Օդա Քրոհգ
Օդա Քրոհգ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 11, 1860[1][2][3][…] |
Ծննդավայր | Åsgårdstrand, Borre Municipality, Վեստֆոլ, Նորվեգիա |
Վախճանվել է | հոկտեմբերի 19, 1935[3][4] (75 տարեկան) |
Մահվան վայր | Օսլո, Նորվեգիա |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ոճ | Kristiania Bohemians? |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Gunnar Heiberg, the Author? |
Հայր | Christian Lasson? |
Մայր | Alexandra von Munthe af Morgenstierne? |
Ամուսին | Քրիստիան Քրոհգ[5] և Jørgen Engelhart?[6] |
Զավակներ | Nana Krohg Schweigaard?[7] և Per Krohg? |
ստորագրություն | |
Oda Krohg Վիքիպահեստում |
Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգ, ծնված Լասոն ազգանունով (նորվ.՝ Othilia Pauline Christine Lasson, հունիսի 11, 1860[1][2][3][…], Åsgårdstrand, Borre Municipality, Վեստֆոլ, Նորվեգիա - հոկտեմբերի 19, 1935[3][4], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի նկարչուհի, դիմանկարների և բնանկարների վարպետ։
Հռչակավոր նկարիչ Քրիստիան Քրոհգի կինը։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգը ծնվել է 1935 թվականի հունիսի 11-ին Նորվեգիայում։ Նրան կարճ ձևով սկսեցին անվանել Օդա։ Ապագա նկարչուհին ծնվել է հարուստ ու ապահովված ընտանիքում։ Նրա հայրը Օտտո Կարլն էր, ով զբաղվում էր կառավարական դատավարություններով։ Իսկ մայրը Ալեքսանդրա Քաթրինա ֆոն Մունտե աֆ Մորգենստերնեն է։ Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգի մայրական կողմի տատիկը ռուս իշխանուհի Ալեքսանդրա Սերգեևնա Սոլտիկովա էր։ Ընտանիքում բացի Օդայից, մեծանում էին նաև նրա ութ քույրերն ու երկու եղբայրները։
1881 թվականին Օդան ամուսնանում է արդյունաբերող Յորգեն Էնգելհարդտի հետ։ Այս ամուսնության արդյունքում ծնվում են նրանց երկու երեխաները։ Սակայն այս հանգամանքը չխանգարեց, որպեսզի երկու տարի անց նրանք ամուսնալուծվեն։ Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգը դրանից հետո ապրում է իր սեփական տանը և գեղանկարչության դասեր վերցնում նորվեգացի նկարիչ Էրիկ Թեոդոր Վերենշելդից։ Հետո սկսում է ուսանել Քրիստիան Քրոհգի մոտ։ Արվեստով զբաղվելը և շրջապատող արվեստագետների միջավայրը ճակատագրական եղան Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգի համար։ Էդվարդ Մունկի հետ միասին Օդան Քրոհգը Օսլոյի արվեստի կարևոր դեմքերն էին հանդիսանում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին։ Ի դեպ Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգին շնորհեցին «Բոհեմի թագուհի» տիտղոսը։ Բացի Մունկից ու Օդայից, այդ բոհեմական միջավայրում կայի նաև այլ նկարիչներ, գրողներ, բանաստեղծներ։ Այդ թվում նաև Յապպե Նիլսենը, Հանս Եգերը և Գուննար Հեյբերգը։
1888 թվականի հոկտեմբերին Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգը ամուսնացավ իր նախկին ուսուցչի՝ Քրիստիան Քրոհգի հետ։ Նրանք համատեղ կյանքի ընթացքում ունեցան երկու աղջիկներ՝ Նանան և ապագա գեղանկարիչ Պեր Քրոհգը։ 1890-ական թվականներին ընտանիքը տեղափոխվում է Բեռլին։ 1901 թվականին Օդան գնում է Փարիզ։ Ավելի ուշ նկարչուհին իր ստեղծագործական կյանքն անցկացնում է Մոնպառնասում։ Կարճ ժամանակում Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգը ծանոթանում է ֆրանսիացի ականավոր նկարիչների ու արվեստագետների հետ։ Դրանց թվում էր Անրի Մատիս: 1903 թվականին Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգը իր ստեղծագործությունները ցուցադրության է ներկայացնում փարիզյան սալոնում։ Իսկ մեկ տարի անց նաև անհատական ցուցահանդես է կազմակերպում Աշնանային սալոնում, որից հետո, մինչև 1909 թվականը, Օդան անփոփոխ կերպով մասնակցեց այդ նույն սալոնի ցուցադրություններին։ Այդ ընթացքում Օդան սիրավեպ է սկսում բանաստեղծ և գրաքննադատ Յապպե Նիլսոնի հետ։ Բայց ամուսնու հետ հաշտվում է ու միասին վերադառնում են Օսլո։
Մկարչուհին իր մահկանացուն կնքում է Օսլոյում 1935 թվականի հոկտեմբերի 19-ին, յոթանասունհինգ տարեկան հասակում գրիպից։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգի և Յապպե Նիլսոնի սիրային պատմությունը վրձնել է աշխարհահռչակ նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկը իր «Մելանխոլիա» կտավում։ Ստեղծագործությունում պատկերված է Յապպեն, որը այդ պահն գժտվել էր Օդայի հետ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Thieme-Becker «Allgemeines Lexikon der bildenden Künstler von der Antike bis zur Gegenwart», Leipzig: Seemann, 1907—1950; Taschenbuchausgabe: München: DTV (1992) ISBN 3-423-05908-7
- Ketil Bjørnstad: Oda, Suhrkamp Verlag (2008) ISBN 978-3-458-17385-4
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Էրիստիանն ու Նանան (1891)
-
«Aftenposten» թերթի հեղինակակիցը (1887)
-
Ճապոնական լուսամփոփ (1886)
-
Չինական լապտեր (1889)
-
Ամուսնու՝ Քրիստիան Քրոհգ դիմանկարը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Oda Krohg — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 KulturNav — 2015.
- ↑ 4,0 4,1 4,2 Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ https://tidsaand.no/person/jorgen-engelhart
- ↑ Norsk kunstnerleksikon (норв.) — (untranslated).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- krus.com; Kunstnere i Akershus About her connection to Akershus
- Sørlandets kunstmuseum Արխիվացված 2007-10-13 Wayback Machine About the painting Aftenposten (1887)
- o-vaering.no Արխիվացված 2007-09-28 Wayback Machine Gallery
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդա Քրոհգ» հոդվածին։ |
|