Օդրի Լորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օդրի Լորդ
Ծննդյան անունանգլ.՝ Audrey Geraldine Lorde
Ծնվել էփետրվարի 18, 1934(1934-02-18)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել էնոյեմբերի 17, 1992(1992-11-17)[1][4][5][…] (58 տարեկան)
Վախճանի վայրՍանտա Կրուս, Սենթ Քրուս, USVI, ԱՄՆ[6]
Մասնագիտությունգրադարանավար, բանաստեղծուհի, վիպասան, գրող, կանանց իրավունքների պաշտպան, ակնարկագիր, համալսարանի դասախոս, ուսուցչուհի, ֆեմինիստ և փիլիսոփա
Լեզուանգլերեն
Ազգությունաֆրոամերիկացի
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան (1961)[6], Հանթեր քոլեջ[6], Հանթեր քոլեջի ավագ դպրոց[6], Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան[6] և Columbia University School of Library Service?
Ուշագրավ աշխատանքներSister Outsider?, The Cancer Journals?, Zami: A New Spelling of My Name?, Uses of the Erotic: The Erotic as Power? և Cables to Rage?
ԱշխատավայրJohn F. Kennedy-Institute for North American Studies?, Lehman College?, Lehman College?, John Jay College of Criminal Justice?[7][8], Tougaloo College?[9] և Հանթեր քոլեջ[8]
Պարգևներ
 Audre Lorde Վիքիպահեստում

Օդրի Լորդ (անգլ.՝ Audrey Geraldine Lorde;փետրվարի 18, 1934(1934-02-18)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 17, 1992(1992-11-17)[1][4][5][…], Սանտա Կրուս, Սենթ Քրուս, USVI, ԱՄՆ[6]), ամերիկացի գրող և բանաստեղծուհի, ֆեմինիստ, քաղաքացիական իրավունքների համար պայքարի ակտիվիստ։ Նրա պոեզիան առանձնանում է տեխնիկական վարպետությամբ և հուզական արտահայտությամբ, բանաստեղծությունները հաճախ արտահայտում են քաղաքացիական և սոցիալիստական անարդարության զայրույթը և վրդովմունքը, որը նա տեսել է ամբողջ կյանքի ընթացքում[10]։ Նրա ստեղծագործությունների թեման, ինչպես արձակ, այնպես էլ բանաստեղծական է, կենտրոնացած է եղել քաղաքացիական իրավունքների, ֆեմինիազմի և կանանց սև ինքնության ուսումնասիրության վրա։

Կյանքի վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորդը ծնվել է Նյու Յորքի Հարլեմ քաղաքում, Կարիբյան տարածաշրջանից ներգաղթածների ընտանիքում։ Նրա հայրը՝ Ֆրեդերիկ Լորդը Բարբադոսից էր, իսկ մայրը՝ Լինդա Լորդը, Գրենադային պատկանող Կարիակու կղզուց։ Եղել է երեք դուստրերից ամենափոքրը։ Լորդի վաղ ուսուցման և դաստիարակության մեջ կարևոր դեր է խաղացել նրա մայրը։ Չորս տարեկանում սկսել է խոսել, Օդրին շուտով սովորել է կարդալ և գրել։ Իր առաջին բանաստեղծությունը գրել է ութերորդ դասարանում։

1951 թվականին ավարտել է Հանթերի քոլեջը՝ ինտելեկտուալ, շնորհալի երեխաների համար նախատեսված հաստատությունը։ Ուսման ընթացքում Լորդը «Seventeen» ամսագրում հրապարակել է իր առաջին բանաստեղծությունը։ Ուսումնառության ընթացքում մասնակցել է Գարլեմի գրողների Գիլդիայի կողմից կազմակերպված պոեզիայի սեմինարներին։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդրի Լորդը 1954 թվականն անցկացրել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանում, և այդ ժամանակաշրջանը նկարագրել է որպես նորացման և ինքնահաստատման ժամանակ։ Ընդունել է իր ինքնությունը անհատական և գեղարվեստական մակարդակում՝ որպես բանաստեղծ[11]։ Նյու Յորք վերադառնալուն պես Լորդը հաճախել է Հանթերի քոլեջ և ավարտել այն 1959 թվականին։ Շարունակելով ստեղծագործել, աշխատել է գրադարանավար։ Ուսումը շարունակել է Կոլումբիայի համալսարանում՝ 1961 թվականին ստանալով գրադարանագիտության մագիստրոսի աստիճան։ Այս ժամանակահատվածում աշխատել է Մաունթ-Վերնոնի հանրային գրադարանում[12]։

1962 թվականին Օդրի Լորդն ամուսնացել է իրավաբան Էդվին Ռոլինսի հետ։ Նրանց ամուսնությունը տևել է մինչև 1970 թվականը, նրանք ունեցել են երկու երեխա։

1968 թվականին Լորդը պաշտոն է ստացել Միսիսիպի նահանգի Տուգալուի քոլեջում[13]։ Այնտեղ և Մեքսիկայում անցկացրած ժամանակահատվածում, ձեռք է բերել կարևոր ստեղծագործական հմտություն։ Օդրին իր երիտասարդ սևամորթ ուսանողների հետ դասընթացներ է վարել, հաճախ քննարկելով այդ ժամանակ արդիական՝ քաղաքացիական իրավունքների հարցը։ Նրա բանաստեղծությունների գիրքը՝ Cables to Rage արտացոլում է Տուգալուում նրա գտնվելու փորձը[14]։

1972 թվականից մինչև 1987 թվականը Լորդն ապրել է Սթաթեն Այլենդ կղզում։ Այս ժամանակահատվածը նշանավորվել է ստեղծագործությամբ, դասավանդմամբ և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցմամբ, մասնավորապես, նա համահիմնադրել է Kitchen-Table: Women of Color Press[15] , Հասարակական կազմակերպություններ Women’s Coalition of St. Croix[16] և Sisterhood in Support of Sisters-ը (վերջինս՝ 80-ականների վերջին, հիմնադրվել է Հարավային Աֆրիկայում՝ ապարտհեյդից տառափող կանանց օգնելու համար)։

Բեռլինյան տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին Լորդն աշխատել է Արևմտյան Բեռլինի ազատ համալսարանում, որպես հրավիրված պրոֆեսոր։ Լորդին հրավիրել է Դագմար Շուլցը, որի հետ հանդիպել է 1980 թվականին Կոպենհագենում՝ ՄԱԿ-ի կանանց համաշխարհային համաժողովին[17]։ Գերմանիայում գտնվելու ընթացքում Լորդը դարձել է ազդեցիկ գործիչ աֆրո-գերմանական շարժման մեջ[18]։ Բեռլինում մի խումբ սևամորթ ակտիվիստների հետ միասին Օդրի Լորդը հորինել է «աֆրո-գերմանացի» տերմինը և Գերմանիայում ստեղծել սև շարժումը[19]։

Պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորդի բանաստեղծական աշխատանքները պարբերաբար լույս են տեսել 60-ականների ընթացքում՝ Լենգսթոն Հյուզի «New Negro Poets» USA հրատարակությունում, մի քանի արտասահմանյան անթոլոգիաներում։ Այդ ժամանակ Լորդը ակտիվություն է ցուցաբերել քաղաքացիական իրավունքների, հակապատերազմական և ֆեմինիստական շարժումներում։ 1968 և 1970 թվականներին համապատասխանաբար լույս են տեսել Լորդի առաջին՝ «The First Cities» և երկրորդը «Cables to Rage» ժողովածուները։

1973 թվականին From a «Land Where Other People Live» ժողովածուն առաջադրվել է «Ազգային գրքի» մրցանակի։ Նրանում ներկայացված է Լորդի անձնական պայքարն իր ինքնության համար և սոցիալական անարդարության դեմ նրա զայրույթը[20]։

Չնայած այդ հրատարակությունների հարաբերական հաջողությանը, 1976 թվականին «Coal» ժողովածուի թողարկումը Օդրի Լորդին դարձրել է «Black Arts Movement»-ի ազդեցիկ ձայնը, իսկ նրա հրատարակությունը «Norton» հրատարակչությունում ընդարձակ լսարանին օգնել է ծանոթանալ իր ստեղծագործությանը։ Գիրքը պարունակել է ինչպես նոր, այնպես էլ հին բանաստեղծություններ, միավորված այնպիսի թեմաներով, որոնք բանաստեղծուհուն հայտնիություն էին բերել․ զայրույթ ռասիզմի դեմ, նրա հիացմունք սև ինքնության հանդեպ։

1991-1992 թվականներին Լորդը եղել է Նյու Յորք նահանգի պաշտոնական բանաստեղծը[21]։

Արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«The Cancer Journals» (1980 թվական) գիրքը, որը մասամբ կազմված է 1970-ականների վերջի անձնական օրագրերից, և «A Burst of Light» (1988 թվական) գիրքը ոչ գեղարվեստական արձակի օրինակներ են, որոնցում արտացոլված է Լորդի դիագնոստիկայի հետ կապված՝ կրծքագեղձի քաղցկեղը բուժելու և վերականգնվելու փորձը[22]։ Երկու գրքերում էլ Լորդը վերլուծում է հիվանդության, դրա բուժման, ֆիզիկական գեղեցկության և պրոթեզավորման արևմտյան հայացքները, ինչպես նաև առաջ է քաշում մահվան խնդիրը, դրա հանդեպ վախի, վիկտիմիզացիայի, ներքին ուժերի կյանքի համար մղված պայքարի թեմաները[23]։

Zami վեպ․ «A New Spelling of My Name»-ը (1982) գրված է որպես «կենսաբիոլոգիա»։ Այն նվիրված է գրողի մանկությանը և չափահասությանը։ Պատմվածքում արտացոլված է Լորդի սեռականության և ինքնաճանաչման էվոլյուցիան։

Sister Outsider գիրք․ «Essays and Speeches» (1984) գրքում Լորդն ընդգծում է մարգինալ խմբերի փորձի կաևորությունը, որպեսզի տեսանելի դարձնի նրանց պայքարը ռեպրեսիվ հասարակության մեջ։ Նա ընդգծում է մարդկանց տարբեր խմբերի (հատկապես սպիտակ և աֆրոամերիկացի կանանց) ընդհանուր լեզու գտնելու անհրաժեշտությունը[23]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդրի Լորդը մասնակցել է մի քանի փաստագրական ֆիլմերի ստեղծմանը։ Մասնավորապես, Before Stonewall (1984) և բրիտանական կարճաժամկետ Emergence (1986) ֆիլմը։ Մի քանի փաստագրական ֆիլմեր ստեղծվել են արխիվային գրառումների հիման վրա։ Մասնավորապես, 2012 թվականին թողարկվել է Դագմար Շուլցի Audre Lorde-Die Berliner Jahre 1984-1992 փաստագրական ֆիլմը Բեռլին կատարած այցերի ընթացքում նկարահանված կադրերի հիման վրա։

Ներդրումը ֆեմինիստական քննարկումներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորդը եղել է ինտերսեկցինալության մեծ երկրպագու՝ քսաներորդ դարի երկրորդ կեսի ազատագրական շարժումների շուրջ քննարկումներում[24]։

Ռասիզմը, կապիտալիզմը, ԼԳԲՏ անձանց իրավունքների, անօրինական ներգաղթյալների կամ ծանր ախտորոշմամբ մարդկանց քննադատելու փորձերը, առաջացրել են դիմադրություն։ Լորդի հասարակական ակտիվության հայտնի և կարևոր փաստ է դարձել նրա բանավեճը Մերի Դեյլիի (Mary Daly) հետ։ Լորդի ազդեցությունը հատկապես ընդգծվում է այսպես կոչված ֆեմինիզմի երրորդ ալիքի համատեքստում։

Հետագա տարիներ՝ մահ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին Լորդը և նրա գործընկեր Գլորիա Ջոզեֆը (Gloria Joseph) տեղափոխվել են Գլորիայի հայրենիք՝ Սանտա Կրուս։ 1978 թվականից ի վեր Օդրին պայքարել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ, վեց տարի անց նրա մոտ լյարդի քաղցկեղ են ախտորոշել։ Բանաստեղծուհին համընդհանուր ճանաչում էր վայելում դեռ կենդանության օրոք։ Մահացել է 1992 թվականի նոյեմբերի 17-ին՝ 58 տարեկան հասակում։

Նրա պատվին անվանվել է Audre Lorde Award գրական մրցանակը, Callen-Lorde Community Health Center բժշկական կենտրոնը և Audre Lorde Project հասարակական կազմակերպությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 http://www.britannica.com/EBchecked/topic/348057/Audre-Lorde
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 http://www.english.illinois.edu/maps/poets/g_l/lorde/life.htm
  7. http://www.nyclgbtsites.org/site/audre-lorde-residence/
  8. 8,0 8,1 https://poets.org/poet/audre-lorde
  9. https://www.poetryfoundation.org/poets/audre-lorde
  10. «Audre Lorde». Poetry Foundation. 2018 թ․ մարտի 17. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  11. «Audre Lorde's Life and Career». www.english.illinois.edu. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  12. Kulii2, Beverly Threatt. «Audre Lorde's Life and Career». University of Illinois Department of English website. University of Illinois at Urbana-Champaign. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  13. «Audre Lorde». Poets.org. Վերցված է 2009 թ․ հուլիսի 9-ին.
  14. The Norton Anthology of African-American Literature: Volume 2. — Нп3. |издание=Third |страницы=637—639 |isbn=978-0-393-92370-4 |язык=en |автор=Kimerly W. Benston |ответственный=Gates, Jr., Henry Louis; Smith, Valerie A. |год=2014
  15. «Audre Lorde Residence». NYC LGBT Historic Sites Project. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  16. Kimerly W. Benston (2014).
  17. «Audre Lorde - The Berlin Years». www.audrelorde-theberlinyears.com.
  18. Dagmar Schultz (2015).
  19. Michaels, Jennifer (2006).
  20. Kulii, Beverly Threatt; Ann E. Reuman; Ann Trapasso. «Audre Lorde's Life and Career». University of Illinois Department of English website. University of Illinois at Urbana-Champaign. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
  21. «Audre Lorde 1934–1992». Enotes.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
  22. Popova, Maria (2018 թ․ մարտի 1). «A Burst of Light: Audre Lorde on Turning Fear Into Fire». Brain Pickings (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
  23. 23,0 23,1 Kulii, Beverly Threatt; Ann E. Reuman; Ann Trapasso. «Audre Lorde's Life and Career». University of Illinois Department of English website. University of Illinois at Urbana-Champaign. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
  24. Olson, Lester C.; «Liabilities of Language: Audre Lorde Reclaiming Difference.»