Jump to content

Քիմ Պետրաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քիմ Պետրաս
գերմ.՝ Kim Petras
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 27, 1992(1992-08-27)[1] (32 տարեկան)
ԾննդավայրԲոնն, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտություներգիչ և երգերի հեղինակ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքkimpetras.com
 Kim Petras Վիքիպահեստում

Քիմ Պետրաս (գերմ.՝ Kim Petras, օգոստոսի 27, 1992(1992-08-27)[1], Բոնն, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), գերմանացի երգչուհի և երգերի հեղինակ։ Քիմի դեբյուտային մինի ալբոմը, որը հետո հեռացվել է կայքերից թողարկվել է 2011 թվականի մարտի 11-ին և կոչվել է «One Piece Of Tape»։ Հետագայում սկսնակ փոփ աստղին նկատել է Լուկաշ Գոտվալդ (Dr. Luke) և նրան ձայնագրել է իր լեյբլում։ 2017 թվականի օգոստոսի 1-ին տեղի է ունեցել դեբյուտային սինգլի պրեմիերան «I Don’t Want It All», իսկ դեբյուտային ալբոմը թողարկվել է 2023 թվականի հունիսի 23-ին։ Պետրասի սկավառակագրությունը հարուստ է, բացի դեբյուտային աշխատանքներից, այն ներառում է միքսթեյփեր և մինի ալբոմներ՝ «URN OFF THE LIGHT, VOL. 1» (2018), «Clarity» (2019), «TURN OFF THE LIGHT» (2020), «Slut Pop» (2022), երկրորդ ստուդիական ալբոմը՝ «Problématique» (2023) և սինգլներ։ Երգչուհին հայտնի է նաև Նիկի Մինաժի, Սեմ Սմիթի, Փերիս Հիլթոնի, Մեգան Թրեյնորի, Չարլի XCX-ի, SOPHIE-ի և այլոց հետ իր աշխատանքներով։ Պետրասը ունի Գրեմմիի մեկ արձանիկ, որը ստացել է Սեմ Սմիթի հետ «Unholy» երգի համար (Գրեմմիի 65-րդ մրցանակաբաշխության ժամանակ)։ Նա դարձել է երկրորդ տրանս կինը, որն արժանացել է Գրեմմիի (առաջինը Վենդի Կառլոսն է եղել, որը երեք արձանիկ ստացել է 1969 թվականին), բայց առաջինն է եղել, որը ստացել է այն 21-րդ դարում և իր անվանակարգում։

Քիմ Պետրասը ծնվել է Տիմ Պետրաս անունով՝ 1992 թվականի օգոստոսի 27-ին[3]։ Նրա ծնողները՝ Լուտցը և Քոննին, ասում էին, որ Քիմը 2 տարեկանից պնդել է, որ նա աղջիկ է։ Աստիճանաբար պարզ է դարձել, որ դա «միայն ժամանակավոր չէ»[4]։ Քիմը 13 տարեկանից հորմոնային թերապիա է անցել Համբուրգում և մասնակցել տրանսգենդերների իրավունքների համար պայքարին[5]։ Նա կատարել է սեռափոխության վիրահատության օրենքով սահմանված տարիքից՝ 18 տարեկանից երկու տարի շուտ՝ հոգեբույժների առաջարկով[6]։

Երաժշտական ​​կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Պետրասը մի քանի տեսահոլովակ է ձայնագրել, որտեղ նա երգել է տանը և տեղադրել է դրանք համացանցում։ Նրա տեսահոլովակները, որոնք ներառել են նրա սեփական ստեղծագործությունները նկատել է գերմանացի երաժշտական ​​պրոդյուսեր Ֆաբիան Գորգը։ Այնուհետև նա երաժշտություն է ձայնագրել նրա հետ իր անկախ լեյբլում՝ Joyce Records-ում[3]։

2008 թվականին թողարկվել է ևս երկու ստեղծագործություն, այս անգամ պրոդյուսեր Գորգի կողմից։ Առաջին ստեղծագործությունը՝ «Last Forever»-ը թողարկվել է առցանց և բավականին հայտնի է դարձել YouTube-ում և MySpace-ում[7]։ Քիչ անց՝ նույն տարվա սեպտեմբերին, նա գերմանական շուկայում հրապարակվել է իր առաջին առևտրական սինգլը՝ «Fade Away»[8]։ Նույն ժամանակահատվածում թողարկվել են «When Dreams Come True», «Die for You», «Boomerang», «Magnetic» երգերը (KeeMo-ի հետ միասին)։

2010 թվականին գերմանացի դիջեյ և պրոդյուսեր Կլաասը թողարկել է երկու հոլովակ՝ սկսնակ արտիստի մասնակցությամբ։ Դրանք կոչվել են «Flight To Paris» և «Heartbeat»: Դիջեյներ Ռենե Ռոդրիգեսը և Դենի Լոուրենսը կատարել են դրանց ռեմիքսը։

2011 թվականի մարտի 11-ին Քիմը թողարկել է իր դեբյուտային ընդլայնված մինի ալբոմը՝ «One Piece Of Tape», որը տարածվել է iTunes և Amazon հարթակներում՝ հետևաբար պաշտոնական չէ։ Մինի ալբոմը ներառել է իր մեջ ընդամենը 4 երգ՝ «One Piece of Tape», «Fell It», «Supersonic», «Money Got Her»:

«The Summer I Couldn't Do Better» չթողարկված ալբոմի սկիզբը, որը հայտնի է նաև որպես ERA 1 կամ «ծիածանային դարաշրջան», կարելի է համարել Քիմի դեբյուտային սինգլը՝ «I Don't Want It At All», որը թողարկվել է 2017 թվականի օգոստոսի 1-ին, որը հետագայում նկարահանվել է և հոկտեմբերի 30-ին վերբեռնվել է խորհրդանշական հոլովակ, որտեղ նկատվել է ամերիկացի դերասանուհի, երգչուհի և մոդել Փերիս Հիլթոնը։ Սեպտեմբերի 22-ին թողարկվեցին «Hills» սինգլները ռեփեր Baby E-ի և «Hillside Boys»-ի հետ, որոնք վերջինս նշանակալից դարձավ արտիստի կարիերայում։ Նոյեմբերի 10-ին թողարկվեց «Slow It Down» երգը (102 նորվեգական Spotify չարթում, 187-ը Թայվանում), իսկ դեկտեմբերի կեսերին ամերիկացի ռեփեր Լիլ Ահարոնի հետ միասին աշխարհը լսեց «Faded» երգը, որը դարձավ Կիմի երկրորդ աշխատանքը տեսահոլովակով։

Առաջին երգ դարձել է 2018 թվականի փետրվարի 14-ի հիթ «Heart to Break»: Ապրիլի 26-ին նրա համար դուրս է թողվել տեսահոլովակ, որին մասնակցել է հայտնի ամերիկացի դիմահարդար Նիկիտա Դրագունը։ Գրեթե 4 ամիս անց՝ հունիսի 8-ին, թողարկվեց մի հիթ, որը ոչ պակաս հանրաճանաչ չէր, քան նախորդը՝ «Can't Do Better», բայց դրա համար հրապարակվեց միայն լիրիկական տեսահոլովակ։ Օգոստոսի վերջին դուևս է գալիս “Anymore” սինգլը և այս աշխատանքով “ERA 1”-ն ավարտվում է 2018 թվականին, դա պայմանավորված է “TURN OFF THE LIGHT, VOL․1”-ի թողարկման սկզբով։ «Heart to Break»-ի տարեդարձից մեկ շաբաթ առաջ՝ փետրվարի 7-ին, լույս կտեսնավ առաջիկա ալբոմի վերջին երեք սինգլները՝ «1, 2, 3 dayz up» ( Սոֆիի հետ միասին ), «Homework» ( lil Aaron հետ միասին ) և «If U Think About Me…»։

«The Summer I Couldn’t Do Better» երգերի միջև թողարկվել են այլ սինգլներ։ Վառ օրինակ է TikTok-ի «Unlock it (Lock It)» հիթը (թայվանական Spotify-ում զբաղեցրել է 92-րդ հորիզոնականը և 84-րդ հորիզոնականը Սաուդյան Արաբիայում), որը ձայնագրվել է բրիտանացի երգիչ Չարլի XCX-ի և ամերիկա-կորեացի հիփ հոփ արտիստ Ջեյ Պարկի հետ։ 2018 թվականի մայիսի 31-ին lil aaron-ի «Rock$tar Famou$» մինի ալբոմում Քիմի հետ համատեղ թողարկվել է «ANYMORE» երգը, իսկ նոյեմբերի 30-ին EDM խումբը Cheating Codes-ը Քիմի հետ թողարկել է «Feeling of Falling» հոլովակը, հետագայում դրա միքսացումը կատարել է հայտնի ամերիկացի դիջեյ Սթիվ Աոկին։

Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին կատարողը հանդիսացել է ավստրալացի երգչուհի Թրոյե Սիվանի «The Bloom» շրջագայության բացման արարողությունը։ Քիմը դարձել է Թրոյե Սիվանի երկրպագուների հարձակումների թիրախը, քանի որ նա աջակցել է իր պրոդյուսեր Դոկտոր Լյուկին և մեղադրել Կեշային դատական ​​գործընթացի ընթացքում կեղծ մեղադրանքներ անելու մեջ։ Երգչուհին սեռական ոտնձգությունների է ենթարկվել պրոդյուսերի կողմից և ենթարկվել բազմաթիվ վիրավորանքների, ինչը հանգեցրել է մարսողության խանգարման։

2018 թվականի հոկտեմբերի 1-ին Քիմը կներկայացնի իր միքսթեյփի առաջին մասը՝ TURN OFF THE LIGHT, VOL. 1, դուրս թողված է իր սեփական «BunHead» լեյբլում Հելոուինի թեմայով։ Ձայնագրության պրոդյուսերը դարձավ պրոդյուսեր Դոկտոր Լյուկն էր, ով փչացրել էր իր հեղինակությունը։ Աշխատանքը ներառում էր 8 սինգլ՝ «o m e n», «Close Your Eyes», «TRANSylvania», «Turn Off The Light» (Elvira, Mistress of the Dark), «Tell Me It’s A Nightmare», «I don't»: Wanna Die...», «In The Next Life», «Boo! Вitch!»։ Առաջին մասի բոլոր թրեքերը հետագայում ներառվեցին երկրորդ աշխատանքում, որի մասին Քիմը հայտարարեց հաջորդ տարի։

2019 թվականի ապրիլի 25-ին Քիմը թողարկեց «Broken» երգը, որը նշանավորեց նոր դարաշրջանի սկիզբը։ Երգը iTunes-ում զբաղեցրել է 16-րդ տեղը։ Ամեն շաբաթ հրապարակվում էին նոր հոլովակներ մինի ալբոմից Clarity, իսկ երկրորդ երգը «Got My Number» սինգլն էր։ Մեկ շաբաթ անց՝ մայիսի 9-ին, դուրս է գալիս «Blow It All»-ը, իսկ «Sweet Spot»-ը մայիսի 13-ին, հաջորդ երգը «All I Do Is Cry»-ն էր։ Ամառվա վերջին օրվանից մեկ օր առաջ՝ մայիսի 30-ին, Քիմը դուրս է գալիս «Do Me»-ը։ Արդեն ամռանը՝ հունիսի 6-ին, հրապարակվում է սինգլը, որը տվեց հենց աշխատանքին անունը՝ «Clarity»: «Personall Hell»-ը դուրս է գալիս հունիսի 13-ին, որին հաջորդել է «Another One»-ը հունիսի 20-ին։ Clarity-ի թողարկումից մեկ օր առաջ դուրս է գալիս նախավերջին «Icy» երգը։ Եվ վերջապես, բուն մինի ալբոմի հետ մեկտեղ, հունիսի 28-ին հրապարակվում է «Shinin'» վերջնական թրեքը։ Նախագիծը պատրաստվել է Դոկտոր Լյուկի կողմից։

Ստեղծագործության ավարտելուց հետո Քիմը մեկնեց իր առաջին անկախ շրջագայությանը՝ «Broken Tour»: Այն տևեց 24 օր և Պետրասին հաջողվեց ճանապարհորդել ինչպես Հյուսիսային Ամերիկա, այնպես էլ Եվրասիա։

Սեպտեմբերի 5-ին ամերիկացի երգիչ Մաքսը և Քիմը հրապարակում են «Love Me Less» սինգլը։

Սեպտեմբերի 13-ին բրիտանացի երգչուհի Charli XCX-ը թողարկում է իր երրորդ ստուդիական ալբոմը՝ Charli, որում հայտնվում է «Click» երգը՝ Քիմի և էստոնացի ռեփեր Թոմի Քեշի հետ միասին։ Այս աշխատանքը դարձավ Չարլիի և Քիմի երկրորդ համագործակցությունը։ Հոկտեմբերի 11-ին դուրս է գալիս «Click (No Boys Remix)»-ը, որտեղ գլխավոր արտիստից և Պետրասից բացի մասնակցում է նաև ամերիկացի փոփ երգիչ Սլայջթերը։

2020 թվականի փետրվարի 11-ին, Covid-19 համաճարակի գագաթնակետին, Քիմը թողարկեց «Reminds Me» հոլովակը։ Երգը չափավոր հաջողություն է ունենում, և Քիմն այն կատարում է մի քանի միջոցառումների ժամանակ։ «Reminds Me»-ն այն ստեղծագործություններից է, որը չի ընդգրկվել որևէ հավաքածուում։ Սինգլը նմուշառված է ավստրալացի կատարողի Քիդ Լարոյի «Reminds Me Of You» երգի վրա, որը համագործակցել է Juice WRLD-ի հետ ու թողարկվել է վերջինիս մահվան տարելիցի օրը։

Մայիսի 7-ին Քիմը թողարկում է իր առաջիկա դեբյուտային ալբոմի առաջատար սինգլը՝ ամառային թեմայով։ 4 օր հետո աղջիկը թողարկում է տեսահոլովակ, որտեղ գրված էր (At Home Edition), հոլովակի առանձնահատկությունն այն էր, թե ինչպես է Պետրասը պարում քրոմեյքի վրա, որտեղ ցուցադրվում էին ամառային բնապատկերներ։ Ալբոմը հետագայում չեղարկվեց, և սինգլը չներառվեց որևէ ալյ աշխատանքում։

2020 թվականի նոյեմբերին նա երգ է ձայնագրել K/DA խմբի հետ միասին։

2021 թվականի օգոստոսին նա պայմանագիր է կնքել Republic Records-ի հետ, որտեղ նախատեսում էր թողարկել իր երրորդ ստուդիական ալբոմը։ Օգոստոսի 27-ին տեղի ունեցավ երգչուհու առաջիկա ալբոմի «Future Starts Now» գլխավոր սինգլի պրեմիերան։ Սեպտեմբերի 12-ին նա ելույթ ունեցավ 2021 թվականի MTV VMA նախաշոուում։

Նոյեմբերի 14-ին նա առաջին անգամ ելույթ ունեցավ EMA 2021-ում, որտեղ ներկայացրեց երկու նոր երգ՝ «Coconuts» և «Hit It From The Back»: 2021 թվականի դեկտեմբերի 3-ին նա դուրս թողեց «Coconuts» սինգլը։

2022 թվականի փետրվարի 11-ին նա հրապարակեց Slut Pop մինի ալբոմը, իսկ սեպտեմբերի 22-ին Սեմ Սմիթի հետ թողարկեց «Unholy» սինգլը։

2022 թվականի հոկտեմբերի 5-ին հայտարարվեց «If Jesus Was a Rockstar» սինգլը։ Երգը նշանավորեց Պետրասի առաջին համագործակցությունը Մաքս Մարտինի հետ։

Հունվարի 20-ին երգչուհին թողարկեց «brrr» սինգլը, որը հետագայում կընդգրկվեց նրա դեբյուտային ալբոմում։ Քիմը երգել է այս սինգլը 2023 թվականի Billboard Women in Music Awards մրցանակաբաշխության ժամանակ, որտեղ նրան շնորհվել է Chartbreaker մրցանակը, ինչպես նաև «Late Night with Seth Meyers»։

Հունիսի 2-ին հրապարակվեց Փերիս Հիլթոնի լեգենդար «Stars Are Blind» երգի վերձայնագրությունը Քիմի հետ։

Հունիսի 23-ին Քիմը դուրս թողեց «Feed The Beast» ալբոմը, որտեղ նա աշխատում էր «Alone» երգի վրա Նիկի Մինաժի հետ և «BAIT»՝ BANKS-ի հետ։

Հուլիսի 27-ին աշխարհ տեսավ մեքսիկացի երգչուհի Սոֆյա Ռեյեսի և դերասանուհի, երգչուհի Դաննա Պաոլայի «tqum» երգի ռեմիքսը, որտեղ Քիմը մի մասը երգել է իսպաներեն։

Սեպտեմբերի 18-ին երգչուհին պաշտոնապես բաց թողեց իր երկրորդ ստուդիական ալբոմը, որն արդեն լեգենդ է դարձել նրա երկրպագուների շրջանում՝ «Problématique»: Աշխատանքը պետք է թողարկվեր դեռևս 2022 թվականի հունիսին, սակայն դրա հրապարակումը արգելվեց լեյբլի կողմից։ Ալբոմը ներառում է 9 երգ, ինչպես նաև համագործակցություն Փերիս Հիլթոնի հետ։

Ստուդիական ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2023 — Feed The Beast
  • 2023 — Problématique
  • 2018 — TURN OFF THE LIGHT, VOL. 1
  • 2019 — Clarity
  • 2019 — TURN OFF THE LIGHT
  • 2024 — Slut Pop Miami

Մինի ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2022 — Slut Pop

Հավաքածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2022 — The Summer I Couldn't Do Better

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. https://www.out.com/out100/disruptors/kim-petras
  3. 3,0 3,1 «Official site — About me». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 7-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 14 (օգնություն)
  4. World’s youngest transexual, 12 (Ananova)
  5. «Будущая красавица поп-звезда из Германии родилась... мальчиком!». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 7-ին.
  6. «16-летнему подростку сделали операцию по смене пола». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 7-ին.
  7. World’s youngest transsexual gets record deal Արխիվացված 2008-09-27 Wayback Machine — austriantimes.at (18 Sep 2008)
  8. ««Fade Away» single on Amazon.de». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.