Սոֆի
Սոֆի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Sophie Xeon[1] |
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1986![]() Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[2] |
Երկիր | ![]() |
Մահացել է | հունվարի 30, 2021![]() Աթենք, Հունաստան[3][4] |
Ժանրեր | էլեկտրոնային երաժշտություն, hyperpop? և avant-pop? |
Մասնագիտություն | պրոդյուսեր, երգչուհի, դիջեյ |
Լեյբլ | Future Classic?[5], Transgressive Records?[6], Numbers.?[7] և XL Recordings |
Կայք | msmsmsm.com |
![]() |
Սոֆի Քսեոնը (սեպտեմբերի 17, 1986[8], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[2] - հունվարի 30, 2021[3][4], Աթենք, Հունաստան[3][4])[9], նաև հայտնի որպես SOPHIE, շոտլանդացի երաժիշտ է, պրոդյուսեր, երգչուհի և դիջեյ, հայտնի է իր փորձարարական մոտեցմամբ փոփ երաժշտությանը։ 2010ականներին նա կարևոր դեր է խաղացել հայփերփոփ ժանրի ձեւավորման մեջ, աշխատելով PC Music լեյբլի երաժիշտների հետ[10]։ Սոֆին որպես պրոդյուսեր աշխատել է Չարլի ԷքսՍիԷքսի, Vince Staples-ի, Kim Petras-ի, Մադոննայի, Let's Eat Grandma-ի և Namie Amuro-ի հետ[10]։
Ի սկզբանե Սոֆին կիսվում էր իր երաժշտությամբ անանուն կերպով։ Նա հայտնի դարձավ իր "Bipp" (2013) և "Lemonade" (2014) սինգլներով, որոնք հետագայում ընդգրկվեցին իր Product (2015) սկավառակի ցանկում։ Սոֆիի առաջին ալբոմը՝ Oil of Every Pearl's Un-Insides-ը (2018), արժանացավ Գրեմմի մրցանակի՝ լավագույն էլեկտրոնիկ/պարային ալբոմ կատեգորիայում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոֆին ծնվել է 1986թ սեպտեմբերի 17-ին Գլասգոյում։ Նրա հայրը էլեկտրոնային երաժշտության սիրահար էր ու փոքր տարիքից տարել է Սոֆիին ռեյվերի՝ պարային էլեկտրոնային երաժշտությանը նվիրված միջացարումների։ Հարցազրույցում Սոֆին ասել է, որ ամբողջ մանկությունը տրամադրել է երաժշտություն լսելուն, վերցնելով հոր սկավառակները։ Որպես ծննդյան օրվա նվեր ստեղնաշար ստանալուց հետո նա սկսել է հետաքրքրվել երաժշտություն ստեղծելով։ Նա վաղ տարիքում ցանկություն է հայտնել թողնել դպրոցը և լիովին նվիրվել երաժշտությանը[11]։
Սոֆին մահացել է 2021թ Հունվարի 30-ին ժամը 04:00-ին, Աթենքում։ Transgressive և Future Classic լեյբլները հայտարարության մեջ նշել են՝ «Իր ոգուն համապատասխան, նա դուրս էր եկել պատշգամբ լիալուսինը դիտելու համար և պատահաբար ընկնելու արդյունքում մահացել։ Նա միշտ կմնա մեզ հետ»[13][14]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Product (2015)
- Oil of Every Pearl's Un-Insides (2018)
- Oil of Every Pearl's Un-Insides Non-Stop Remix Album (2019)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.discogs.com/artist/3150192-Sophie-42
- ↑ 2,0 2,1 2,2 Beaumont-Thomas B. Sophie, acclaimed avant-pop producer, dies aged 34 — UK: GMG, 2021. — ed. size: 161152 — ISSN 0261-3077
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://www.nme.com/news/music/dj-and-producer-sophie-has-died-2868461
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Le Monde (ֆր.) — Paris: Societe Editrice Du Monde, 1944. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ https://www.discogs.com/Sophie-Oil-Of-Every-Pearls-Un-Insides-Remix-Album/master/1584535
- ↑ https://www.discogs.com/Sophie-Oil-Of-Every-Pearls-Un-Insides/master/1395888
- ↑ https://www.discogs.com/Sophie-Bipp-Elle/master/580462
- ↑ Pareles J. Sophie, Who Pushed the Boundaries of Pop Music, Dies at 34 / J. Kahn — Manhattan, NYC: The New York Times Company, A. G. Sulzberger, 2021. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ «Sophie»։ IMDb։ Վերցված է 2022-08-06
- ↑ 10,0 10,1 «SOPHIE Biography, Songs, & Albums»։ AllMusic (անգլերեն)։ Վերցված է 2022-08-05
- ↑ «SOPHIE On Criticism, Collaborating and Childhood | LENNY»։ www.lennyletter.com։ Վերցված է 2022-08-05
- ↑ Nast Condé (2017-12-07)։ «SOPHIE Finds Her Voice»։ Teen Vogue (en-US)։ Վերցված է 2022-08-06
- ↑ Nast Condé (2021-01-30)։ «SOPHIE Has Died»։ Pitchfork (en-US)։ Վերցված է 2022-08-05
- ↑ «Sophie, acclaimed avant-pop producer, dies aged 34 | Electronic music | The Guardian»։ web.archive.org։ 2021-01-31։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-31-ին։ Վերցված է 2022-08-06
- Գլազգո քաղաքում ծնվածներ
- Աթենք քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Սեպտեմբերի 17 ծնունդներ
- 1986 ծնունդներ
- Հունվարի 30 մահեր
- 2021 մահեր
- Երաժիշտներ
- Քվիր
- Տրանսգենդեր ինքնություններ
- ԼԳԲՏ
- ԼԳԲՏ-ն երաժշտության մեջ
- ԼԳԲՏ-ն մշակույթի և արվեստի մեջ
- Էլեկտրոնային երաժշտություն
- Արվեստ
- Արվեստ ըստ երկրի
- Արվեստ ըստ ժամանակաշրջանի