Քրիստիան Ռոլֆս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Քրիստիան Ռոլֆս
Rohlfs - Selbstbildnis, 1918.jpeg
Ծնվել է դեկտեմբերի 22, 1849(1849-12-22)[1][2][3][4][5]
Ծննդավայր Groß Niendorf, Segeberg, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա
Վախճանվել է հունվարի 8, 1938(1938-01-08)[1][2][3][4][5] (88 տարեկանում)
Մահվան վայր Hagen, Առնսբերգ, Վեստֆալիա, Գերմանիա[6]
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտություն նկարիչ
Ոճ էքսպրեսիոնիզմ
Christian Rohlfs Վիքիպահեստում

Քրիստիան Ռոլֆս (գերմ.՝ Christian Rohlfs) դեկտեմբերի 22, 1849(1849-12-22)[1][2][3][4][5], Groß Niendorf, Segeberg, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա - հունվարի 8, 1938(1938-01-08)[1][2][3][4][5], Hagen, Առնսբերգ, Վեստֆալիա, Գերմանիա[6], գերմանացի նկարիչ, գերմանական էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ։

Կյանքը և ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստիան Ռոլֆսը ծնվել է 1849 թվականին գյուղական ընտանիքում։ 1863 թվականին ծանր վնասվածքի հետևանքով անդամահատել են ոտքը։ Հաջորդ երկու տարիներին գամվել է անկողնուն։ Հենց այդ ժամանակ էլ սկսել է նկարել։ 1870 - 1881 թվականներին սովորել է Վայմարի գեղարվեստի ակադեմիայում։ Ուսումնառությունը բազմիցս ընդհատվել է հիվանդության պատճառով։ Այս շրջանում ստեղծել է առաջին կտավները իմպրեսիոնիզմի ոճով։

1901 թվականին տեղափոխվել է Հագեն, որտեղ Ֆոլկվանգ թանգարանին կից ստեղծում է նկարչական արվեստանոց։ 1902 թվականին Վայմարի ակադեմիան Ռոլֆսին տալիս է գեղանկարչության պրոֆեսորի կոչում։ 1905-1906 թվականների ամառային շրջանը անցկացնում է Գերմանիայի հարավում գտնվող Զոստ քաղաքում, որտեղ ծանոթանում է նկարիչ էքսպրեսիոնիստ Էմիլ Նոլդեի և Էդվարդ Մունկի հետ։ Ոգեշնչվելով նրանց, ինչպես նաև Վան Գոգի ստեղծագործությություններով՝ Ռալֆսը սկսում է ստեղծագործել էքսպրեսիոնիզմի ոճով՝մինչև կյանքի վերջը հավատարիմ մնալով այդ ուղղությանը[7]: 1910-1912 թվականներին ապրում է Մյունխենում և Տիրոլում:

1919 թվականին 70 տարեկան հասակում ամուսնանում է, ինչից հետո շատ ճանապարհորդում է և նկարում։ 1922 թվականին Աախենի բարձրագույն տեխնիկական դպրոցի կողմից ստանում է արվեստի պատվավոր դոկտորի կոչում։ 1929 թվականի Հագենում բացվում է Քրիստիան Ռոլֆսի թանգարանը։ 1937 թվականին՝ նացիոնալ-սոցիալիստների` իշխանության գալուց հետո, Ռոլֆսի 412 աշխատանք հանվում են գերմանական թանգարաններից` բարձր արվեստի գործերի համարում չստանալով։

Լավագույն կտավներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արևածաղիկներ», 1903, Դորտմունդ, Օստվալ ամ թանգարան
  • «Մրգերով նատյուրմորտ», 1926, Էսսեն, Ֆոլկվանգ թանգարան
  • «Ծաղրածուների զրույցը», 1912, Դորտմունդ, Օստվալ ամ թանգարան
  • «Պարող մերկ կին», 1927, Դորտմունդ, Օստվալ ամ թանգարան
  • «Սուրբ Պետրոսի տաճարի աշտարակը Զոստում», 1918, Մանհեյմ, քաղաքային պատկերասրահ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • D.Elger: Expressionismus, Köln 2007
  • Die Welt der Malerei, Köln 1990

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]