Օդրի Լորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օդրի Լորդ
Ծննդյան անունանգլ.՝ Audrey Geraldine Lorde
Ծնվել էփետրվարի 18, 1934(1934-02-18)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել էնոյեմբերի 17, 1992(1992-11-17)[1][4][5][…] (58 տարեկան)
Վախճանի վայրՍանտա Կրուս, Սենթ Քրուս, USVI, ԱՄՆ[6]
Մասնագիտությունգրադարանավար, բանաստեղծուհի, վիպասան, գրող, կանանց իրավունքների պաշտպան, ակնարկագիր, համալսարանի դասախոս և ուսուցչուհի
Լեզուանգլերեն
Ազգությունաֆրոամերիկացի
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան (1961)[6], Հանթեր քոլեջ[6], Հանթեր քոլեջի ավագ դպրոց[6], Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան[6] և Columbia University School of Library Service?
Ուշագրավ աշխատանքներSister Outsider?, The Cancer Journals?, Zami: A New Spelling of My Name?, Uses of the Erotic: The Erotic as Power? և Cables to Rage?
ԱշխատավայրJohn F. Kennedy-Institute for North American Studies?, Lehman College?, Lehman College?, John Jay College of Criminal Justice?[7][8], Tougaloo College?[9] և Հանթեր քոլեջ[8]
Պարգևներ
 Audre Lorde Վիքիպահեստում

Օդրի Լորդ (անգլ.՝ Audrey Geraldine Lorde;փետրվարի 18, 1934(1934-02-18)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 17, 1992(1992-11-17)[1][4][5][…], Սանտա Կրուս, Սենթ Քրուս, USVI, ԱՄՆ[6]), ամերիկացի գրող և բանաստեղծուհի, ֆեմինիստ, քաղաքացիական իրավունքների համար պայքարի ակտիվիստ։ Նրա պոեզիան առանձնանում է տեխնիկական վարպետությամբ և հուզական արտահայտությամբ, բանաստեղծությունները հաճախ արտահայտում են քաղաքացիական և սոցիալիստական անարդարության զայրույթը և վրդովմունքը, որը նա տեսել է ամբողջ կյանքի ընթացքում[10]։ Նրա ստեղծագործությունների թեման, ինչպես արձակ, այնպես էլ բանաստեղծական է, կենտրոնացած է եղել քաղաքացիական իրավունքների, ֆեմինիազմի և կանանց սև ինքնության ուսումնասիրության վրա։

Կյանքի վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորդը ծնվել է Նյու Յորքի Հարլեմ քաղաքում, Կարիբյան տարածաշրջանից ներգաղթածների ընտանիքում։ Նրա հայրը՝ Ֆրեդերիկ Լորդը Բարբադոսից էր, իսկ մայրը՝ Լինդա Լորդը, Գրենադային պատկանող Կարիակու կղզուց։ Եղել է երեք դուստրերից ամենափոքրը։ Լորդի վաղ ուսուցման և դաստիարակության մեջ կարևոր դեր է խաղացել նրա մայրը։ Չորս տարեկանում սկսել է խոսել, Օդրին շուտով սովորել է կարդալ և գրել։ Իր առաջին բանաստեղծությունը գրել է ութերորդ դասարանում։

1951 թվականին ավարտել է Հանթերի քոլեջը՝ ինտելեկտուալ, շնորհալի երեխաների համար նախատեսված հաստատությունը։ Ուսման ընթացքում Լորդը «Seventeen» ամսագրում հրապարակել է իր առաջին բանաստեղծությունը։ Ուսումնառության ընթացքում մասնակցել է Գարլեմի գրողների Գիլդիայի կողմից կազմակերպված պոեզիայի սեմինարներին։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդրի Լորդը 1954 թվականն անցկացրել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանում, և այդ ժամանակաշրջանը նկարագրել է որպես նորացման և ինքնահաստատման ժամանակ։ Ընդունել է իր ինքնությունը անհատական ​​և գեղարվեստական ​​մակարդակում՝ որպես բանաստեղծ[11]։ Նյու Յորք վերադառնալուն պես Լորդը հաճախել է Հանթերի քոլեջ և ավարտել այն 1959 թվականին։ Շարունակելով ստեղծագործել, աշխատել է գրադարանավար։ Ուսումը շարունակել է Կոլումբիայի համալսարանում՝ 1961 թվականին ստանալով գրադարանագիտության մագիստրոսի աստիճան։ Այս ժամանակահատվածում աշխատել է Մաունթ-Վերնոնի հանրային գրադարանում[12]։

1962 թվականին Օդրի Լորդն ամուսնացել է իրավաբան Էդվին Ռոլինսի հետ։ Նրանց ամուսնությունը տևել է մինչև 1970 թվականը, նրանք ունեցել են երկու երեխա։

1968 թվականին Լորդը պաշտոն է ստացել Միսիսիպի նահանգի Տուգալուի քոլեջում[13]։ Այնտեղ և Մեքսիկայում անցկացրած ժամանակահատվածում, ձեռք է բերել կարևոր ստեղծագործական հմտություն։ Օդրին իր երիտասարդ սևամորթ ուսանողների հետ դասընթացներ է վարել, հաճախ քննարկելով այդ ժամանակ արդիական՝ քաղաքացիական իրավունքների հարցը։ Նրա բանաստեղծությունների գիրքը՝ Cables to Rage արտացոլում է Տուգալուում նրա գտնվելու փորձը[14]։

1972 թվականից մինչև 1987 թվականը Լորդն ապրել է Սթաթեն Այլենդ կղզում։ Այս ժամանակահատվածը նշանավորվել է ստեղծագործությամբ, դասավանդմամբ և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցմամբ, մասնավորապես, նա համահիմնադրել է Kitchen-Table: Women of Color Press[15] , Հասարակական կազմակերպություններ Women’s Coalition of St. Croix[16] և Sisterhood in Support of Sisters-ը (վերջինս՝ 80-ականների վերջին, հիմնադրվել է Հարավային Աֆրիկայում՝ ապարտհեյդից տառափող կանանց օգնելու համար)։

Բեռլինյան տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին Լորդն աշխատել է Արևմտյան Բեռլինի ազատ համալսարանում, որպես հրավիրված պրոֆեսոր։ Լորդին հրավիրել է Դագմար Շուլցը, որի հետ հանդիպել է 1980 թվականին Կոպենհագենում՝ ՄԱԿ-ի կանանց համաշխարհային համաժողովին[17]։ Գերմանիայում գտնվելու ընթացքում Լորդը դարձել է ազդեցիկ գործիչ աֆրո-գերմանական շարժման մեջ[18]։ Բեռլինում մի խումբ սևամորթ ակտիվիստների հետ միասին Օդրի Լորդը հորինել է «աֆրո-գերմանացի» տերմինը և Գերմանիայում ստեղծել սև շարժումը[19]։

Պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորդի բանաստեղծական աշխատանքները պարբերաբար լույս են տեսել 60-ականների ընթացքում՝ Լենգսթոն Հյուզի «New Negro Poets» USA հրատարակությունում, մի քանի արտասահմանյան անթոլոգիաներում։ Այդ ժամանակ Լորդը ակտիվություն է ցուցաբերել քաղաքացիական իրավունքների, հակապատերազմական և ֆեմինիստական շարժումներում։ 1968 և 1970 թվականներին համապատասխանաբար լույս են տեսել Լորդի առաջին՝ «The First Cities» և երկրորդը «Cables to Rage» ժողովածուները։

1973 թվականին From a «Land Where Other People Live» ժողովածուն առաջադրվել է «Ազգային գրքի» մրցանակի։ Նրանում ներկայացված է Լորդի անձնական պայքարն իր ինքնության համար և սոցիալական անարդարության դեմ նրա զայրույթը[20]։

Չնայած այդ հրատարակությունների հարաբերական հաջողությանը, 1976 թվականին «Coal» ժողովածուի թողարկումը Օդրի Լորդին դարձրել է «Black Arts Movement»-ի ազդեցիկ ձայնը, իսկ նրա հրատարակությունը «Norton» հրատարակչությունում ընդարձակ լսարանին օգնել է ծանոթանալ իր ստեղծագործությանը։ Գիրքը պարունակել է ինչպես նոր, այնպես էլ հին բանաստեղծություններ, միավորված այնպիսի թեմաներով, որոնք բանաստեղծուհուն հայտնիություն էին բերել․ զայրույթ ռասիզմի դեմ, նրա հիացմունք սև ինքնության հանդեպ։

1991-1992 թվականներին Լորդը եղել է Նյու Յորք նահանգի պաշտոնական բանաստեղծը[21]։

Արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«The Cancer Journals» (1980 թվական) գիրքը, որը մասամբ կազմված է 1970-ականների վերջի անձնական օրագրերից, և «A Burst of Light» (1988 թվական) գիրքը ոչ գեղարվեստական ​​արձակի օրինակներ են, որոնցում արտացոլված է Լորդի դիագնոստիկայի հետ կապված՝ կրծքագեղձի քաղցկեղը բուժելու և վերականգնվելու փորձը[22]։ Երկու գրքերում էլ Լորդը վերլուծում է հիվանդության, դրա բուժման, ֆիզիկական գեղեցկության և պրոթեզավորման արևմտյան հայացքները, ինչպես նաև առաջ է քաշում մահվան խնդիրը, դրա հանդեպ վախի, վիկտիմիզացիայի, ներքին ուժերի կյանքի համար մղված պայքարի թեմաները[23]։

Zami վեպ․ «A New Spelling of My Name»-ը (1982) գրված է որպես «կենսաբիոլոգիա»։ Այն նվիրված է գրողի մանկությանը և չափահասությանը։ Պատմվածքում արտացոլված է Լորդի սեռականության և ինքնաճանաչման էվոլյուցիան։

Sister Outsider գիրք․ «Essays and Speeches» (1984) գրքում Լորդն ընդգծում է մարգինալ խմբերի փորձի կաևորությունը, որպեսզի տեսանելի դարձնի նրանց պայքարը ռեպրեսիվ հասարակության մեջ։ Նա ընդգծում է մարդկանց տարբեր խմբերի (հատկապես սպիտակ և աֆրոամերիկացի կանանց) ընդհանուր լեզու գտնելու անհրաժեշտությունը[23]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդրի Լորդը մասնակցել է մի քանի փաստագրական ֆիլմերի ստեղծմանը։ Մասնավորապես, Before Stonewall (1984) և բրիտանական կարճաժամկետ Emergence (1986) ֆիլմը։ Մի քանի փաստագրական ֆիլմեր ստեղծվել են արխիվային գրառումների հիման վրա։ Մասնավորապես, 2012 թվականին թողարկվել է Դագմար Շուլցի Audre Lorde-Die Berliner Jahre 1984-1992 փաստագրական ֆիլմը Բեռլին կատարած այցերի ընթացքում նկարահանված կադրերի հիման վրա։

Ներդրումը ֆեմինիստական քննարկումներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորդը եղել է ինտերսեկցինալության մեծ երկրպագու՝ քսաներորդ դարի երկրորդ կեսի ազատագրական շարժումների շուրջ քննարկումներում[24]։

Ռասիզմը, կապիտալիզմը, ԼԳԲՏ անձանց իրավունքների, անօրինական ներգաղթյալների կամ ծանր ախտորոշմամբ մարդկանց քննադատելու փորձերը, առաջացրել են դիմադրություն։ Լորդի հասարակական ակտիվության հայտնի և կարևոր փաստ է դարձել նրա բանավեճը Մերի Դեյլիի (Mary Daly) հետ։ Լորդի ազդեցությունը հատկապես ընդգծվում է այսպես կոչված ֆեմինիզմի երրորդ ալիքի համատեքստում։

Հետագա տարիներ՝ մահ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին Լորդը և նրա գործընկեր Գլորիա Ջոզեֆը (Gloria Joseph) տեղափոխվել են Գլորիայի հայրենիք՝ Սանտա Կրուս։ 1978 թվականից ի վեր Օդրին պայքարել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ, վեց տարի անց նրա մոտ լյարդի քաղցկեղ են ախտորոշել։ Բանաստեղծուհին համընդհանուր ճանաչում էր վայելում դեռ կենդանության օրոք։ Մահացել է 1992 թվականի նոյեմբերի 17-ին՝ 58 տարեկան հասակում։

Նրա պատվին անվանվել է Audre Lorde Award գրական մրցանակը, Callen-Lorde Community Health Center բժշկական կենտրոնը և Audre Lorde Project հասարակական կազմակերպությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 http://www.britannica.com/EBchecked/topic/348057/Audre-Lorde
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 http://www.english.illinois.edu/maps/poets/g_l/lorde/life.htm
  7. http://www.nyclgbtsites.org/site/audre-lorde-residence/
  8. 8,0 8,1 https://poets.org/poet/audre-lorde
  9. https://www.poetryfoundation.org/poets/audre-lorde
  10. «Audre Lorde»։ Poetry Foundation։ 2018-03-17։ Վերցված է 2018-03-18 
  11. «Audre Lorde's Life and Career»։ www.english.illinois.edu։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-21-ին։ Վերցված է 2017-10-28 
  12. Kulii2 Beverly Threatt։ «Audre Lorde's Life and Career»։ University of Illinois Department of English website։ University of Illinois at Urbana-Champaign։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-21-ին։ Վերցված է 2013-03-08 
  13. «Audre Lorde»։ Poets.org։ Վերցված է 2009-07-09 
  14. The Norton Anthology of African-American Literature: Volume 2. — Нп3. |издание=Third |страницы=637—639 |isbn=978-0-393-92370-4 |язык=en |автор=Kimerly W. Benston |ответственный=Gates, Jr., Henry Louis; Smith, Valerie A. |год=2014
  15. «Audre Lorde Residence»։ NYC LGBT Historic Sites Project։ Վերցված է 2018-04-19 
  16. Kimerly W. Benston (2014).
  17. «Audre Lorde - The Berlin Years»։ www.audrelorde-theberlinyears.com 
  18. Dagmar Schultz (2015).
  19. Michaels, Jennifer (2006).
  20. Kulii Beverly Threatt, Ann E. Reuman, Ann Trapasso։ «Audre Lorde's Life and Career»։ University of Illinois Department of English website։ University of Illinois at Urbana-Champaign։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-21-ին։ Վերցված է 2019-04-13 
  21. «Audre Lorde 1934–1992»։ Enotes.com։ Վերցված է 2019-04-13 
  22. Popova Maria (2018-03-01)։ «A Burst of Light: Audre Lorde on Turning Fear Into Fire»։ Brain Pickings (անգլերեն)։ Վերցված է 2019-02-19 
  23. 23,0 23,1 Kulii Beverly Threatt, Ann E. Reuman, Ann Trapasso։ «Audre Lorde's Life and Career»։ University of Illinois Department of English website։ University of Illinois at Urbana-Champaign։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-21-ին։ Վերցված է 2013-03-08 
  24. Olson, Lester C.; «Liabilities of Language: Audre Lorde Reclaiming Difference.»