Փոլ Գելիկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոլ Գելիկո
անգլ.՝ Paul Gallico
Ծնվել էհուլիսի 26, 1897(1897-07-26)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Վախճանվել էհուլիսի 15, 1976(1976-07-15)[1][2][3][…] (78 տարեկան)
Վախճանի վայրՄոնակո
Մասնագիտությունլրագրող, սցենարիստ, վիպասան, գրող և մանկագիր
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան
Ուշագրավ աշխատանքներMrs. 'Arris Goes to Paris?
ԱմուսինVirginia von Falz-Fein?
ԱզգականներLudmila von Falz-Fein?
Изображение автографа
 Paul Gallico Վիքիպահեստում

Փոլ Գելիկո (անգլ.՝ Paul Gallico, հուլիսի 26, 1897(1897-07-26)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հուլիսի 15, 1976(1976-07-15)[1][2][3][…], Մոնակո), ամերիկացի գրող։

Կենսագրություն և արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նյու Յորքում 1897 թվականին իտալացու և Ավտրիայից գաղթյալի ընտանիքում։ 1921 թվականին ավարտել է Կոլումբիայի համալսարանը։

Սկսել է աշխատել New York Daily News թերթում որպես ֆիլմեր լուսաբանող, սակայն այդ գործն իր մոտ լավ չի ստացվել և տեղափոխվել է սպորտի բաժին։

Գելիկոյի մանկության երազանքն է եղել գրող դառնալը, այդ իսկ պատճառով, բացի սպորտի մասին հոդվածներ գրելուց՝ նա Vanity Fair և Saturday Evening Post ամսագրերին պատմվածքներ էր առաջարկում, իսկ 1936 թվականին տեղափոխվեց Եվրոպա և իրենց գրելուն նվիրեց։

Հանրահայտ բռնցքամարտիկ Ջեք Դեմփսիի մասին հոդված գրելու համար Գելիկոն խնդրեց մենամարտ ունենալ նրա հետ, որպեսզի հասկանար. ի՞նչ ասել է, թե լինել ծանր քաշային բռնցքամարտիկի հարվածից տուժած անձ։ 1923 թվականին նա դարձավ սպորտի բաժնի խմբագիր և ԱՄՆ-ի լավագույն սպորտային լրագրողներից մեկը։

1940-ական թվականների սկզբին նա հայտնի դարձավ՝ հանդես գալով հուզիչ և զվարճալի «Ձյունե սագը» գրքով։ Այդ ժամանակվանից իր գրքերը բեսթսելլերներ են։ Նրանցից ամենահայտնիներն են՝ «Ջենի» (1950), «Ավանակային հրաշք» (1952), «Սեր յոթ տիկնիկների նկատմամբ» (1954), «Թոմասինա» (1957), «Ծաղիկներ միսիս Հարիսի համար» և «Միսիս Հարիսը մեկնում է Նյու Յորք» (1960)։ Նա գիրք է հեղինակել նաև Սուրբ Պատրիկի՝ Իռլանդիայի հովանավորի մասին։ Ինքը՝ Փոլ Գելիկոն, պաշտպանում էր կենդանիներին. իր տանն ապրում էր մի մեծ շուն և քսաներեք կատուներ։

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սեր յոթ տիկնիկների նկատմամբ» գրքի հիման վրա նկարահանվել է «Լիլի» ֆիլմը։ «Թոմասինա» պատմվածքը էկրանավորել է Ուոլթ Դիսնեյը։ Այդ խաղային ֆիլմում «Թոմասինայի երեք կյանքերը» խաղում էր իրական կատուն։

1991 թվականին ռեժիսոր Լեոնիդ Նեչաևը Մաքսիմ Գորկու անվան ստուդիայում նկարահանեց «Խենթ Լորին» ֆիլմ՝ «Թոմասինա» պատմվածքի հիման վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Lexikon der Goldmann-Taschenbücher (գերմ.) / Hrsg.: W. Goldmann — 1963. — Vol. 1000. — S. 124.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Գելիկո» հոդվածին։