Jump to content

Օգոստինոս Սեքուլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օգոստինոս Սեքուլյան
Ծնվել է1921 սեպտեմբերի 19
ԾննդավայրԶուրջով, Տրանսիլվանիա
Մահացել էհուլիսի 20, 2014(2014-07-20) (92 տարեկան)
Քաղաքացիություն Ավստրիա
Մայրենի լեզուհայերեն
ԿրթությունՎիեննայի համալսարան
Մասնագիտությունդրամատուրգ

Օգոստինոս Սեքուլյան, (սեպտեմբերի 19, 1921, գյուղ Զուրջով, Տրանսիլվանիա (այժմ՝ Ռումինիայում) - հուլիսի 20, 2014[1]), բնագրագետ, տոմարագետ, դրամագետ, խմբագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1931 թվականին մեկնել է Վիեննա, ավարտել տեղի գիմնազիան (1939), ապա՝ համալսարանի փիլիսոփայության և աստվածաբանության ֆակուլտետը (19461938 թվականից Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ է (1944 թվականից՝ վարդապետ1944 թվականից զբաղվել է մանկավարժությամբ, եղել Վիեննայի մատենադարանի և թանգարանի վարիչ։ 1945-1947 թվականներին հետևել է համալսարանի ասորերենի, արամեերենի, եբրայերենի և արաբերենի դասընթացներին։ 1957 թվականին տեղափոխվել է Բեյրութ, 1959 - 1968 թվականներին՝ տեղի Մխիթարյան վարժարանի տնօրեն։ 1968 թվականին վերադարձել է Վիեննա, ընտրվել տեղի Մխիթարյան միաբանության վարչության անդամ։ 1980 թվականից՝ «Հանդես ամսօրյայի խմբագիր։ Սփյուռքի տարբեր պարբերականներում տպագրում է հայագիտական ուսումնասիրություններ, գեղարվեստական ստեղծագործություններ։ «Ազգային մատենադարան» մատենաշարով լույս է ընծայել բնագրագիտական կարևոր հետազոտություններ։ Լուրջ արժեք է ներկայացնում Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարանի ձեռագրերի Սեքուլյանի կազմած ցուցակը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 349