Ցոլակ Մլքե-Գալստյան
Արտաքին տեսք
Ցոլակ Մլքե-Գալստյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 25, 1984 (40 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա (2007) |
Մասնագիտություն | ժամանակակից պարի բեմադրիչ, նկարիչ, բեմադրիչ, դրամատուրգ, արվեստի կառավարիչ |
Աշխատավայր | Միհր (թատրոն) Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան |
Ծնողներ | հայր՝ Հրաչյա Գալստյան |
Կայք | mihrtheatre.com |
Ցոլակ Մլքե-Գալստյան (փետրվարի 25, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պարաբեմադրիչ (խորեոգրաֆ), նկարիչ, բեմադրիչ, դրամատուրգ, արվեստի կառավարիչ, «Միհր» ժամանակակից պարի թատրոնի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար։ Ցոլակ Մլքե-Գալստյանը համարվում է ժամանակակից պարի հիմնադիրը Հայաստանում[1]։
Հայ քանդակագործ, նկարիչ, խեցեգործ Հրաչյա Գալստյանի որդին է։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2020 թ. մասնակցել է «Բազմաբնագավառ Կացարանային Ծրագիրին. Վերանայելով Բուռն Քսանականները 1920/2020: Արվեստ, Մշակույթ և Փարիզյան Դպրոց», կազմակերպված L'Air Arts կազմակերպության կողմից, Փարիզում[2]։
- 2015 մասնակցել է «Մոդեռն Պար» վարպետության դասին՝ կազմակերպված Թբիլիսիի Ժամանակակից Պարի և Արվեստների Փառատոնի կողմից և անցկացված Դենիս Լեմպարտի կողմից Թբիլիսիում։
- 2012 թ. մասնակցել է «Ներառական Պար» վարպետության դասին՝ կազմակերպված Բրիտանական Խորհրդի կողմից, Կանդոկո Թատրոնի գլխավորությամբ (Միացյալ Թագավորություն) Երևանում։
- 2009 թ. ուսումնասիրել է "Open Circle" ձևամտածողությունը Լիտվայի "Open Circle" թատրոնում։
- 2008 թ. մասնակցել է «Թատրոնի կառավարման ծրագրի»՝ կազմակերպված Քեմբրիջ-Երևան Քույր քաղաքներ ասոցիացիայի կողմից ԱՄՆ-ի Բոստոն, Քեմբրիջ և Նյու-Յորք քաղաքներում։
- 2006 թ. ուսումնասիրել է «Ժամանակակից պար» «Դունկան կենտրոն»-ում Պրահայում։
- 2006 թ. մասնակցել է «Ինտերակտիվ թատրոն»-ի դասընթացների՝ Քարին Չեփմենի գլխավորությամբ Երևանում։
- 2006 թ. մասնակցել է «Պարի փիլիսոփայության» դասընթացների՝ Մոդրիս Թենիսոնսի գլխավորությամբ Ռիգայում։
- 2001-2007 թթ. սովորել է գրաֆիկական դիզայն «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիաում»։
- 1996-2002 թթ. սովորել է դերասանի վարպետություն «Ելք» փորձարարական-արտիստական թատրոնում։
- 1998-2000 թթ. սովորել է Մ.Սեբաստացի կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցում։
- 1998 թ. սկսել է ուսումնասիրել ժամանակակից պար ուղղությունը։
- 1992 թ. սկսել է հաճախել դասական պարի դասընթացների։
- 1990 թ. սկսել է պարել հայկական ժողովրդական և ազգագրական պարեր, զուգահեռաբար պարել է լատինամերիկյան սպորտային պարեր։ Եղել է Հայաստանի Պարի Պետական Անսամբլի անդամ 1990-1992 թթ.-ին։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2003 թ. քրոջ՝ Շողակաթ Մլքե Գալստյանի հետ հիմնադրում է «Միհր» ժամանակակից պարի թատրոնը և հանդես է գալիս որպես դրա գեղարվեստական ղեկավար, պարաբեմադրիչ և մենակատար[3]։ Նա նաև ղեկավարում է ՄԻՀՐ թատրոնի ուսումնական ծրագիրը և դասավանդում է ժամանակակից պար, պարի թատրոն և բեմական շարժում։
- 2005 թ.-ից մինչ օրս «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի բացօթյա և հատուկ միջոցառումների[4], ինչպես նաև Պարային Հարթակի ղեկավարն է[5]։
- 2017 թ.-ից մինչ այսօր հանդիսանում է «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի» Պարարվեստի մանկավարժության ամբիոնի դասախոս[6]։
- 2011-2017 թթ. վարել է «Պարը որպես զգացմունք» և «Շարժումը որպես զգացմունք» վարպետության դասերը Լեհաստանում (Օլշտին), ԱՄՆ-ում (Ալբուքերք, Լոս Անջելես, Կալաբասաս, Վենտուրա), Իրանում (Սպահան, Թեհրան), Ռուսաստանում (Իվանովո, Սանկտ-Պետերբուրգ)։
- 2015 թ. եղել է «Ասանք Անանք» սիրիահայ երիտասարդության ներգրավվածության փառատոնի գեղարվեստական ղեկավարը[7][8]։
- 2011-2012 թթ. աշխատել է որպես թատերական փորձագետ «Հայ-թուրքական հաշտեցման նախագիծ»-ի շրջանակում Մուշում (Թուրքիա) և Գյումրիում (Հայաստան)։
Ցոլակ Մլքե-Գալստյանը IETM՝ Ժամանակակից Արվեստի Միջազգային Ցանցի անդամ է[9][10]։
Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցոլակ Մլքե-Գալստյանը «Միհր» ժամանակակից պարի թատրոնի 21 ներկայացումների պարաբեմադրիչն (խորեոգրաֆ) է ու ավելի քան 70 նախագծերի գեղարվեստական ղեկավարը[11]։
Թվական | Ներկայացման անվանումը | Ժանր / Պարամտածողություն |
---|---|---|
2018 | «Պանդխտության երգը» | Տարածքը բացահատող ժամանակակից պար |
2017 | «Մենք» | Ներառական պար |
2015 | «Լավաշ» | Ֆիզիկական թատրոն. ժամանակակից պար |
2015 | «Անուններ» | Զգայական շարժում. ժամանակակից պար |
2014 | «Ճանճը» | Տարածքը բացահատող ժամանակակից պար |
2014 | «Առանց ստի» | Տարածքը բացահատող ժամանակակից պար |
2013 | «Մենակության ձայնը» | Շարժման երաժշտություն |
2012 | «Զինվորներ» | Ժամանակակից պար |
2012 | «Մտքերի երկխոսություն» | Բացօթյա ժամանակակից պար |
2011 | Պիեսներ մահվան մասին «Մարդասպանը», «Մահացու Հիվանդը», «Ինքնասպանը» | Ժամանակակից պար |
2010 | «Երազներ Երազներում» | Ժամանակակից պար |
2010 | «Սև Ամրոց» | Բացօթյա ժամանակակից պար |
2009 | «Կոմիտասի 10 պատվիրանները» | Զգայական շարժում. ժամանակակից պար |
2008 | «Սասնա Ծռեր.Սանասար և Բաղդասար» | Մուլտիմեդիա, էթնո-մոդեռն ժամանակակից պար |
2007 | «Գույներ» | Գործողություն-նկարչություն. ժամանակակից պար |
2006 | «Արդյո՞ք խենթ եմ ես» | Դրամա. ժամանակակից Պար |
2005 | «Ակունք» | Բացօթյա ժամանակակից պար |
2004 | «Արարում» | Լուսային շարժում. ժամանակակից պար |
2003 | «Ո՞րն է մեր մեղքը աստված» | Բացօթյա ժամանակակից պար |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Васенина, Екатерина (2013)Современный танец постсоветского пространства/
- ↑ Ցոլակ Մլքե-Գաստյանի էջը "L'Air Arts"-ի կայքում
- ↑ Ցոլակ Մլքե-Գալստյանի կենսագրությունը թատրոնի կայքում
- ↑ Վերնատուն.Ցոլակ Մլքե-Գալստյան
- ↑ Հասմիկ Հովհաննիսյան/Թատերական արվեստի նոր հորիզոնները, որ տեսանելի դարձան ՀԱՅՖԵՍՏ 6-րդ միջազգային փառատոնի շնորհիվ
- ↑ Ցոլակ Հրաչյայի Գալստյան - Դասախոս/Պարարվեստի մանկավարժության ամբիոն
- ↑ «Սիրիահայության մշակույթի օրերին նվիրված փառատոն Հայաստանում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Ասանք-Անանք փառատոնը և Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը
- ↑ «IETM-ի Սէթըլիթը Կահիրեում 2018 թ.-ին. Ի՞նչ է ներառականությունը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Միհր» թատրոնը մասնակցեց IETM-ի թվով 30-րդ ամենամյա համաժողովին
- ↑ CV - ՄԻՀՐ ԹԱՏՐՈՆ՝ Պարի ուժն ու կիրքը
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Васенина, Екатерина (2013). Современный танец постсоветского пространства. «БАЛЕТ». ISBN 978-5-901818-12-1
- Next Stage Europe 3 (2017). Contemporary Theatrical Texts by Armenian, Georgian, Azerbaijani and Russian playwrights. Graf & Graf.