Քրիստոֆեր Հիլ
Քրիստոֆեր Հիլ անգլ.՝ Christopher Hill | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 6, 1912[1] |
Ծննդավայր | Յորք, Յորք, Նորթ Յորքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | փետրվարի 23, 2003[2] (91 տարեկան) |
Մահվան վայր | Օքսֆորդշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Բալիոլ քոլեջ և St Peter's School? |
Մասնագիտություն | պատմաբան |
Աշխատավայր | Օքսֆորդի համալսարան և Քարդիֆի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բեռլինի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Հունգարիայի գիտությունների ակադեմիա |
Ջոն էդուարդ Քրիստոֆեր Հիլ (անգլ.՝ John Edward Christopher Hill, փետրվարի 6, 1912[1], Յորք, Յորք, Նորթ Յորքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 23, 2003[2], Օքսֆորդշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի պատմաբան-մարքսիստ, 17-րդ դարի Անգլիական հեղափոխության գիտակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Էդուարդ Քրիստոֆեր Հիլը (John Edward Christopher Hill) ծնվել է 1912 թվականի փետրվարի 6-ին Յորքում (Յորքշիր կոմսություն)՝ Էդուարդ Հարոլդի (Edward Harold) և Ջենեթ Ավգուստի (Janet Augusta) ընտանիքում։ Հիլերների ընտանիքը միջին խավի ներկայացուցիչներ էին։ Հայրը փաստաբան է եղել, ինչպես նաև հայտնի մեթոդիստ[4]։ Արտաքնապես Քրիստոֆերը ավելի նման է եղել իր մորը։ Բայց ի տարբերություն տիկին Հիլի, որը շատ աշխույժ, զրուցասեր և հաճելի կին է եղել, Քրիստոֆերը հանգիստ բնավորության տեր էր[5]։ Հիլը սովորել է Սբ․ Պետրոսի դպրոցում։ Դպրոցի տարիներին Օքսֆորդի համալսարանի Բալլիոլ քոլեջի ներկայացուցիչները ուշադրություն են դարձրել Հիլի տաղանդին և հրավիրել նրան ուսանելու։
1931 թվականին համալսարանական ուսուցումից առաջ Հիլը երկար ժամանակ գտնվել է Ֆրայբուրգում, որտեղ ականատես է դարձել նացիստական խմբի իշխանության հասնելու ճանապարհին։ Հետագայում նա հիշել է, որ արդյունքում այդ իրադարձությունները նպաստել են իր արմատականացմանը։ Օքսֆորդում նա դարձել է մի շարք հեղինակավոր մրցույթների հաղթող։
Ուսման ընթացքում Հիլը դարձել է մարքսիստ և անդամակցել Մեծ Բրիտանական կոմունիստական խմբին։ 1935 թվականին Հիլը կատարել է տասը ամիս տևողությամբ ճանապարհորդություն դեպի ԽՍՀՄ, որտեղ սովորել է ռուսերեն և ուսումնասիրել խորհրդային պատմությունը, հատկապես այն, ինչը կապված է եղել Բրիտանիայի հետ։
Վերադառնալուց հետո դարձել է Քարդիֆի համալսարանի դասախոս և փորձել է ընդգրկվել ինտերնացիոնալ բրիգադի կազմում Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Նրան մերժել են, սակայն նա գտել է Իսպանիայի հետ համերաշխության մեկ այլ ձև՝ պատերազմից փախստական բասկ ժողովրդի օգնությունը։ Երկու տարի Քարդիֆում աշխատելուց հետո նա վերադարձել է Բալլիոլ քոլեջ 1938 թվականին՝ որպես անձնակազմի անդամ և դասախոսի օգնական։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբից հետո Հիլը անցել է ծառայության՝ որպես շարքային զինծառայող։ 1940 թվականին նա ստացել է թեթև հետևակի սպայի կոչում։ Մի փոքր ուշ (1941 թվականի հոկտեմբերին) նրան տեղափոխել են ռազմական հետախուզության ջոկատ, իսկ 1943 թվականին Արտաքին գործերի գրասենյակ, քանի որ ռուսաց լեզվի իր իմացությունն ու ԽՍՀՄ-ում ապրելը պահանջված է եղել։ Արտաքին գործերի գրասենյակում աշխատանքի ժամանակ նա Կ. Խոլմ (իր ազգանվան թարգմանությունն է ռուսերենով) կեղծանունով գրել է «Երկու համագործակցություն» աշխատությունը, որտեղ համեմատական է անցկացրել Բրիտանիայի և ԽՍՀՄ-ի միջև։ Պատերազմի ժամանակ Հիլը շարունակել է գիտական գործունեությունը․ այդ ժամանակ նա տպագրել է հոդվածների շարք՝ նվիրված անգլիական պատմության 17-րդ դարի հարցերին։
Պատերազմից հետո նորից վերադարձել է Օքսֆորդ՝ դասախոսի աշխատանքին (1949 թվականին դիմել է Կիլայի համալսարանում պատմության բաժնի նախագահի պաշտոնին, սակայն իր թեկնածությունը մերժվել է կոմունիստական կուսակցությանն անդամակցելու պատճառով)։
1946 թվականին Հիլը և մի շարք այլ պատմաբան-մարքսիստներ ստեղծել են Մեծ Բրիտանիայի կոմունիստական պատմաբանների խումբը։ 1952 թվականին Հիլն ու իր ընկերները (Էրիկ Հոբսբաում, Է․ Պ․ Տոմպսոն, Ռոդնի Հիլթոն, Դոնա Տոռռ և այլք) հիմնել են «Անցյալ և ներկա» (Past & Present) ամսագիրը, որը մասնագիտացել է սոցիալական պատմության մեջ։ 1955 թվականին բրիտանացի գիտնականների պատվիրակության կազմում ԽՍՀՄ կատարած այցի ժամանակ նա անհաջող կերպով փորձել է հանդիպել Բորիս Պաստեռնակի հետ, որպեսզի հանձնի ծանրոց էմիգրացված քույրերից։
Սակայն երբ 1956 թվականին տեղի է ունեցել խորհրդային ներխուժումը Հունգարիա, Հիլը, ինչպես և իր գործընկերների մեծամասնությունը, դուրս են եկել կուսակցությունից ի նշան բողոքի։ Սկզբում նա տատանվել է, սակայն լքել է Մեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցությունը 1957 թվականի սկզբին, երբ իր զեկույցներից մեկը ենթարկվել է քննադատության։ Ինչպես և Է․ Պ․ Տոմպոնը, նա խորհրդային ոճի մարքսիզմ-լենինիզմի դիրքերից անցել է դեպի մարքսիստական հումանիզմի։ Իր համախոհների հետ միասին դարձել է «նոր սոցիալական պատմությունների» և «ներքևից պատմությունների» հիմնադիրներից մեկը։
1956 թվականից հետո Հիլի գիտական կարիերան զարգացել է։ Իր ուսումնասիրությունները 17-րդ դարի անգլիական պատմության մասին մեծ տարածում են գտել և ճանաչվել գիտական համայնքի կողմից։ Այդ աշխատությունները հիմնվել են հրատարակված աղբյուրների վրա, որոնք հասանելի են Բոդլեյան գրադարանում, և մեծմասամբ պատմական ուսումնասիրությունների վրա, քան արխիվացված փաստաթղթերի։ 1965 թվականին Հիլը ընտրվել է Բիլլիոլ քոլեջի տնօրեն, նա զբաղեցրել է այդ պաշտոնը մինչ 1978 թվականին թոշակի անցնելը։ Այդ ժամանակ սկսվել են ուսանողական շարժումներ «նոր ձախեր» կարգախոսով, որպես ռեկտոր՝ նա իրեն դրսևորել է որպես առաջնորդ, որը կարողացել է հարթել ուսանողների և քոլեջի ղեկավարության միջև առճակատումը։
Բալլիոլ քոլեջից հետո նա դասավանդել է նաև Բաց համալսարանում։ Կյանքի վերջում տառապել է ալցհայմեր հիվանդությամբ։ Քրիստոֆեր Հիլը մահացել է 2003 թվականին ծերանոցում ուղեղային ատրոֆիայի հետևանքով։
Նա ամուսնացել է երկու անգամ և ունեցել չորս երեխա։ Իր առաջին կինը (1944 - 1954 թվականներ) եղել է Ինես Վոն (ծնվ․ Բարթլետտ), իրենց դուստրը՝ Ֆաննին, խեղդվել է 1986 թվականին Իսպանիա կատարած ճամփորդության ժամանակ։ Իր երկրորդ կինը (1956 թվականի հունվարի 2-ից - մինչ մահ) եղել է Բրիջիտ Այրին Մեյսոնը (ծնվ․ Սատտոն), որը իր կուսակցական և գործնական ընկերն է եղել (կոմունիստ և պատմաբան)։ Իրենց առաջին դուստր Քեյթը մահացել է ավտովթարի հետևանքով 1957 թվականին, որից հետո նրանք ունեցել են ևս երկու երեխա՝ Էնդրյու (ծնված 1958 թվականին) և Դինա (ծնված 1960 թվականին)։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիլի գիտական հետաքրքրությունների կենտրոնում Անգլիական հեղափոխությունը դիտարկվում է դասակարգային կառուցվածքի տեսանկյունից։ Հիլի առաջին ստեղծագործությունը՝ «1640 թվականների անգլիական հեղափոխությունը», լույս է տեսել 1940 թվականին (նկարագրվող դեպքերի 300-ամյակին) և արդյունքում բազմիցս վերահրատարակվել է (1949, 1955, 1959, 1966, 1968, 1987 թվականներին)։ Գիրքը թարգմանվել է ռուսերեն (հրառարակվել է 1947 թվականին), գերմաներեն, իտալերեն, ճապոներեն, լեհերեն, սլովակերեն և այլ լեզուներով։ Չնայած ԽՍՀՄ-ում ուսման երկարությանը, դրա մեջ Հիլը, լինելով սովետական պատմաբան Ե․ Ա․ Կոսմինսկիի ազդեցության տակ, «նա կարողացել է պաշտպանել իր լեզուն ստալինյան ձևից»[6]։
Այդ աշխատությունում Հիլն ընկել է հակասության մեջ դասական լիբերալիստական պատմագրության հետ, Անգլիայի քաղաքացիական պատերազմը համարելով ոչ այլ ինչ քան սահմանադրական և կրոնական ազատություն համար պայքար։ Հիլի կարծիքով, դա եղել է քաղաքական և հասարակական հեղափոխություն «մեծ հասրակական շարժում, ինչպես 1789 թվականի Ֆրանսիական հեղափոխությունը»[7], «Դասակարգայի պայքար», բռնապետ թագավորի՝ ով ներկայացնում էր հողատերերի և եկեղեցու շահերը/ռեակցիոն ուժերը, և խորհրդարանի՝ որտեղ առևտրական և արդյունաբերական քաղաքային դասերի ներկայացուցիչներն էին, յոմեններ և «առաջադեմ ջենթրի(ազնվականություն)» գյուղական համայնքներից։ Այս դասակարգային պայքարի հետևանքով «նախկին կարգուկանոնը՝ ավատատիրությունը, բռնի ուժով քանդվել է և դրա փոխարեն ստեղծվել կապիտալիստական հասարակական կարգ»։ Այս հայտարարությունը հակասության մեջ է մտել ոչ միայն բուրժուական պատմաբանների, այլև այն մարքսիստների հետ, ովքեր անգլիական կապիտալիզմի առաջացումը վերագրել են16-րդ դարին։ ԿՊՎ պատմաբանների խմբում ծագած քննարկումը ավարտվել է ընդունելով 1948 թվականը Անգլիական հեղափոխութկան մեկնաբանությամբ, Հիլի նախկին տարբերակը՝ որպես բուրժուական հեղափոխություն, որը հանգեցրել է ֆեոդալական համակարգի փոխարինմանը կապիտալիստականով։
Հիլի ամենավերջին ստեղծագործությունները ավելի մեծ ուշադրություն են դարձրել ոչ թե հիմքին, այլ լրացումներին։ Այսպիսով «Անգլիական հեղափոպության ինտելեկտուալ ծագման» մեջ ցույց է տրվել գիտական, իրավական և պատմական գաղափարների ազդեցությունը սոցիալ-տնտեսական գործունեության վրա, որոնք նպաստել են հեղափոխության իրականացմանը և հետադարձ կապին (օրինակ, ինչպես հեղափոխությունը և իր գաղափարները, բողոքական պուրիտանականությունը կրոնում, ինչպես են ազդել անգլիական գիտության վրա)։
1972 թվականին հրատարակված «Աշխարհը՝ գլխիվայր շրջված» («Աշխարհը գլխիվայր») մենագրությունը հաճախ են անվանում Հիլի ստեղծագործական ժառանգության լավագույն ստեղծագործությունը։ Այնտեղ 17-րդ դարի կեսերի Անգլիայի իրադարձությունները դիտվել են ոչ միայն որպես հաջողված բուրժուական հեղափոխություն, այլ նաև որպես ձախողված դեմոկրատական հեղափոխություն՝ պայքարող զանգվածների՝ բուրժուական պետությունից դուրս գալու անհաջող փորձ։ Նա արդեն դիտարկել է ոչ թե ամբողջ բուրժուական հեղափոխությունը, այլ «հեղափոխության մեջ եղած ապստամբությունը»՝ ռադիկալ սեկտաների գործունեությունը, որոնցից են դիգերները և ռանտերները, որոնք ժամանակից շուտ կանխագուշակել էին սոցիալիստական և ազատական գաղափարները։ Հեղինակը նաև նկարագրել է, որ կրոնական լեզվի քողի տակ տարբեր խմբեր առաջ են քաշել իրենց քաղաքական ծրագրերը․ լևելերները և քվակերները՝ քաղաքական հավասարությունը, դիգերները՝ հավասարեցնող կոմունիզմ, իսկ քաղաքական և տնտեսական հարցերից հեռու ռանտերները՝ ազատության և սիրո վերաբերյալ հեղափոխական տեսությունը («բացասական արձագանք նոր ստեղծվող կապիտալիզմին, մարդկային եղբայրության, ազատության և խիստ էթիկայի բաժանարար ուժի դեմ միասնության կոչ»)[8]։ Այս ամենի հետ մեկտեղ նա նշում է, որ այս սեկտաների կորցրած ավանդույթը հնարավոր է օգտակար լինի ժամանակակից հասարակությանը սոցիալիստական պրակտիկայոմ՝ եթե ոչ Անգլիայում, ապա «Երրորդ աշխարհի» երկրներում։
Իր ամենավերջին՝ «Անգլիական Աստվածաշունչ և 17-րդ դարի հեղափոխություն» գրքում, հարց է առաջացել, թե արդյո՞ք դարձավ անգլերեն թարգմանությամբ Աստվածաշունչը Անգլիական հեղափոխության համար «այն, ինչը Ժան-Ժակ Ռուսոն դարձել էր Ֆրանսիական հեղափոխության համար, իսկ Կարլ Մաքսը՝ ռուսական հեղափոխության համար»։ Ընդհանուր հաշվարկով նա գրել է 150-ից ավելի գիտական աշխատանք։ Բացի 17-րդ դարի պատմական աշխատություններից, գրել է ընթացիկ-քաղաքական և տեսական-մարքսիստական թեմաներով։ Պատերազմից հետո ավարտել է «Լենինը և ռուսական հեղափոխությունը» կապիտալիստական աշխատությունը։
Ընտրված աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անգլիական հեղափոխություն, 1640 թվական (1940 թվական)
- Անգլիական հեղափոխություն, Մ․Արտասահմանյան գրականության հրատարակչություն, 1947 - 184 թվականներ с. («Սկեպսիս» ամսագրի գրադարանում)
- Լենինը և ռուսական հեղափոխությունը (1947 թվական)
- Պուրիտանություն և հեղափոխություն․ 17-րդ դարի անգլիական հեղափոխության ուսումնասիրություն (1958 թվական)
- Հեղափոխությունների տասնամյակ․ 1603-1714 թվականներ (1961 թվական)
- Հասարակությունն ու պուրիտանությունը նախահեղափոխական Անգլիայում (1964 թվական)
- Անգլիական հեղափոպության ինտելեկտուալ ծագումը (1965 թվական)
- Բարեփոխումից մտածված հեղափոխություն․ Բրիտանիայի սոցիալական և տնտեսական պատմությունը 1530 - 1780 վականներին (1967 թվական)
- Անգլիական Աստվածաշունչ և 17-րդ դարի հեղափոխություն, Մ․ Իվի Ռան, 1998 - 490 թվականներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.theguardian.com/news/2003/feb/26/guardianobituaries.obituaries
- ↑ http://www.univ-paris3.fr/les-docteurs-honoris-causa-de-la-sorbonne-nouvelle--90298.kjsp
- ↑ Martin Kettle. Christopher Hill: Marxist historian whose radical interpretation of the 17th century changed the way we think about the English revolution Արխիվացված 2019-01-19 Wayback Machine // The Guardian, 26 February 2003.
- ↑ Beer S. Christopher Hill: Some Reminiscences // Puritans and Revolutionaries... P. 4.
- ↑ Британские историки-марксисты 1945—1990-х годов
- ↑ C. Hill (ed.). The English Revolution, 1640: Three Essays. L., 1941. P. 9.
- ↑ «Историк как марксист. «Группа историков» (глава из книги «The New History and the Old: Critical Essays and Reappraisals» (2004) Гертруды Химмельфарб)». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 20-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Английская Библия и революция XVII века. Արխիվացված 2019-01-29 Wayback Machine
- Батшев Д. А. Проблемы социальных движений первой трети XVII в. в трудах британского историка Кристофера Хилла
- Тимофеева М. В. Историк и время: британский марксист Кристофер Хилл // Известия Уральского государственного университета. Сер. 2, Гуманитарные науки. — 2009. — N 1/2 (63). — С. 239—247.
- Тимофеева М. В. Концепция английской буржуазной революции XVII века британского историка Кристофера Хилла: Автореферат диссертации к-та ист. наук / УрГУ Екатеринбург, 2009.
- Փետրվարի 6 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Փետրվարի 23 մահեր
- 2003 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Օքսֆորդի համալսարանի ակադեմիկոսներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Բրիտանացի պատմաբաններ
- Անգլիացի պատմաբաններ
- Պատմաբաններ
- Մարքսիստներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Անգլիայի քաղաքական գործիչներ
- Բրիտանացի գրողներ