Թիֆլիսի հայ դրամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Թիֆլիսի հայ դրաման ստեղծվել է 1921 թվականին։ Թատրոնի դերասանական և ռեժիսորական կազմը անընդհատ փոխվում էր, այդ իսկ պատճառով ներկայացումները զգալիորեն տարբերվում էին մեկը մյուսից, որն էլ խանգարում էր միասնական ոճի ներկայացումներ ստեղծելուն։ 1930-ական թվականներին թատրոնը գտնվում էր դժվար վիճակում, քանի որ թույլ ներկայացումները վանում էին հանդիսատեսին։ 1932-1933 թվականներին թատերաշրջանում վերականգնվում են Արշակ Բուրջալյանի բեմադրություններից մի քանիսը՝ «Դատավճիռ», «Արյունոտ անապատ», «Անմեղ մեղավորները»։ Նոր բեմադրություններ են պատրաստում նաև Ստեփան Քափանակյանը և Ալեքսանդր Աբարյանը, սակայն թատրոնի կյանքում ոչինչ չէր փոխվում։

1936 թվականի մարտի 29-ին «Շահնամե» ներկայացումով բացվում է Թիֆլիսի հայ դրամայի նոր շենքը Հավլաբար թաղամասում։ Նոր բեմադրությունները զգալիորեն բարձրացրեցին թատրոնի հեղինակությունը։ Այդ գործում մեծ էր Ալեքսանդր Աբարյանի դերը։ 1937-1940 թվականներին նա բեմադրում է մի շարք պիեսներ՝ «Քանդած օջախ», «Թոնդրակեցիներ», «Թշնամիներ»։ Բազմաթիվ հաջող բեմադրություններով հանդես եկավ նաև Ֆերդինանդ Բժիկյանը։ Թատրոն է հրավիրվում նաև Լևոն Քալանթարը[1]:

Թատրոնի ռեժիսորները[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնում բեմադրված ներկայացումները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դ. Գրադովի և Վ. Օռլովի «Հռոմի պապ»
  • Ա. Զինոևի «Բամբակ»
  • Գ. Գոարիկի և Պ. Գուրովի «Բուլղարիան կրակե օղակներում»
  • Կ. Գորբունովի «Սառցահալ»
  • «Իզրայիլ»
  • «Երկու որբ»
  • «Միմոս»
  • «Տրիլբի»
  • «Օվկիանոսից այն կողմ»
  • «Անհայտ կինը»
  • «Ապահարզանի անակնկալները»
  • Դատավճիռ»
  • «Արյունոտ անապատ»
  • «Անմեղ մեղավորները»
  • «Շահնամե», (1936 թ)
  • Ն. Պոգոդինի «Արիստոկրատներ»
  • Ալեքսանդր Կորնեյչուկի «Պլատոն Կրեչետ»
  • «Ամպրոպ»
  • Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»
  • «Քանդած օջախ»
  • «Թոնդրակեցիներ»
  • «Թշնամիներ»

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ սովետական թատրոնի պատմություն։ Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն։ 1967