Jump to content

Քիմ Ուեյանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քիմ Ուեյանս
Քիմ Ուեյանսը 2012 թվականին
Ծնվել է1961 թվական հոկտեմբերի 16
ԾննդավայրՆյու Յորք Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿրթությունՈւեսլեական համալսարան
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԱզգությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կատակերգու, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ
Ակտիվ շրջան1982- մինչ այժմ
Ամուսին(ներ)Կեվին Քնոթս
ԱնդամությունԱմերիկա Ուեսթի գրողների գիլդիա
twitter.com/kimwayans
Քիմ Ուեյանս՝ Վիքիպահեստ

Քիմ Ուեյանս (անգլ.` Kim Wayans, հոկտեմբերի 16, 1961(1961-10-16)[1], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, կատակերգու, սցենարիստ, պրոդյուսեր և ռեժիսոր։

Կյանքն ու կարիերան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմ Ուեյանսը ծնվել և մեծացել է Նյու Յորքում, սոցիալական աշխատողի և սուպերմարկետի մենեջերի ընտանիքում[2]։ Նրա եղբայրներ Դեյմոն Ուեյանսը, Կինեն Այվորն Ուեյանսը, Մառլոն Ուեյանսն ու Շոն Ուեյանսը նույնպես դերասաններ են[3]։ Քիմն ավարտել է Ուեսլեյան համալսարանը։

Ուեյանսն առաջին անգամ հեռուստատեսությունում հայտնվեց «Այլ աշխարհ» սիթքոմի շրջանակներում։ 1990 թվականից մինչև 1994 թվականը նա նկարահանվեց Fox In Living Color սկետչ-շոուում, որտեղ նմանակեց այնպիսի հայտնի աստղերի, ինչպիսիք են Ուիթնի Հյուսթոնը, Վանեսա Ուիլյամսը, Օփրա Ուինֆրին, Թինա Թերները, Տելմա Հոպկինսը և Էսթեր Լորրին։ 1990-ական թվականներից նա նկարահանվել է «Տանը» սիթքոմում։ 2000-ական թվականների սկզբում Ուեյանսը՝ որպես պրոդյուսեր, աշխատել է «Իմ կինն ու երեխաները» սիթքոմում, որտեղ նկարահանվել է նրա եղբայր Դեյմոն Ուեյանսը։ 2011 թվականին Քիմը մարմնավորել է դրամատիկ մոր կերպար, ով փորձում է հասկանալ իր տասնյոթամյա աղջիկ-լեզբուհուն (Օդիպերո Օդույե)` «Լքյալը» ֆիլմում։ Քիմը բարձր գնահատականի արժանացավ կինոկատակերգությունից դրամա փայլուն անցման համար[4]։ 2014 թվականին նա նկարահանվեց «Խելացնոր» սերիալում, որը առաջին եթերաշրջանից հետո շարունակություն չունեցավ[5]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը
1987 Քեթի Cathy Շերլին Էնդրյուս
1987–1988 Այլ աշխարհ A Different World Էլիսոն Գայսուայթ
1988 Քեթիի վերջին դիմումը Cathy's Last Resort Շերլին Էնդրյուս
Ես կհասնեմ քեզ, անճոռնի՛ I'm Gonna Git You Sucka Գիշերային ակումբի երգիչ
1990 Երազել Dream On Նիքի
1990–1993 Կենդանի գույն In Living Color Վերիոս
1994 Սայթաքում Floundering գործազուրկ
Կեղտոտ ամոթ A Low Down Dirty Shame Դայան
1995–1998 Տանը In the House Թոնյա Հերիս
Ուեյանս եղբայրներ The Wayans Bros. զարմիկ Շեյլա
1996 Don't Be a Menace to South Central While Drinking Your Juice in the Hood տիկին Ջոնսոն
1996–1997 Ուոյնիհեդ Waynehead մայրիկ (ձայն)
1997 Քննադատներ և այլ հրեշներ Critics and Other Freaks Բեթինա
2002 Ջուվանա Մեն Juwanna Mann Լաթիշա Ջենսեն
2006 Սպորտային կոշիկի խելագարություն Sneaker Madness մայրիկ (ձայն)
Հրաշք Դի-Ռոքի փողոցում A Miracle on D-Roc's Street մայրիկ (ձայն)
2007 Ի՞նչ լուրեր կան What News? Դեվիս
2009 Մատնազարկ պար Dance Flick օրիորդ Չեմուզումլինելանհանգիստ
2011 Իրավազուրկ Pariah Օդրեյ
2012 Քրեական մտքեր Criminal Minds Դարլին Բեքեթ
2013 Անխոհեմ Reckless Վի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Movie Database — 1990.
  2. «Kim Wayans Biography (1961-)». Film Reference. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
  3. «Kim Wayans - Biography». TV Guide. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
  4. Jada Yuan (12 декабря 2011). «Kim Wayans Makes It Out». New York Magazine. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
  5. Kim Wayans Books Role On CBS’ Legal Drama Pilot 'Reckless' (5 марта 2013). «Kim Wayans Books Role On CBS' Legal Drama Pilot 'Reckless'». Shadow and Act. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիմ Ուեյանս» հոդվածին։