Jump to content

Քիմ Ուեյանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քիմ Ուեյանս
Քիմ Ուեյանսը 2012 թվականին
Ծնվել է1961 թվական հոկտեմբերի 16
ԾննդավայրՆյու Յորք Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿրթությունՈւեսլեական համալսարան
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԱզգությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կատակերգու, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ
Ակտիվ շրջան1982- մինչ այժմ
Ամուսին(ներ)Կեվին Քնոթս
ԱնդամությունԱմերիկա Ուեսթի գրողների գիլդիա
twitter.com/kimwayans
Քիմ Ուեյանս՝ Վիքիպահեստ

Քիմ Ուեյանս (անգլ.` Kim Wayans, հոկտեմբերի 16, 1961(1961-10-16)[1], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, կատակերգու, սցենարիստ, պրոդյուսեր և ռեժիսոր։

Կյանքն ու կարիերան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմ Ուեյանսը ծնվել և մեծացել է Նյու Յորքում, սոցիալական աշխատողի և սուպերմարկետի մենեջերի ընտանիքում[2]։ Նրա եղբայրներ Դեյմոն Ուեյանսը, Կինեն Այվորն Ուեյանսը, Մառլոն Ուեյանսն ու Շոն Ուեյանսը նույնպես դերասաններ են[3]։ Քիմն ավարտել է Ուեսլեյան համալսարանը։

Ուեյանսն առաջին անգամ հեռուստատեսությունում հայտնվեց «Այլ աշխարհ» սիթքոմի շրջանակներում։ 1990 թվականից մինչև 1994 թվականը նա նկարահանվեց Fox In Living Color սկետչ-շոուում, որտեղ նմանակեց այնպիսի հայտնի աստղերի, ինչպիսիք են Ուիթնի Հյուսթոնը, Վանեսա Ուիլյամսը, Օփրա Ուինֆրին, Թինա Թերները, Տելմա Հոպկինսը և Էսթեր Լորրին։ 1990-ական թվականներից նա նկարահանվել է «Տանը» սիթքոմում։ 2000-ական թվականների սկզբում Ուեյանսը՝ որպես պրոդյուսեր, աշխատել է «Իմ կինն ու երեխաները» սիթքոմում, որտեղ նկարահանվել է նրա եղբայր Դեյմոն Ուեյանսը։ 2011 թվականին Քիմը մարմնավորել է դրամատիկ մոր կերպար, ով փորձում է հասկանալ իր տասնյոթամյա աղջիկ-լեզբուհուն (Օդիպերո Օդույե)` «Լքյալը» ֆիլմում։ Քիմը բարձր գնահատականի արժանացավ կինոկատակերգությունից դրամա փայլուն անցման համար[4]։ 2014 թվականին նա նկարահանվեց «Խելացնոր» սերիալում, որը առաջին եթերաշրջանից հետո շարունակություն չունեցավ[5]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումըԴերը
1987ՔեթիCathyՇերլին Էնդրյուս
1987–1988Այլ աշխարհA Different WorldԷլիսոն Գայսուայթ
1988Քեթիի վերջին դիմումըCathy's Last ResortՇերլին Էնդրյուս
Ես կհասնեմ քեզ, անճոռնի՛I'm Gonna Git You SuckaԳիշերային ակումբի երգիչ
1990ԵրազելDream OnՆիքի
1990–1993Կենդանի գույնIn Living ColorՎերիոս
1994ՍայթաքումFlounderingգործազուրկ
Կեղտոտ ամոթA Low Down Dirty ShameԴայան
1995–1998ՏանըIn the HouseԹոնյա Հերիս
Ուեյանս եղբայրներThe Wayans Bros.զարմիկ Շեյլա
1996Don't Be a Menace to South Central While Drinking Your Juice in the Hoodտիկին Ջոնսոն
1996–1997ՈւոյնիհեդWayneheadմայրիկ (ձայն)
1997Քննադատներ և այլ հրեշներCritics and Other FreaksԲեթինա
2002Ջուվանա ՄենJuwanna MannԼաթիշա Ջենսեն
2006Սպորտային կոշիկի խելագարությունSneaker Madnessմայրիկ (ձայն)
Հրաշք Դի-Ռոքի փողոցումA Miracle on D-Roc's Streetմայրիկ (ձայն)
2007Ի՞նչ լուրեր կանWhat News?Դեվիս
2009Մատնազարկ պարDance Flickօրիորդ Չեմուզումլինելանհանգիստ
2011ԻրավազուրկPariahՕդրեյ
2012Քրեական մտքերCriminal MindsԴարլին Բեքեթ
2013ԱնխոհեմRecklessՎի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Movie Database — 1990.
  2. «Kim Wayans Biography (1961-)». Film Reference. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
  3. «Kim Wayans - Biography». TV Guide. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
  4. Jada Yuan (12 декабря 2011). «Kim Wayans Makes It Out». New York Magazine. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
  5. Kim Wayans Books Role On CBS’ Legal Drama Pilot 'Reckless' (5 марта 2013). «Kim Wayans Books Role On CBS' Legal Drama Pilot 'Reckless'». Shadow and Act. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիմ Ուեյանս» հոդվածին։