Միջազգային պրեմիերան տեղի է ունեցել 2011 թ․ հունիսի 23-ին՝ Մոսկվայում։ Մոսկվայի 33-րդ միջազգային կինոփառատոնին այն հանդիսացավ որպես բացման ֆիլմ։
Ֆիլմի սաունդթրեքը ամերիկյան Linkin Park ռոք խմբի «Iridescent» երգն է, իսկ ընթացքում հնչող օրիգինալ երաժշտության կոմպոզիտորն է Սթիվ Յաբլոնսկին, որը աշխատել է նաև ֆրանշիզի նախորդ մասերի վրա, և արդեն ստորագրած պայմանագիր ունի ապագայում նկարահանվելիք մասերի հետ։
2011 թ․ օգոստոսի 2-ին ֆիլմը դարձավ կինոյի պատմության 5-րդ ֆիլմը, որին հաջողվեց իր հասույթում հատել 1 միլիարդ դոլարի սահմանը։ Այս պահին ֆիլմն այդ ցուցակում 7-րդ տեղն է զբաղեցնում։ Միայն ԱՄՆ-ում Մայքլ Բեյի նկարի հասույթը կազմել է ավելի քան 347 միլիոն․ դոլարը, իսկ Հյուսիսային Ամերիկայի սահմաններից դուրս այն հավաքել է՝ 724 միլիոն․ դոլար։ Հիմա ֆիլմը հանդիսանում է Paramount Pictures-ի ամենաշահութաբեր ֆիլմը։