Ջեք Դեմփսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեք Դեմփսի
Jack Dempsey 3.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական[1]
Մասնագիտացում՝բռնցքամարտիկ, դերասան, կինոդերասան և սպա
Երկիր՝Flag of the United States.svg ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 24, 1895(1895-06-24)[2][3][3][…]
Ծննդավայր՝Manassa, Քոնայհոս շրջան, Կոլորադո, ԱՄՆ
Մահվան ամսաթիվ՝մայիսի 31, 1983(1983-05-31)[2][3][3][…] (87 տարեկան)
Մահվան վայր՝Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ

Ուիլյամ Հարիսոն Դեմփսի (անգլ.՝ William Harrison Dempsey, հունիսի 24, 1895(1895-06-24)[2][3][3][…], Manassa, Քոնայհոս շրջան, Կոլորադո, ԱՄՆ - մայիսի 31, 1983(1983-05-31)[2][3][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ավելի հայտնի է որպես Ջեք Դեմփսի (Jack Dempsey), ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, կինոդերասան, գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն, հայտնի է նաև Քիդ Բլեքի (անգլ.՝ Kid Blackie) և Մանասա Մաուլեր (անգլ.՝ Manassa Mauler) մականուններով։ Աչքի է ընկել հարձակողական ոճով, գերագրեսիվն նույնիսկ ամերիկյան չափանիշներով։ Մայք Թայսոնը, նայելով Դեմպսիի մարտերը, շատ հաճախ փորձել է գործնականում կրկնօրինակել Դեմպսիի ամենահայտնի թագային ոճաձևերը և դրանք հարմարեցնել իր ոճին[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Հարիսոն Դեմպսին ծնվել է 1895 թվականի հունիսի 24-ին Կոլորադո նահանգում[5][6]։ Նա ունեցել է իռլանդա-հնդկական ծագում[7][8][9]։ Եկեղեցական ուսմունքի համաձայն, Ծնողների՝ Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի դիմելուց հետո[10] համաձայն եկեղեցու վարդապետության Դեմփսին «պատասխանատվության տարիքում» ( 8 տարեկանում) մկրտվել է եկեղեցում[11]։ Քանի որ հայրը դժվարացել է աշխատանք գտնել, ընտանիքը հաճախ է ճանապարհորդել, իսկ Դեմփսին 16 տարեկանում թողել է դպրոցը և հեռացել տնից։ Գումարի բացակայության պատճառով հաճախ է թաքնվել գնացքների տակ և քնել հոբոյի ճամբարներում[12]։

Մինչև 19 տարեկանը որպես օժանդակ աշխատող աշխատել է հանքերում։ 1914 թվականին, երբ նրան առաջարկել են փոքր գումարի դիմաց ռինգ դուրս գալ, նա իր համար ընտրել է Քիդ Բլեքի (անգլ.՝ Kid Blackie) կեղծանունը։ Շուտով նա փոխել է իր կեղծանունը և ստացել Ջեք Դեմփսի անունը։

1916 թվականին Ջեքը եղել է Յուտա նահանգի համար մեկ բռնցքամարտիկը։ Եվս երկու տարի է նրան պետք եղել չեմպիոնական մարտին պատրաստվելու համար։ 1918 թվականի առաջին կեսին Ջեքը հաջորդաբար հաղթել է Բիլի Բրենանին, Գոմեր Սմիթին, Ջո Ֆլինին և Կառլ Մորիսին։ Նա հաղթել է բոլոր մարտերում և դարձել աշխարհի չեմպիոնի հիմնական հավակնորդներից մեկը։ Վերջնական 1918 թվականին նա հաղթել է այնպիսի բռնցքամարտիկների, ինչպիսիք էին Ֆրեդ Ֆուլտոնը, Բարնի Լեբրովիցը, Էդ Սմիթը և կրկին Կառլ Մորիսը։ Այդ ժամանակ աշխարհի չեմպիոն է եղել Ջես Ուիլարդը, որը ունեցել է ազդեցիկ չափեր (հասակ՝ 198,5 սմ, ձեռքերի բացվածք՝ 211 սմ)։ Չեմպիոնական մարտը Ուիլարդի և Դեմփսիի միջև կայացել է 1919 թվականի հուլիսի 4-ին Տոլեդո քաղաքում (Օհայո նահանգ)։ Երբ բռնցքամարտիկները ռինգ են դուրս եկել, ջերմաստիճանը եղել է 43 °C [13]: Չնայած մարտից առաջ խաղադրույքները եղել են 6/5՝ Ուիլարդի օգտին, բայց մարտը արագ է ավարտվել։ 4-րդ ռաունդում չեմպիոնը հրաժարվել է շարունակել մարտը։ Դիտելով Դեմպսիի և Ուիլարդի միջև մարտը Մայք Թայսոնը գրել է.

Aquote1.png Ես սիրում եմ վերանայել այդ մարտը։ Դեմփսին շատ դաժան մարդ է։ Նա պայքարում է մի մարդու նման, որը ոչինչ չի կերել վերջին հինգ օրերի ընթացքում։ Կատաղի և վայրի[14]։ Aquote2.png


7 և ավելի տարիների ընթացքում Ջեք Դեմփսին անվերապահորեն իշխել է պրոֆեսիոնալ ռինգում։ Այդ արդյունքը խախտվել է այն ժամանակ, երբ նա պարտություն է կրել Ջին Տանիից։ Մեկ տարի անց տեղի ունեցած մատչ-ռևանշում նույնպես հաղթել է Տանին։ Դրանից հետո Դեմփսին հեռացել է ռինգից՝ հիմանականում ներկայանալով ցուցադրական մարտերում (մինչև 1932 թվականը)։ Բռնցքամարտիկի կարիերան ավարտելուց հետո մի քանի տարի ռինգ է դուրս եկել որպես բռնցքամարտի և ըմբշամարտի մրցադատավոր։ Սպորտից հեռանալուց հետո զբաղվել է բիզնեսով, դարձել Նյու Յորքի նորաձև ռեստորաններից մեկի սեփականատերը, որտեղ Սուրբ ծննդյան տոնի առթիվ բռնցքամարտի վետերանների համար կազմակերպել է բարեգործական երեկոներ։

1942-ից մինչև 1952 թվականները ծառայել է ԱՄՆ-ի առափնյա պահակախմբում[15]։

1942 թվականինին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Դեմփսին ստացել է ավագ լեյտենանտի կոչում և ընդգրկվել Նյու Յորքի նահանգի պահեստային ուժերում։ Սակայն շուտով միացել է ԱՄՆ-ի առափնյա պահակախմբին։ Ծառայության անցնելու համար 1942 թվականի հունիսին ժամանել է Բրուքլինում գտնվող առափնյա պահպանության մարզական կենտրոն։ Այստեղ նշանակվել է ֆիզիկական պատրաստության տնօրեն։ Դեմփսին անձամբ մասնակցել է բռնցքամարտի խաղերին, այցելել է ճամբարներ և հիվանդանոցներ։ 1942 թվականի դեկտեմբերին բարձրացվել է նրա կոչումը և դարձել լեյտենանտ կոմանդեր, իսկ 1944 թվականի մարտին՝ կոմանդեր։ 1944 թվականին նշանակվել է USS Wakefield տրանսպորտային նավի անձնակազմի անդամ։ Մի որոշ ժամանակ ծառայել է տարբեր վայրերում՝ ամենուրեք իր թիմին սպարինգի տեխնիկա սովորեցնելով։ 1945 թվականի սեպտեմբերին Դեմփսին հեռացվել է կանոնավոր ծառայությունից, իսկ 1952 թվականին պատվով թոշակի է անցել[16][17]։

1954 թվականին Ջեք Դեմփսիի անունը գրվել է ԱՄՆ բռնցքամարտիկների փառքի սրահում, իսկ 1954 թվականին Բռնցքամարտիկների փառքի միջազգային սրահում։

Մահացել է 1983 թվականին՝ 87 տարեկանում։

Ջեք Դեմպսին և Էստել Թեյլորը

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացել է համր կինոյի հայտնի դերասանուհի Էսթել Թեյլորի հետ։ Սակայն նրանք 1930 թվականին ամուսնալուծվել են։

Զինվորական պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեկ Դեփսիի զինվորական պարգևները[15]

  • Combat Action Ribbon.svg - Մարտական գործողություններիր մասնակցի մարտական ժապավեն (ԱՄՆ-ի ռազմածովային ուժեր),
  • American Campaign Medal ribbon.svg - Մեդալ՝ «Ամերկյան կամպանիայի համար»,
  • European-African-Middle Eastern Campaign ribbon.svg - Մեդալ՝ «Եվրոպական-աֆրիկյան-մերձավորարևելյան կամպանիայի համար»,
  • Asiatic-Pacific Campaign Medal ribbon.svg - Մեդալ «Ասիական-խաղաղօվկիանոսյան կամպանիայի համար»,
  • World War II Victory Medal ribbon.svg - Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի մեդալ (ԱՄՆ),
  • National Defense Service Medal ribbon.svg - Ազգային պաշտպանության մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Record #75048341 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 3,9 Internet Broadway Database — 2000.
  4. Tyson & His Hero Jack Dempsey — Comparison Highlights by David Christian.
  5. According to a January 11, 1955 Sports Illustrated article
  6. Gustkey Earl (1995-06-25)։ «This Champion Was a Real Bum : Jack Dempsey, the Man Who Inspired Boxing's First Million-Dollar Gate, Was Born 100 Years Ago»։ Los Angeles Times։ Վերցված է 2018-03-16 
  7. Cavanaugh, Jack Tunney: Boxing's Brainiest Champ and His Upset of the Great Jack Dempsey. — New York London: Ballantine Books, Turnaround distributor, 2007. — ISBN 0812967836 0-8129-6783-6 ; 9780812967838.
  8. «Dempsey's rise like flash of meteor; New champion battled his way to pugilistic fame in period of three years. Willard his antithesis giant Kansan disliked fighting and has only one great victory to his credit. Dempsey a powerful hitter. Willard's age camouflaged»։ The New York Times։ Վերցված է 2013-08-14 
  9. Marcus Norman (2012-03-01)։ «Dempsey–Tunney 1927: The Long Count…»։ boxing.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-23-ին։ Վերցված է 2013-08-14 
  10. Kahn, Roger A Flame of Pure Fire: Jack Dempsey and the Roaring '20s. — San Diego: Mariner Books, Կաղապար:Нп3, 1999. — С. 175. — ISBN 0156014149
  11. Topical Guide; Accountability, Age of. lds.org — Church of Jesus Christ of Latter Day Saints
  12. Moore Jack B. (1992)։ «The champ fights back»։ South Florida History Magazine (2)։ էջեր 4–7, 25–6։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-13-ին։ Վերցված է 2017-11-17 – via HistoryMiami 
  13. «Jack Dempsey KOs Jess Willard This Day July 4, 1919» (անգլերեն)։ Boxing Hall of Fame, Inc.։ 2016-07-04։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-25-ին։ Վերցված է 2016-12-24 
  14. Mike Tyson Presents The Heavyweights.
  15. 15,0 15,1 «Dempsey, William Harrison, CDR»։ Together We Served։ Վերցված է 2019-11-23 
  16. «Jack Dempsey»։ Encyclopædia Britannica, Encyclopædia Britannica Online։ 2011-12-14։ Վերցված է 2012-06-24 
  17. «USCG: Frequently Asked Questions»։ Uscg.mil։ Վերցված է 2011-01-16 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]