Քոուլ Սփրոուս
Քոուլ Սփրոուս | |
---|---|
Քոուլ Սփրոուսը 2017 թվականին | |
Ի ծնե անուն՝ | Cole Mitchell Sprouse |
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 4, 1992[1][2] (32 տարեկան) |
Ծննդավայր՝ | Արեցո, Իտալիա[3][4] |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասան |
Կարիերա՝ | 1993-2012, 2015-այժմ[5] |
Պարգևներ՝ | «Teen Choice Awards» (կրկնակի) |
IMDb։ | ID 0819850 |
Քոուլ Միտչել Սփրոուս (անգլ.՝ Cole Mitchell Sprouse, օգոստոսի 4, 1992[1][2], Արեցո, Իտալիա[3][4][6]), ամերիկացի դերասան։
Դիլան Սփրոուսի երկվորյակ եղբայրը։
Առավել հայտնի է որպես Քոդի Մարտին՝ «Զաքի և Քոդի կյանքը» հեռուստասերալից, ինչպես նաև որպես Ջաքհեդ՝ «Ռիվերդեյլ» հեռուստասերիալից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիլան և Քոուլ երկվորյակները ծնվել են 1992 թվականի օգոստոսի 4-ին, Իտալիայի Օրեցո քաղաքում, երբ նրանց ծնողներ Մեթյու Սփրոուսը և Մելանի Ռայթը Տոսկանա քաղաքում անգլերեն էին դասավանդում[7]։ Քոուլի անունը դրվել է ջազ երգիչ և դաշնակահար Նեթ Քինգ Քոուլի պատվին[8]։ Նա ծնվել է իր ավագ եղբայր Դիլանից 15 րոպե հետո[9]։
Վաղ գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղբայրները իրենց դերասանական կարիերան՝ հեռուստատեսությունում և կինոյում սկսել են շատ վաղ հասակում, ընդ որում խաղացել են միասին, նույնիսկ նույն դերը կատարել են երկուսով։
Դերերի շարքում, որոնք կատարել է իր կարիերայի սկզբում՝ եղբոր հետ, առանջնանում են Փատրիք Քելին՝ «Գրեյսը կրակի մեջ» հեռուստասերիալում (1993—1998), Ջուլիանան՝ «Ընկերներ» ֆիլմում (1999), Ֆիստաշիո Դիսգայզին՝ «Վերամարմնավորման գիտակը» կատակերգությունում[10]։ 2001 թվականին Քոուլը սկսեց նկարահանվել «Ընկերներ» հեռուստասերիալում, որպես Ռոս Հելերի որդի։ Դա առաջին դերն էր, որտեղ եղբայրը նրան չէր փոխարինում[11]։
2005 թվականին Քոուլը «Զաքի և Քոդիի կյանքը» հեռուստասերիալում կատարել է Քոդի Մարտինի դերը, իսկ նրա եղբայրը՝ Զաք Մարտինի։ Սերիալը ստացել է դրական արձագանք, որից հետո Զաքը և Քոդին նկարահանվում էին տարբեր հեռուստատեսային ծրագրերում։
Սակայն 2011 թվականին նրանք իրենց դերասանական կարիերայում դադար հայտարարեցին, որպեսզի ընդունվեն Նյու Յորքի համալսարան[12], որտեղ Քոուլը կենտրոնացավ հնագիտության և հումանիտար առարկաների վրա։ 2015 թվականին, երբ նրանք ավարտեցին համալսարանը շարունակեցին նկարահանվել կինոյում[13], բայց այս անգամ արդեն առանձին։
Ռիվերդեյլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիվերդեյլ հեռուստասերիալը, որը թողարկվել է 2017 թվականին, հիմնված է Արչիի մասին կոմիքների վրա, որը 1941 թվականից սկսած թողարկում է անկախ «Archie Comics» հրատարակչությունը։ Համաամերիկյան ճանաչողություն ձեռք բերելուց և հաջորդող մոռացումից հետո 2010-ական թվականներից այն նորից արդի դարձավ` շնորհիվ հեռուստասերիալի։ Գլխավոր հերոս Արչի Էնդրյուսի դերակատար ընտրվեց Քեյ Ջեյ Ապան, իսկ նրա լավագույն ընկերոջ՝ մտածկոտ, ժուժկալ և տարօրինակ Ջաքհեդ Ջոնսի՝ Քոուլ Սփրոուսը[14], ով մինչ այդ հիմնականում կատարել էր հայտնի և գլամուրային դեռահասի դերեր[15]։
Ջագհեդին նվիրված հարցազրույցում Քոուլը ասել է, որ մանկությունից նա ծանոթ է Արչիի մասին կոմիքսներին, սակայն խոստովանում է, որ դրանք նրա սիրելի կարդալու նյութերը չեն եղել։ Ջագհեդը, ի տարբերություն կոմիքսի հերոսին, քիչ է հետաքրքրված սննդով։ Ավելին, Քոուլի խոսքերով, նա աշխատում է հեռուստասերիալում առավելագույնը քիչ սնվել, որպեսզի հիշվի իր հերոսի հոբբին[16]։
Առավել հետաքրքիր էր Ջագհեդ Ջոնսի գլխի զարդարանքը։ Արչիի մասին կոմիքսները սկսել են ստեղծվել դեռևս 1940-ական թվականներին, և Ջագհեդը կրում էր ֆետրե գլխարկ՝ զիգզագ կտրվածքով և վեր բարձրացված եզրերով, որոնք կոչվում են «Whoopee cap» և այդ ժամանակ բավականին հայտնի էին։ Կոքմիքսի ստեղծման տարիներին այդ գլխի զարդարանքը դուրս էր եկել կիրառությունից և ասոցացվում էր միայն Ջագհեդի հետ։ Հեռուստասերիալում Ջագհեդը կրում է ժամանակակից բրդե գլխարկ, սակայն նրա կառուցվածքը նման է կոմիքսի հերոսի զարդարանքին։ Քոուլ Սփրոուսն այդ առիթով ասել է. «Գլխարկն ավելի ժամակակից է և համապատասխանում է հեռուստասերիալին։ Նրանք դեռևս կապված են։ Սա լրիվ ուրիշ գլխարկ է, բայց իմաստը մնում է նույնը»[16]։ Քոուլը գլխարկը անվանում է «beanie crown», որը նշանակում է գլխարկ-թագ։
Չնայած գլխավոր հերոսների անսպասելի ընտրությանը` այն ստացել է դրական արձագանքներ, իսկ երկու գլխավոր հերոսներն էլ ստացել են մրցանակներ։ Քոուլ Սփրոուսը ջագհեդ Ջոնս հերոսի շնորհիվ ստացել է «Teen Choice Awards» մրցանակը 2017 թվականին միանգամից երկու անվանակարգերում՝ «Դրամատիկ սերիալի լավագույն դերասան» և «Լավագույն հեռուստատեսության զույգ» (Լիլի Ռեյնհարթի հետ միասին:)
2017 թվականին Քոուլը եղել է Ջիմի Ֆելոնի «The Tonight Show» շոուի հյուր[17]։
2018 թվականի սկզբին ծանուցել են «Five Feet Apart» ֆիլմը, ռոմանտիկ դրամա, որտեղ Քոուլ Սփրոուսը կատարում է գլխավոր հերոսի դերը[18]։
Անձնական տվյալները
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոուլ Սփրոուսը հանդիսանում է կոմիքսների երկրպագու և միևնույն ժամանակ աշխատում է Լոս Անջելեսի «Meltdown» կոմիքս-խանութում[16]։
Քոուլ Սփրոուսը հետաքրքրվում է լուսանկարչությամբ։ Նա նկարահանումներ է կազմակերպել մի շարք նորաձևության ամսագրերի համար, որոնցից են՝ Teen Vogue, L’Uomo Vogue և The Sunday Times Style, ոչ միայն որպես մոդել, այլ նաև որպես լուսանկարիչ[19][20][21][22]։
Քոուլը ունի երկու ինստրագրամյան էջ։ Առաջինը իր հիմնական էջն է, իսկ երկրորդ էջում նա տեղադրում է պատահական անցորդների լուսանկարները, որը հենց ինքն է նկարում, երբ իրեն են նկարում։ «Elle» հարցաազրույցի ժամանակ նա նշել է, որ դա օգնում է նրան ազատվել անհանգստությունից, որը առաջանում է, երբ երկրպագուները ցուցաբերում են հանգիստ չտվող վարք։ Երբ այդ անհանգստությունը անցավ, Քոուլը դադարեց թարմացնել երկրորդ էջը[23]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | Դերը | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
1993-1998 | Գրեյսը կրակի մեջ | Grace Under Fire | Պատրիկ Քելի | 72 էպիզոդ |
1998 | Խելագար հեռուստատեսություն | Mad TV | տղա | 3.22, 4.1 |
1999 | Մեծ հայրիկ | Big Daddy | Ջուլիան Մաքգրետ | |
1999 | Տիեզերագնացի կինը | The Astronaut’s Wife | երկվորյակ | |
2000-2002 | Ընկերներ | Friends | Բեն Գելեր | 7 էպիզոդ |
2001 | Անառակի օրագիրը | Diary of a Sex Addict | Սեմի կրտսեր | |
2001 | Ես տեսա, թե ինչպես է մայրիկը համբուրում Ձմեռ Պապին | I Saw Mommy Kissing Santa Claus | Ջասթին Քարվեր | |
2001 | Մղձավանջների սենյակը | The Nightmare Room | Բադի | էպիզոդ «Scareful What You Wish For» |
2001 | 70-ականների շոուն | That '70s Show | Բիլի | էպիզոդ «Eric’s Depression» |
2002 | Վերամարմնավորման վարպետը | The Master of Disguise | փոքրիկ Ֆիստաշիո Դիսգայսի | |
2002 | Ութ խելագար գիշեր | Eight Crazy Nights | զինվորականի խաղալիքը | հնչյունավորում |
2003 | Apple Jack | Ջեք Փայն | կարճամետրաժ ֆիլմ | |
2003 | Հարված, ևս մեկ հարված | Just for Kicks | Քոուլ Մարտին | |
2004 | Խորհուրդներ | The Heart Is Deceitful Above All Things | 10-ամյա Իերեմիա | |
2005-2008 | Զաքի և Քոդիի կյանքը | The Suite Life of Zack & Cody | Քոդի Մարտին | 87 էպիզոդ |
2006 | Կայսրի նոր դպրոցը | The Emperor’s New School | Զիմ | «Oops, All Doodles/Chipmunky Business» էպիզոդի հնչյունավորում |
2006 | Այդպիսի Ռեյվեն | That’s So Raven | Քոդի Մարտին | Էպիզոդ «Checkin' Out» |
2006 | Խարտյաշի ամենաարտասովոր Սուրբ ծնունդը | Holidaze: The Christmas That Almost Didn’t Happen | տղա | |
2007 | Արքայազնը և մուրացկանը։ Ժամանակակից պատմություն | A Modern Twain Story: The Prince and the Pauper | Էդի Թյուդոր | |
2008-2011 | Կյանքը նավակողին | The Suite Life on Deck | Քոդի Մարտին | 71 էպիզոդ |
2009 | Էփլթաունի թագավորները | The Kings of Appletown | Քլեյթոն | |
2009 | Ուեյվերլի Փլեյսի կախարդները | Wizards of Waverly Place | Քոդի Մարտին | «Cast-Away (To Another Show)» էպիզոդ |
2009 | Հանա Մոնտանա | Hannah Montana | Քոդի Մարտին | «Super(stitious) Girl» էպիզոդ |
2009 | Կախարդները նավակողին Հանա Մոնտանայի հետ | Wizards on Deck with Hannah Montana | Քոդի Մարտին | |
2010 | Ես՝ ռոք խմբում | I’m in the Band | Քոդի Մարտին | «Weasels on Deck» էպիզոդ |
2010 | Քունգ ֆու Մագու | Kung Fu Magoo | Բրեդ Լենդրի | հնչյունավորում |
2011 | Երկուսը ճանապարհին | The Suite Life Movie | Քոդի Մարտին | |
2017-2023 | Ռիվերդեյլ | Riverdale | Ջագհեդ Ջոնս |
Մրցանակներ և նոմինացիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Награды и номинации | |||||
---|---|---|---|---|---|
Մրցանակ | Տարի | Կատեգորիա | Սերտիֆիկատ | Արդյունք | Շանոթագրություն |
YoungStar Awards | 1999 | Լավագույն երիտասարդ դերասանը՝ կատակերգությունում | Մեծ հայրիկ | Առաջադրված | [24] |
MTV Movie & TV Awards | 2000 | MTV կինոմրցանակը լավագույն դերասանական խմբի համար | Առաջադրված | [25] | |
Blockbuster Entertainment Awards | Երկրորդ պլանի լավագույն դերասան - կատակերգություն | Առաջադրված | [26] | ||
Երիտասարդ դերասան | Լիամետրաժ ֆիլմի լավագույն ճեղքումը - 10-ամյա դերասան | Առաջադրված | [27] | ||
Երիտասարդ դերասան | 2006 | Лучший молодой актёр телесериала — комедия или драма | Զաքի և Քոդիի կյանքը | Առաջադրված | [28] |
Kids' Choice Awards | 2007 | Լավագույն հեռոըստատեսային դերասան | Առաջադրված | [29] | |
Երիտասարդ դերասան | Լավագույն հեռուստատեսային կատակերգության կամ ողբերգության ճեղքում | Առաջադրված | [30] | ||
Kids' Choice Awards | 2008 | Լավագույն հեռուստատեսային դերասան | Առաջադրված | [31] | |
Kids' Choice Awards | 2009 | Լավագույն հեռուստատեսային դերասան | Առաջադրված | [32] | |
Kids' Choice Awards | 2010 | Լավագույն հեռուստատեսային դերասան | Առաջադրված | [33] | |
Kids' Choice Awards | 2011 | Լավագույն հեռուստատեսային դերասան | Առաջադրված | [34] | |
Shorty Awards | 2017 | Լավագույն դերասան | Առաջադրված | [35] | |
Teen Choice Awards | Լավագույն դրամատիկ դերասան | Ռիվերդեյլ | Հաղթանակ | [36] | |
Լավագույն զույգ (Լիլի Ռեյնհարթի հետ միասին) | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 https://rollingstone.uol.com.br/entretenimento/5-curiosidades-sobre-cole-e-dylan-sprouse-gemeo-mais-novo-inspiracao-dos-nomes-e-mais-lista/
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.thethings.com/how-dylan-and-cole-sprouse-became-famous-twins-brothers-suite-life/
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.insider.com/cool-facts-about-cole-sprouse-2019-6
- ↑ Crystal Ball (05/21/2015). «Recent Grads Dylan And Cole Sprouse Have A 'Suite' Future Ahead». MTV News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-09-23-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Dylan Sprouse» (անգլերեն). TV Guide. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Official Sprouse Bros Website About Page». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 4 февраля 2018-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն); Invalid|url-status=
|url-status=http://www.sprousebros.com/fans/about.php
(օգնություն) - ↑ James Brady (08/17/2007). «In Step With®... Dylan and Cole Sprouse». Parade Magazine. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 4 февраля 2018-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն); Invalid|url-status=
|url-status=http://www.parade.com/articles/editions/2007/edition_08-19-2007/In_Step_With...Dylan_and_Cole
(օգնություն) - ↑ Mad Kids (2006 թ․ մայիս). «The Mad Kids Chatroom: This Month: Dylan & Cole Sprouse». Mad Kids. 1 (#3): 26–28.
- ↑ «The Suite Life on Deck». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 4 февраля 2018-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն); Invalid|url-status=
|url-status=http://disneychannelmedianet.com/web/showpage/showpage.aspx?program_id=3117282&type=csprouse
(օգնություն) - ↑ «Before They Were Zack & Cody». People (անգլերեն). 2009 թ․ մայիսի 20. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Audrey McClelland (2010 թ․ օգոստոսի 24). «The Sprouse Brothers Unveil Their Milk Mustache Ad». Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Crystal Bell (05/20/2015). «Dylan And Cole Sprouse Just Graduated From NYU And Our Childhood Is Over». MTV (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-04-22-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Andreeva, Nellie (2016 թ․ փետրվարի 9). «'Riverdale' Archie Comics CW Pilot Casts Its Betty Cooper & Jughead Jones». Deadline.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Քոուլ Սփրոուսը վերջին հարցազրույցներում ձգտում է խուսափել իր նախկին դերերից, չնայած ասում է, որ հենց դրանք են իրեն օգնել դառնալ այն մարդը, ով հիմա նա հանդիսանում է (2017 թվական).
- ↑ 16,0 16,1 16,2 Riverdale’s Cole Sprouse: From Comics Connoisseur to Iconic Jughead
- ↑ Teenvogue. Cole Sprouse Shares Photos of His First "Tonight Show" Appearance
- ↑ Riverdale's Cole Sprouse to star in new tear-jerker movie
- ↑ «Cole Sprouse and Hermione Corfield Teamed Up for an Epic Collaboration». Teen Vogue (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Marine, Brooke. «Cole Sprouse Continues To Be the Hottest Photographer of the Moment». W Magazine (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Emily Brozyna (2017 թ․ մայիսի 15). «Cole Sprouse Dishes About Working With Kendall Jenner». M Magazine. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Jen Juneau (2017 թ․ հուլիսի 11). «Cole Sprouse took the most ethereal photos of Sophie Turner because Jughead is a legit fashion photographer». HelloGiggles (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Emily Tannenbaum (2017 թ․ ապրիլի 13). «Cole Sprouse: "Riverdale Is About to Ignite Into Flames"». ELLE (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «YoungStar Awards (1999)». IMDb. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Movie Awards 2000 - MTV Movie Awards - MTV». MTV. Արխիվացված է օրիգինալից 2020-05-22-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Blockbuster Entertainment Awards (2000)». IMDb. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «The Young Artist Awards congratulates all the nominees and winners». Young Artist Awards. Արխիվացված է օրիգինալից 2000 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 4 февраля 2018-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն); Invalid|url-status=
|url-status=http://www.youngartistawards.org/noms21.htm
(օգնություն) - ↑ «27th Annual Young Artist Awards – Nominations». Young Artist Awards. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 4 февраля 2018-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն); Invalid|url-status=
|url-status=http://www.youngartistawards.org/noms27.htm
(օգնություն) - ↑ «2007 Host/Nominees Release / Nickelodeon Kids' Choice Awards 2007 Press Kit». Nickelodeon Kids' Choice Awards. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «27th Annual Young Artist Awards – Nominations». Young Artist Awards. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 4 февраля 2018-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն); Invalid|url-status=
|url-status=http://www.youngartistawards.org/noms28.htm
(օգնություն) - ↑ «Nickelodeon Kids' Choice Awards 2008 Press Kit». Nickelodeon Kids' Choice Awards. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Nickelodeon Kids' Choice Awards 2009 Press Kit | Nominees». Nickelodeon Kids' Choice Awards. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Nickelodeon Kids' Choice Awards 2010 Press Kit | Releases». Nickelodeon Kids' Choice Awards. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «2011 Nickelodeon's Kids Choice Awards Press Kit | 2011 Host». 2011 Nickelodeon's Kids Choice Awards. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Spangler, Todd (2017 թ․ մարտի 2). «Shorty Awards 2017 Social-Media Finalists Announced». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Teen Choice Awards 2017: 'Riverdale,' Fifth Harmony Shut Out Competition». Variety (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
{{cite news}}
:|first=
missing|last=
(օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոուլ Սփրոուս» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 4 ծնունդներ
- 1992 ծնունդներ
- Ապրող անձինք
- Արեցցո քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի տղա երեխա դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Դերասաններ այբբենական կարգով
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ