Jump to content

Վիեննայի մատենադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիեննայի մատենադարան, Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարան, հայերեն ձեռագրերի, գրքերի ու պարբերականների պահպանման կենտրոն Վիեննայում։ Հիմնել են Վիեննայի Մխիթարյանները, 1811 թվականին։ Վիեննայի մատենադարանի դերը մեծացել և հավաքածոները հարստացել են մասնավորապես 19-րդ դարի 2-րդ կեսին, երբ միաբանությունը դարձել է ուսումնական և հայագիտական կենտրոն։ Մատենադարանում պահպանվում է 2600 ձեռագիր (1984), այդ թվում՝ Թորոս Ռոսլինի, Աարգիս Պիծակի և այլոց ձեռքով նկարազարդված արժեքավոր մատյաններ։ 1895 թվականին տպագրվել է Հ․ Տաշյանի կազմած Վիեննայի մատենադարանի ձեռագրացուցակի առաջին հատորը, 1964 թվականին՝ երկրորդ հատորը (Հ․ Ոսկյան), 1983 թվականին՝ երրորդը (Օ․ Աեքուլյան)։ Հայերեն գրքերի և պարբերականների թիվը ավելի քան 150 հազար է, հայագիտությանն ու արևելագիտությանը վերաբերող օտարալեզու գրքերինը՝ ավելի քան 10 հազար։ Գրքային հավաքածուն համալրվում է ՀՍՍՀ-ից ու Սփյուռքի գաղթավայրերից ստացվող հրատարակություններով։ Վիեննայի մատենադարան․ սերտ կապերի մեջ է Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և հանրապետության գիտական այլ հաստատությունների ու գրադարանների հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 428