) | Նիկոլայ Մայսուրյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Օլգա Միքայելի Մայսուրյան (Փուղինյան) (մարտի 7, 1871, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - օգոստոսի 3, 1931, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստուհի (1930)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլգա Մայսուրյանն իր բեմական գործունեությունը սկսել է 1895 թվականին Թիֆլիսի ռուսական բեմում, այնուհետև 1895 թվականին սկսել է աշխատել նաև հայկական թատրոններում։ Հանդես է եկել տարբեր քաղաքներում, մասնավորապես 1912 թվականին Մոսկվայում (Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում) և Սանկտ Պետերբուրգում։ Թիֆլիսի Հայ դրամայի հիմնադիրներից մեկն էր (1921)։ Իր արվեստի խորությամբ, վարպետությամբ, գաղափարական հագեցվածությամբ ռեալիստական խաղաոճով Մայսուրյանը դարձել է ժամանակի հայ թատրոնի անհատականություններից։ Խաղացել է շուրջ 100 դեր։ Ասմունքել է հայերեն և ռուսերեն։
Թաղված է Թբլիսիի Խոջիվանքի գերեզմանատանը։
Դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարգարիտ՝ Ա.Շիրվանզադեի «Պատվի համար»
- Մագդա՝ Հ.Զուդերմանի «Հայրենական տուն»
- իշխանուհի Մարիամ՝ Լ.Շանթի «Հին աստվածներ»
- Կրուչինինա՝ Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»
- Կատերինա՝ Ա.Օստրովսկու «Ամպրոպ»
- Նաստասիա Ֆիլիպովնա՝ Ֆ.Դոստոևսկու «Ապուշ»
- Միրրա Էֆրոսի՝ Յա.Գորդնի «Միրրա Էֆրոսի»[1]
- Դեզդեմոնա՝ Ու.Շեքսպիրի «Օթելլո»
- Զեյնաբ՝ Ա.Սումբատով-Յուժինի «Դավաճանություն»
- լեդի Մակբեթ՝ Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթ»
- Լուիզա՝ Ֆ.Շիլլերի «Սեր և խարդավանք»
- Մարքարտ Գոտյե՝ Ա.Դյումաի որդու «Կամելիազարդ տիկինը»
- Էսֆիր՝ Յա.Գորդնի «Օվկիանոսի հետևը»
- Օֆելիա՝ Ու.Շեքսպիրի «Համլետ»
- Ռաուտենդելեյն՝ Գ.Հաուպտմանի «Ջրասույզ զանգը»
- Տրիլբի՝ Գ.Գեի «Տրիլբի»
Դերերը կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1922 - Նինոյի մայրը՝ «Սուրամյան ամրոց»
- 1925 - Գյուլնազ՝ «Նամուս»
- 1929 - գեղջկուհի՝ «Զումալլու»
Գրականություն Օլգա Մայսուրյանի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հառաջ», 1919 թ․, N13
- «Խորհրդային Հայաստան», 1931 թ․, օգոստոսի 30
- «Սովետական արվեստ», 1956 թ․, N10
- Калантарь Л. А., Ольга Майсурян, 1961
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|