Քրիստիան Ռոլֆս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստիան Ռոլֆս
գերմ.՝ Christian Rohlfs
Ծնվել էդեկտեմբերի 22, 1849(1849-12-22)[1][2][3][…]
ԾննդավայրGroß Niendorf, Segeberg, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա
Վախճանվել էհունվարի 8, 1938(1938-01-08)[1][2][3][…] (88 տարեկան)
Մահվան վայրՀագեն, Առնսբերգ, Province of Westphalia, Պրուսիա[4]
Քաղաքացիություն Գերմանական ռայխ
Մասնագիտություննկարիչ, գծանկարիչ, քանդակագործ և գծանկարիչ
Ոճէքսպրեսիոնիզմ
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչAlexandre Struys?
 Christian Rohlfs Վիքիպահեստում

Քրիստիան Ռոլֆս (գերմ.՝ Christian Rohlfs, դեկտեմբերի 22, 1849(1849-12-22)[1][2][3][…], Groß Niendorf, Segeberg, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա - հունվարի 8, 1938(1938-01-08)[1][2][3][…], Հագեն, Առնսբերգ, Province of Westphalia, Պրուսիա[4]), գերմանացի նկարիչ, գերմանական էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ։

Կյանքը և ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստիան Ռոլֆսը ծնվել է 1849 թվականին գյուղական ընտանիքում։ 1863 թվականին ծանր վնասվածքի հետևանքով անդամահատել են ոտքը։ Հաջորդ երկու տարիներին գամվել է անկողնուն։ Հենց այդ ժամանակ էլ սկսել է նկարել։ 1870 - 1881 թվականներին սովորել է Վայմարի գեղարվեստի ակադեմիայում։ Ուսումնառությունը բազմիցս ընդհատվել է հիվանդության պատճառով։ Այս շրջանում ստեղծել է առաջին կտավները իմպրեսիոնիզմի ոճով։

1901 թվականին տեղափոխվել է Հագեն, որտեղ Ֆոլկվանգ թանգարանին կից ստեղծում է նկարչական արվեստանոց։ 1902 թվականին Վայմարի ակադեմիան Ռոլֆսին տալիս է գեղանկարչության պրոֆեսորի կոչում։ 1905-1906 թվականների ամառային շրջանը անցկացնում է Գերմանիայի հարավում գտնվող Զոստ քաղաքում, որտեղ ծանոթանում է նկարիչ էքսպրեսիոնիստ Էմիլ Նոլդեի և Էդվարդ Մունկի հետ։ Ոգեշնչվելով նրանց, ինչպես նաև Վան Գոգի ստեղծագործությություններով՝ Ռալֆսը սկսում է ստեղծագործել էքսպրեսիոնիզմի ոճով՝մինչև կյանքի վերջը հավատարիմ մնալով այդ ուղղությանը[5]։ 1910-1912 թվականներին ապրում է Մյունխենում և Տիրոլում։

1919 թվականին 70 տարեկան հասակում ամուսնանում է, ինչից հետո շատ ճանապարհորդում է և նկարում։ 1922 թվականին Աախենի բարձրագույն տեխնիկական դպրոցի կողմից ստանում է արվեստի պատվավոր դոկտորի կոչում։ 1929 թվականի Հագենում բացվում է Քրիստիան Ռոլֆսի թանգարանը։ 1937 թվականին՝ նացիոնալ-սոցիալիստների` իշխանության գալուց հետո, Ռոլֆսի 412 աշխատանք հանվում են գերմանական թանգարաններից` բարձր արվեստի գործերի համարում չստանալով։

Լավագույն կտավներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արևածաղիկներ», 1903, Դորտմունդ, Օստվալ ամ թանգարան
  • «Մրգերով նատյուրմորտ», 1926, Էսսեն, Ֆոլկվանգ թանգարան
  • «Ծաղրածուների զրույցը», 1912, Դորտմունդ, Օստվալ ամ թանգարան
  • «Պարող մերկ կին», 1927, Դորտմունդ, Օստվալ ամ թանգարան
  • «Սուրբ Պետրոսի տաճարի աշտարակը Զոստում», 1918, Մանհեյմ, քաղաքային պատկերասրահ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • D.Elger: Expressionismus, Köln 2007
  • Die Welt der Malerei, Köln 1990

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Christian Rohlfs (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Christian Rohlfs — 2006.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118602217 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. "Christian Rohlfs (German, 1849–1938)". Museum of Modern Art, New York. Retrieved 14 December 2013

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]