Քունը և նրա խորթ եղբայր Մահը
Քունը և նրա խորթ եղբայր Մահը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջոն Ուիլյամ Ուոթերհաուս |
տարի | 1874 |
բարձրություն | 69,85 սանտիմետր |
լայնություն | 90,81 սանտիմետր |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
ժանր | այլաբանություն |
նյութ | յուղաներկ |
հավաքածու | անհայտ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
«Քունը և նրա խորթ եղբայր Մահը»[1] (անգլ.՝ Sleep and his Half-brother Death), անգլիացի նկարիչ Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսի նկարը՝ ստեղծված 1874 թվականին[2]։ Նկարում պատկերված են հին հունական դիցաբանությունից երկվորյակ եղբայրներ Հիպնոս և Թանատոս աստվածները։ Սա եղել է Ուոթերհաուսի առաջին կտավը, որը ցուցադրվել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայում[3]։ Ստեղծվել է այն բանից հետո, երբ նկարչի կրտսեր եղբայրը մահացել է տուբերկուլոզից[4]։
Նկարը գտնվում է մասնավոր հավաքածուում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Քունը և նրա խորթ եղբայր Մահը» նկարը վերաբերում է քնի և երազատեսության աստված Հիպնոսին ու մահվան աստված Թանատոսին, որոնք հունական դիցաբանության մեջ (ի տարբերություն կտավին դրած նկարչի անվանը) երկվորյակ եղբայրներ էին, գիշերվա աստվածուհի Նիքսի և հավերժական խավարի աստված Էրեբոսի զավակները։
Երկու պատանիները՝ Քունը (Հիպնոս) և Մահը (Թանատոս), նկարում պատկերված են միանման դիրքերով անկողնում պառկած, սակայն առաջին պլանում գտնվող կերպարը, որը մարմնավորում է Քունը, լույսով է պատված, իսկ Մահվանը կերպավորող եղբայրը թաղված է խավարի մեջ[5]։ Քունը գրկել է կակաչներ՝ երազների և հեքիաթային երազատեսության խորհրդանիշը[6]։ Դիտողի հայացքին զուգընթաց՝ առաջին պլանից դեպի հետինը, այն ասես շարժվում է կյանքից դեպի մահ[7]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Сон и его сводный брат Смерть. Джон Уильям Уотерхаус (1849-1917)». gallerix.ru (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Sleep and his Half-brother Death». johnwilliamwaterhouse.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Noakes, Aubrey. 2004. Waterhouse: John William Waterhouse. London: Chaucer Press. p. 23. 1-904449-39-5
- ↑ Hobson, Anthony. 1989. J. W. Waterhouse. Oxford: Phaidon Christie's. pp. 20-21. 0-7148-8066-3
- ↑ Kryger, Meir H. (2013). Atlas of Clinical Sleep Medicine: Expert Consult - Online. Elsevier Health Sciences. էջ 61. ISBN 978-0-323-28917-7.
- ↑ Krahn, Lois E.; Silber, Michael H.; Morgenthaler, Timothy I. (2010). Atlas of Sleep Medicine. CRC Press. էջ 5. ISBN 978-1-84184-763-4.
- ↑ «John William Waterhouse. Part 1». wordpress.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
|